485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Օսեթիայի հակամարտության զոհերի թվի հաշվարկը դեռ չի ավարտվել. Լավրով
14:58
16 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Օսեթիայում հակամարտության զոհերի թվի հստակեցման գործընթացը դեռ չի ավարտվել, հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինչ վերաբերում է պատերազմի ծամանակ զոհվածներին, Հարավային Օսեթիայի ներկա իշխանությունները նշում են, որ շատերի ինքնությունը հաստատել չեն կարող, որովհետև, երբ գրեթե 40 հազար փախստականներ վրացական ռումբերից փախուստի էին դիմում Հյուսիսային Օսեթիա, անհասկանալի է՝ նրանցից ով վերադարձավ, դա չի պարզվել»,- ասաց նախարարը։ «Գործընթացը շարունակվում է, դա բարդ գործընթաց է»,- նշեց Լավրովը։

«Երեկ մենք ՄԱԿ-ի զինված հակամարտությունների զոհերին նվիրված Անվտանգության խորհրդում մեր ներկայացուցչի միջոցով հիշեցրեցինք, որ մենք պնդում ենք հետաքննության անցկացումը և քրեական պատասխանատվության ենթարկելն այն անձանց, ովքեր Ցխինվալիի վրա հանցավոր հարձակման հրաման են տվել»,- հայտնեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Մենք այս թեման չենք մոռանում»,- ընդգծեց նա։ 2008թ. օգոստոսի 8-12-ը Վրաստանը ռազմական օպերացիա իրականացրեց Հարավային Օսեթիայում։ Վրացական զորքերը գրեթե ամբողջովին ավերեցին հանրապետության մայրաքաղաք Ցխինվալի քաղաքը և բազմաթիվ բնակավայրեր՝ սպանելով, հարավօսական իշխանությունների գնահատականներով, շուրջ մեկուկես հազար խաղաղ բնակչի։

Թբիլիսիում ծրագրել էին նաև ագրեսիա՝ Աբխազիայի նկատմամբ։

Ռուսաստանը ստիպված եղավ անցկացնել օպերացիա՝ Վրաստանին խաղաղության հարկադրելու համար։ Օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:10
16 Հունվարի 2017
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
20:42
16 Հունվարի 2017
Նախորդ տարի հանրապետությունում Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ
2016 թվականին «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:
20:00
16 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շարունակում է մնալ ՀՀԿ–ի շարժիչ ուժը. քաղաքական տեխնոլոգ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իշխող ՀՀԿ–ի շարժիչ ուժը, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
15:05
16 Հունվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր` վարչապետ նշանակվելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարվող լուրերը, որ նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել:
12:43
16 Հունվարի 2017
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի կազմումը:
11:02
16 Հունվարի 2017
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում էապես չի փոխվի:
17:12
15 Հունվարի 2017
Հայտնի է այսօր առավոտյան ավտոտնակում շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը
Հայտնի է այսօր առավոտյան Երևանի ծայրամասում  շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը։
15:37
15 Հունվարի 2017
Կառավարությունում քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
14:25
15 Հունվարի 2017
Հայ ժամկետային զինծառայողները կուսումնասիրեն ծրագրավորում և համակարգչային գրաֆիկա
ՀՀ պաշտպանության նախարարը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը նախօրեին ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
13:10
15 Հունվարի 2017
ՀՀԿ-ում ավարտել են ընտրությունների համար համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները
ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում:
11:00
15 Հունվարի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով կդառնա ՀՀ վարչապետ այս տարվա ապրիլին
Հայկական լրատվամիջոցները նշել են ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը, ով կղեկավարի կառավարությունը 2017 թ.-ի ապիրիլին:
21:35
14 Հունվարի 2017
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարարի կինը
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը: