481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանն ավելի հեշտ կարող է հաղթահարել նավթի համաշխարհային գների անկումը. ԿՀՎ տնօրեն
11:07
16 Հունվարի 2009

Ռուսաստանը նավթ արտադրող երկրների շրջանում հնարավորություն ունի ավելի հեշտ հաղթահարել նավթի համաշխարհային գների անկման հետևանքները, հինգշաբթի հայտարարել է ԿՀՎ տնօրեն, ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստային գեներալ Մայքլ Հեյդենը, ում կանխատեսումները մեջբերում են Ասոշիեյթիդ փրես և Ռոյթեր տեղեկատվական գործակալությունները։

«Ռուսաստանն այնպիսի խելամիտ ներդրումներ է արել և ունի այնքան մեծ ինքնավար հիմնադրամ, որ այն, հավանաբար, կարող է առավել հեշտությամբ հաղթահարել նավթի համաշխարհային գների անկման հետևանքները», - հայտարարել է Հեյդենը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Լենգլի քաղաքում (Վերջինիա նահանգ) ԿՀՎ-ի շտաբ-բնակարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Հեյդեի կանխատեսման, մեկ բարել նավթի համար 40 դոլարին մոտ մակարդակի դեպքում առավելի շատ կարող են տուժել այնպիսի նավթաարդյունահանող երկրներ, ինչպիսիք են Իրանն ու Վենեսուելան։

Հեյդենի գնահատմամբ, նավթի համաշխարհային գների անկման և անկայուն իրավիճակում Իրանը երկրի տնտեսության մեջ կարող է զգալ միջազգային պատժամիջոցների հետևանքները, իսկ Վենեսուելայի կառավարությունը կարող է բախվել ներքին դժվարությունների հետ։

Հեյդենը մոտ ժամանակներում կլքի ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը։ Անցած շաբաթ ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է, որ իր վարչակազմում ԿՀՎ նոր տնօրեն կդառնա 70-ամյա Լեոն Փանեթը, ով ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:00
27 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։