483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն ռազմաբազաներ կտեղակայի Աբխազիայում և Հարավային Օսեթիայում. Գլխավոր շտաբ
15:02
09 Հունվարի 2009

Նաև 2009 թվականից հետո մի քանի փուլով ռուսական բազաներ կտեղակայվեն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, ուրբաթ ՌԻԱ Նովոստիին հայտնեց ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինը։

Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը լրագրողներին հայտնել էր, որ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում մինչև 2009 թվականի ավարտը կստեղծվեն ռուսական ռազմաբազաներ, յուրաքանչյուրում՝ 3700 մարդ։

«Մեր բազաների տեղակայումն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում 2009թ.-ին չի ավարտվի։ Տեղակայման տեսանկյունից արագ չի ստացվում։ Դա շատ ծախսատար է, իսկ տեղավորվել պետք է հիմնավորապես։ 2009 թվականի ժամկետը մնում է, բայց դրանով տեղակայումը չի ավարտվի։ Դա կլինի տեղակայման առաջին փուլը»,- նշեց Նոգովիցինը։

Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունն օգոստոսի 26-ին։ Դրանից առաջ, սկսած 1990-ական թվականներից՝ երկու հանրապետությունները փաստացիորեն անկախ էին Թբիլիսիից, սակայն ճանաչված չէին աշխարհում։ Մոսկվայի այս դիվանագիտական քայլին նախորդել էր Վրաստանի դեմ ռազմական օպերացիան, որն ուղղված էր ռուս քաղաքացիների և խաղաղապահների պաշտպանությանը։ Վրաստանը օգոստոսի 8-ի լույս գիշերը զորքեր մտցրեց Հարավային Օսեթիա, ավերեց Ցխինվալի քաղաքը և օսական մի քանի գյուղ։

Նոգովիցինը հաստատեց, որ սկզբում բազաներ կստեղծվեն Աբխազիայում, հանրապետության արևմուտքում Գուդաուտա շրջանային ավանում և Հարավային Օսեթիայում՝ Ցխինվալիում և Ջավա գյուղում։

Գեներալի խոսքերով, ՌԴ ռազմաբազաների տեղակայումը կովկասյան երկու հանրապետություններում կանցնի երկու փուլով։ «Առաջինը բազաների հարմարեցումն է առօրյա գործունեության համար։ Երկրորդ փուլը խնդիրների մշակումն  է ռազմական կիրառման համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, օրինակ, հրաձգարանների կառուցումը»,- ասաց Նոգովիցինը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ նոր ռազմաբազաների ենթակառուցվածքը պահանջում է ոչ միայն դրանց մշտական պահպանում, այլ նաև կատարելագործում։ «Դրանք և նոր ուսումնամարզական դասեր են, և նոր մարզասարքերի բազա՝ մարտավարական օղակի պատրաստման համար, և հետագայում մարզասարքերի համակցված համալիրի ստեղծում ենթամիավորումների համակարգվածության մշակման նպատակով և այլն՝ ներառյալ ռազմավարական մակարդակի վարժանքների անցկացման հնարավորությունը»,- ասաց Նոգովիցինը։

Այնուհետև, նշեց նա, զորավարժություններ անցկացնելու համար կպահանջվեն  ոչ միայն բազաներ այնտեղ գտնվող խմբավորումների, այլ նաև լրացուցիչ մասերի համար, որոնք կարող են այնտեղ տեղափոխվել զորավարժություններ անցկացնելու ընթացքում։ «Դա ևս մեկ փուլ է»,- ասաց գեներալը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:52
01 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 8 ժամ ջուր չի լինի
8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն համայնքում։
12:54
01 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70%–ով
Կախված պետության ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումից` ՀՀ նախագահի ծախսերը 2018 թվականին կկարճատվեն 35–70%–ով։
10:25
01 Նոյեմբերի 2017
Արևը վերադառնում է Հայաստան
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:00
01 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:44
31 Հոկտեմբերի 2017
Մահացել է Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը
Կյանքից հեռացել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։
20:18
31 Հոկտեմբերի 2017
Ջրի սակագինը վերանայվում է, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 2018 թ.–ին չի նախատեսվում. ՀԾԿՀ
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը։
19:45
31 Հոկտեմբերի 2017
Արմավիրում 3–ամյա երեխայի պատանդառուի կինը տնից հեռացել էր. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մանկապարտեզում տղամարդը պատանդ է վերցրել զոքանչին, ով մանկապարտեզի տնօրենն է ն և մի երեխայի։
18:21
31 Հոկտեմբերի 2017
Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահը Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակել։
16:27
31 Հոկտեմբերի 2017
Արմավիրում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է. երեք անձ ճանաչվել է տուժող
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
13:58
31 Հոկտեմբերի 2017
Օդի ջերմաստիճանը Երևանում ու մարզերում կնվազի
Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:
08:00
31 Հոկտեմբերի 2017
Երկուշաբթի` հոկտեմբերի 30-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հոկտեմբերի 30-ի առավել ուշագրավ նորությունները:
00:59
31 Հոկտեմբերի 2017
Հարուցվել է քրեական գործ մանկահասակ երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սաներից մեկին։