478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ Պետդուման որոշել է օրենսդրորեն պաշտպանել բարոյականությունը
11:43
15 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Պետդուման որոշել է պաշտպանել բնակչության բարոյական առողջությունը՝ չդիմելով Հեռուստառադիոհեռարձակման ոլորտում բարոյականության պաշտպանության բարձրագույն խորհրդի ստեղծմանը, այլ դրա փոխարեն ընդունելով տասնչորս օրինագծերից բաղկացած համապատասխան փաթեթ, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Իվլիևը։

Պետդումայի պատգամավորները չորեքշաբթի հավանության չեն արժանացրել օրինագիծը, որը ենթադրում է մշտական գործող պետական մարմնի՝ ՌԴ-ում հեռուստառադիոհեռարձակման ոլորտում բարոյականության պաշտպանության բարձրագույն խորհրդի ստեղծումը։

Փաստաթուղթը ներկայացված էր պալատի քննարկմանը դեռևս 2000 թ.-ին և նախատեսում էր, որ այդ խորհուրդը, որը պետք է ունենար 12 անդամ, կվերահսկի եթեր հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումներն ու զանգվածային այլ լրատվությունը։

«Բարոյականության պետական պաշտպանությանն ուղղված օրինագծերի փաթեթը, որը մշակվել է այլ հանձնաժողովների՝ այդ թվում նաև Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի հանձնաժողովի հետ համատեղ, ծրագրվում է քննարկման ներկայացնել արդեն հաջորդ ամիս», - ասել է Իվլիևը։

Նրա խոսքերով, նոր նորմատիվային ակտերում «կոնկրետ կներկայացվեն բարոյականության պաշտպանության ուղղությամբ պետության պարտականությունները, կսահմանվի քաղաքացիների, առաջին հերթին երեխաների առողջության համար վնասակարար տեղեկատվությունը, ինչպես նաև կտրվի  սահմանված նորմերի խախտման համար պատասխանատվությունը»։

«Անհրաժեշտ է իրավունքների իրականացման մեխանիզմներ ստեղծել, որոնք ոչ մի դեպքում չեն սահմանափակի ստեղծագործության ազատությունը», - ավելացրել է նա։

Իվլիևի խոսքերով, անհրաժեշտ է գործի դնել քաղաքացիական ակտիվության մեխանիզմը՝ էկրաններից գռեհկությունը վերացնելու համար, «դաստիարակություն  իրականացնել տարբեր մակարդակներում, և պետք է սկսել երեխաներից»։

«Ինչ-որ բանի անբարոյական և բարոյական լինելը չի կարող որոշել մարդկանց մի խումբ, դա կարող է անել միայն հասարակությունը և միայն իրավական նորմերի շրջանակներում», - համոզված է գործակալության զրուցակիցը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
20 Հուլիսի 2017
Օձերը շարունակում են «գրոհել»
Հինգշաբթի Հայաստանի տարբեր հատվածներից ահազանգեր են ստացվել օձերի հայտնաբերման վերաբերյալ։
20:45
20 Հուլիսի 2017
ՀՀ–ում խոշոր ներդրողները խաղատներ բացելու թույլտվություն կստանան
Հայաստանը խոշոր ներդրողներին խաղատներ բացելու համար արտոնագրեր ստանալու թույլտվություն կտա։
17:53
20 Հուլիսի 2017
Աղբը չնախատեսված վայրում նետողը կտուգանվի 16 հազար դրամով
Հայաստանը կխստացնի անօրինական աղբահանման տուգանքները, այդ թվում վարորդների նկատմամբ:
15:20
20 Հուլիսի 2017
Ամասիայում և Ալավերդիում համակարգչային դասընթացների` միջին տարիքի և տարեց մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր
Ամասիայում և Ալավերդիում ավարտվեցին միջին տարիքի և տարեց բնակիչների համար առաջին դասընթացները «Азбука Интернета» խորագրի ներքո։
13:59
20 Հուլիսի 2017
ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի. ոստիկանություն
ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի։
13:02
20 Հուլիսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ  Բանկի բոլոր բանկոմատների միջոցով:
08:00
20 Հուլիսի 2017
Չորեքշաբթի` հուլիսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:51
19 Հուլիսի 2017
Քաոս «Ֆիրդուսի» շուկայում. առևտուրը կաթվածահար է եղել (ՖՈՏՈ)
Վաղ առավոտից «Ֆիդուսի» շուկայի առևտրային տարածքներում լարված իրավիճակ է։
17:50
19 Հուլիսի 2017
Տաքսու վարորդը` Գերմանիայի դեսպանի հատուկ հյուր
Տաքսու վարորդն իր մեքենայում գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը։  
17:43
19 Հուլիսի 2017
Թափուր տեղեր` Հայաստանի բուհերում. նոր մրցույթ կհայտարարվի
Բուհերի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, ցուցակները` հրապարակված։
13:19
19 Հուլիսի 2017
Մատենադարանը, հնարավոր է, դառնա հիմնադրամ
«Մատենադարանը» հիմնադրամ կդառնա։
11:20
19 Հուլիսի 2017
«Ֆիրդուսի» աշխատակիցները թույլ չեն տալիս ապամոնտաժել առևտրային տարածքը (ՖՈՏՈ)
Չորեքշաբթի առավոտյան ժամը 6–ի սահմաններից «Ֆիրդուսի» շուկայի տարածքում կրքերը թեժացել են։