478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ցխինվալին հայտարարում է, որ Վրաստանը զորքեր է ուղարկում Հարավային Օսեթիայի սահման
15:12
09 Հունվարի 2009

Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարությունն ուրբաթ հանրապետության սահմանում վրաց զորքերի ուժեղացում է նկատել, հաղորդում է հանրապետության տեղեկատվության և մամուլի  պետկոմիտեն՝ հղում անելով Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարի տեղակալ Իբրահիմ Գասեևին։

«Հունվարի 9-ի առավոտյան Մերեթի գյուղի մոտ նկատվել է չորս միավոր զրահատեխնիկա և 16 բեռնատար ավտոմեքենա, Պրիսյան բարձունքների  սահմանամերձ գոտում։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր մեքենայում կարող է լինել առնվազն քսան մարդ, ապա Վրաստանը Մերեթի է տեղափոխել առնվազն 300 զինվոր»,- ասել է Գասեևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է նաև, որ «նկատվել է նաև վրաց տեխնիկայի և զորքերի առկայություն Աթոցի, Կնոլևի և Դվանի գյուղերի մերձակայքում»։ Միևնույն ժամանակ Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարի տեղակալը մտահոգություն է հայտնել սահմանամերձ գոտիներում Եվրամիության դիտորդների դիրքորոշման առնչությամբ:

«Տարակուսանք է հարուցում ԵՄ դիտորդների դիրքորոշումը։ Ինչու՞ նրանց չի հետաքրքրում այն հարցը, թե ինչու է վրացական կողմը զորքեր տեղափոխում օսական սահմանի մոտ։ Վերջին դեպքերի լույսի ներքո մեզ համար անհասկանալի է ԵՄ դիտորդների տեղն ու դերը»,- ասաց Գասեևը։

Նա ընդգծել է, որ, իր կողմից, Հարավային Օսեթիան ուշադիր հետևում է իր սահմանների մոտ ընթացող գործողությունները և պատրաստ է ցանկացած անակնկալների։ «Եթե վրացական կողմը սադրանքներ է պատրաստում, ապա, մինչ դրանց իրագործմանն անցնելը թող մտածի հնարավոր հետևանքների մասին»,- ընդգծել է Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարի տեղակալը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
18 Օգոստոսի 2017
Ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը
Սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
18:29
18 Օգոստոսի 2017
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
18:04
18 Օգոստոսի 2017
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
17:54
18 Օգոստոսի 2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Հարությունյանը  նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
17:02
18 Օգոստոսի 2017
Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
Խոսրովի  արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
16:02
18 Օգոստոսի 2017
Գարեջրի սիրահարները կհավաքվեն փառատոնի
Գարեջրի չորրորդ երևանյան փառատոնը կկանցկացվի Երևանում օգոստոսի 19–ին։
15:37
18 Օգոստոսի 2017
Սերժ Սարգսյան․ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել պայքարը ահաբեկչության չարիքի դեմ
ՀՀ նախագահն այսօր ցավակցական հեռագիր է հղել  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
15:19
18 Օգոստոսի 2017
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը:
13:47
18 Օգոստոսի 2017
Կատարվում է Խոսրովի արգելոցի օդային հետախուզում
Հետախուզությունն օդից փնտրում է Խոսրովի արգելոցում բռնկումների մնացորդային օջախներ։
12:28
18 Օգոստոսի 2017
ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը
Հայաստանի ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում նախօրեի երեկոյան ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը։
10:44
18 Օգոստոսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին կբարձրանա 4-5 աստիճանով:
08:00
18 Օգոստոսի 2017
Հինգշաբթի` օգոստոսի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 17-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը: