482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին ուղարկած նոտայում հերքել է Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկատվությունը
19:40
21 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳՆ-ն չորեքշաբթի նոտա է ուղարկել Ադրբեջանի ԱԳՆ-ին, որում հերքում է ադրբեեջանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե 2008 թ.-ին Հայաստանին ռուսական ռազմական տեխնիկա է մատակարարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, հղում անելով Ադրբեջանի հանրապետության ԱԳՆ-ի 2009 թ. հունվարի 15-ի № 5/10-080/04/09 նոտային, ի պատասխան ադրբեջանական կողմի արտահայտած մտահոգության, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ին, որ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից 2008 թ.-ին հայկական կողմին ինչ-որ փաստաթղթի առարկա դարձած հաշվեցուցակով ու քանակով սպառազինություն ու ռազմական տեխնիկա չի փոխանցվել և չի վաճառվել։ Տվյալ փաստաթուղթը 2009 թ.-ի հունվարի 8-ին հրապարակվել է www.mediaforum.az ինտերնետային կայքում և լայն բացասական արձագանք գտել Ադրբեջանի հանրապետությունում, այդ թվում ԶԼՄ-ներում»,- ասվում է չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված նոտայում։   

Փաստաթուղթը ՌԴ ԱԳՆ կողմից փոխանցվել է Ադրբեջանի դեսպանատանը։ Նոտայում նշվում է նաև, որ այդ հրապարակումը ապատեղեկատվություն է, վառ արտահայտված հակառուսական բնույթ է կրում և չի նպաստում ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների դրական զարգացմանը։

«Հաշվի առնելով այս ամենը՝ ռուսական կողմը կարծում է, որ 2009 թ.-ի հունվարի 15-ին նախարարության նոտայում բարձրացված ու հիշատակված հարցը փակված է, և վստահություն է հայտնում, որ այս կամ այն մտահոգության ի հայտ գալու դեպքում կողմերը այսուհետ հապճեպ եզրակացություններ և քայլեր չեն անի, այլ համատեղ կլուծեն հնարավոր կասկածները՝ ռազմավարական գործընկերության սերտ հարաբերությունների ոգով, որոնք կապում են ՌԴ-ն ու Ադրբեջանի հանրապետությունը»,- ասվում է փաստաթղթում։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հնարավորություն կգտնի տեղեկացնել երկրի հասարակությանն ու ԶԼՄ-ներին ՌԴ դիրքորոշման մասին։  

Ինչպես անցյալ շաբաթ, մեկնաբանելով այս իրավիճակը, հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանն անցկացրել է միջադեպի հետաքննություն, որը չի հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած տվյալները։

«Մենք Գլխավոր շտաբի հետ մեկտեղ այս իրավիճակի հետաքննություն ենք անցկացրել։ Մարդը, որի ազգանունը հիշատակվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, և անցյալ տարի Հայաստանին ոչ մի մատակարարում չի կատարվել»,- ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրատարակվել է ինչ-որ փաստաթղթի տեքստ որոշակի մարդու ստորագրությամբ։ Այդ փաստաթղթում թվարկվել է հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա և ռազմական գույք, որն, իբրև թե, բոլորովին վերջերս մատակարարվել է Հայաստանին։

«Մենք խնդրել ենք մեր ադրբեջանցի բարեկամներին՝ ցույց տալ մեզ այդ փաստաթղթի պատճեն, քանի որ մեր բոլոր հետազոտություններով նման փաստաթուղթ ընդհանրապես գոյություն չունի։ Երբ մեզ ցույց կտան պատճենը, պարզ կլինի, հնարավոր է, որ ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնենք»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

ՄԻևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի թաքցնում, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր ունի։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ այդ կազմակերպության անդամներն ավելի արտոնյալ պայմաններ ունեն, և Ադրբեջանում Ռուսաստանի գործընկերները դա գիտեն։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
19:00
25 Մայիսի 2017
Միայնակ տարեցները Երևանում անվճար դեղորայք կստանան
Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։
18:16
25 Մայիսի 2017
Երկար սպասված լուր Պրահայի սիրահարների համար. ուղիղ չվերթերը վերականգնվել են
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան–Պրահա–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի:
18:03
25 Մայիսի 2017
Վերսկսվել են Երևան-Մինսկ ուղիղ չվերթերը
«Բելավիա» բելառուսական ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Մինսկ ուղիղ ավիահաղորդակցությունը:
17:35
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանը մասնակցել է Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը։
16:06
25 Մայիսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը՝ հաճախորդների հետ համագործակցության որակյալ և արդյունավետ միջոց
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինը 3000 մուտքային և ելքային զանգ։
08:00
25 Մայիսի 2017
Չորեքշաբթի՝ մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

20:33
24 Մայիսի 2017
Խոշոր բուքմեյքերական ընկերություն է մտնում հայկական շուկա
Adjarabet խոշոր բուքմեյքերական և խաղային առցանց հարթակն է մտել հայկական շուկա։