481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Մոսկվայի վիրտուոզների» երաժշտի վրա երկրորդ հարձակումն է կատարվել Մոսկվայում վերջին օրերին
14:55
23 Դեկտեմբերի 2008

Անհայտ անձինք Մոսկվայում հարձակում են գործել «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի մենակատար Դենիս Շուլգինի վրա, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը։

Դա երկրորդ արտակարգ պատահարն է նվագախմի երաժիշտների նկատմամբ վերջին օրերին. կիրակի «Մոսկվայի վիրտուոզների» առաջին ջութակ Գեորգի Ցայը ստացել է ծակող-կտրող առարկայով հասված վերք որովայնի շրջանում և ձեռքերի բազմաթիվ վնասվածքներ։

«Նախօրեին ժամը 22։31-ին «02» ծառայություն է դիմել 1974թ. ծնված, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի մենակատար Շուլգինը և հայտարարել, որ ժամը 22։25-ին Կուտուզովի պողոտայի 72 տան մոտ իրեն են հանդիպել մի քանի անծանոթներ, հարվածներ հասցրել, վերցրել են նվագախմբին պատկանող ջութակը և անհետացել»,- պատմել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով, Շուլգինը հոսպիտալացվել է գանգի հիմնային  ոսկրերի կոտրվածքներով և ուղեղի ցնցումով։

Նյութական վնասի չափը պարզվում է։ ՆԳՔՎ ներկայացուցիչը նշել է, որ երկու դեպքում էլ հանցագործները բռնագրավել են երաժիշտների ունեցվածքը։ Գեորգի Ցայի վրա կիրակի օրը կատարած հարձակման ժամանակ անծանոթները բռնագրավել են անձնական իրերով պայուսակը, իսկ Դենիս Շուլգինի վրա հարձակման ժամանակ Կուտուզովի պողոտայում կողոպտիչները բռնագրավել են թանկարժեք երաժշտական գործիքը։

«Օպերատիվ աշխատողները դիտարկում են հարձակման երկու վարկած։ Դա թանկարժեք երաժշտական գործիքին տիրանալու փորձ է, երաժիշտների միջև առկա ներքին կոնֆլիկտ։

Չի բացառվում նաև, որ մրցակցությունից դրդված՝ ինչ-որ մեկն անում է ամեն ինչ, որպեսզի «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը չկարողանա աշխատել»,- ասաց ՆԳՔՎ ներկայացուցիչը։

Հարձակումների փաստով հարուցվել են քրեական գործեր «մարմնական վնասվածքներ հասցնելը» և «կողոպուտ» հոդվածներով, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ տվյալ հանցագործությունները բացահայտելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
19:00
25 Մայիսի 2017
Միայնակ տարեցները Երևանում անվճար դեղորայք կստանան
Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։