480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+30
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական ընկերությունը տանկերի արդիականացման շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ
12:56
16 Հունվարի 2009

«Aselsan» թուրքական ռազմաարդյունաբերող ընկերությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի պաշպանության նախարարության հետ ադրբեջանական բանակի Т-72 տանկերի արդիականացման շուրջ, ուրբաթ հաղորդում է Trend News տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով «Aselsan – Baki» ընկերության տնօրեն Սերդար Սեզեմներին։

Արդիականացումից հետո տանկերի ռազմական հզորությունը շատ ավելի կբարձրանա, նրանք կապահովվեն գիշերային տեսողության սարքերով, որոնք թույլ են տալիս թիրախը տեսնել մթության մեջ 3500 մետր հեռավորությունից։ Թիրախի կոորդինատների որոշումը, զենքի ընտրությունն ու կրակոցը իրականացվելու են համակարգչային համակարգի միջոցով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Аselsan»-ի ներկայացուցչի խոսքերով, համաձայնություն ձեռք բերելու դեպքում արդիականացումը կիրականացվի Բաքվում։

Սեզեմներն ասել է նաև, որ օրերս ստորագրվել է պայմանագիր, որը նախատեսում է Ադրբեջանի ներքին զորքերն ապահովել գիշերային տեսողության սարքերով։

«Аselsan» ընկերությունն արդեն ապահովել է Ադրբեջանի Զինված ուժերը անլար կապով, փոխանցվել են նաև անլար կապի սարքավորումներ, որոնք նախատեսված են ռազմական գործողությունների ընթացքում զինվորների անհատական օգտագործման համար։

Բացի այդ, նրա խոսքերով, մոտ օրերի ընթացքում ակնկալվում է, որ ադրբեջանական բանակին կփոխանցվեն ժամանակակից սաքավորումներ, որոնք բանակում ապահովում են անլար գաղտնի կապ, որոնց հիմնական առանձնահատկությունը միայն Ադրբեջանին պատկանող ծածկագրերի համակարգերի ապահովումն է։

Սեզեմները տեղեկացրել է, որ մոտ ապագայում այդ սարքերի համատեղ արտադրություն է ծրագրվում։

Նա ավելացրել է, որ ուսումնասիրվում են նաև ռազմաարդյունաբերական արտադրանքի համատեղ արտադրության ոլորտում համագործակցության այլ հեռանկարներ։

«Վերջերս Թուրքիայի պաշտպանության նախարարությանն առընթեր Ռազմական արդյունաբերության խորհրդի ղեկավարությունն այցելել էր Բաքու։ Պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարի հետ։ Կողմերը քննարկել են Թուրքիայի հետ Բաքվի «Ալով», «Օզոն» և մեքենաշինական գործարաններում ռազմական արդյունաբերության արտադրանքի համատեղ արտադրության հնարավորությունները։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են», - ասել է նա։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։
08:00
27 Հունիսի 2017
Երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։