484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Պետերբուրգում Ալեքսիյ Երկրորդի անունով կամուրջ, այգի, հիվանդանոց և դպրոց կանվանակոչեն
14:05
17 Դեկտեմբերի 2008
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այս տարի դեկտեմբերի 5-ին վախճանված Ալեքսիյ Երկրորդ Պատրիարքի անունով Պետերբուրգում ցանկանում են կամուրջ, այգի, հիվանդանոց և դպրոց անվանակոչել, չորեքշաբթի հաղորդում է Սանկտ Պետերբուրգի թեմը։

«Նախօրեին տեղի ունեցած թեմական ժողովի ժամանակ Սանկտ Պետերբուրգի և Լադոժսկու միտրոպոլիտ Վլադիմիրը առաջարկել է դիմել քաղաքային իշխանություններին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Ալեքսիյ Երկրորդ Պատրիարքի անունը Պետերբուրգում հավերժացնելու առաջարկով», - ասվում է տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այսպես, միտրոպոլիտն առաջարկում է Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդի պատվին անվանել թիվ 2 բազմապրոֆիլ հիվանդանոցը և Պուշկին քաղաքում գտնվող  թիվ 335 հանրակրթական դպրոցը։

Նաև ենթադրվում է Իոան ստավրոպիգիալնիի կանանց մենաստանի մոտ գտնվող և Կարպովկա գետի վրա կառուցված «Կարպովսկի կամուրջը» վերանվանել Ալեքսիյ Երկրորդ Սրբազան Պատրիարքի անունով։

Բացի այդ, միտրոպոլիտն առաջարկում է Լավրսկու այգին կոչել Ալեքսիյ Երկրորդի անունով և այնտեղ տեղադրել Սրբազանի հուշարձանը։

Բացի այդ, Սանկտ Պետերբուրգի թեմը պատրիարքի ծննդյան 80-ամյակի համար պատրաստում է գիրք-ալբոմ, որը պատմում է նրա՝ Լենինգրադի հոգևոր դպրոցներում կրթություն ստանալու ժամանակ անցկացրած ուսանողական տարիների մասին։

Այն ժամանակահատվածի հետ, երբ Ալեքսիյը Լենինգրադի միտրոպոլիտն էր, կապված է թեմի վերածնունդը։ Պատրիարքը Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի է։

Ալեքսիյ Երկրորդը Ռուսական Ուղղափառ Եկեղեցու 15-րդ պատրարքն է 1589 թ.-ին Ռուսաստանում պատրիարքության ընդունումից հետո։ Նա մահացավ դեկտեմբերի 5-ին իր՝ Պերեդելկինոյի նստավայրում կյանքի 80-րդ տարում և քահանայապետության ծառայության 19-րդ տարում։ Նրա մարմինն ամփոփվեց Մոսկվայի Բոգոյավլենսկի (Ելոխովսկի) մայր տաճարի տարածքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:41
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է նրա՝ ՕՐՕ դաշինքին սատարելու հետ
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է նրա՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարելու հետ:
21:17
23 Մարտի 2017
Սահմանվել է առաջիկա ընտրությունների էլեկտրոնային քվեարկության մեկնարկը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի արտահերթ նիստ է գումարել։
17:46
23 Մարտի 2017
ԱԱԾ-ն «Իգլայի» գործով տարաբնույթ քննչական գործողություններ է կատարում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կասկածյալների մասնակցությամբ կատարում է տարաբնույթ քննչական գործողություններ:
17:20
23 Մարտի 2017
Հայաստանն իր ներդրումային միջավայրը կներկայացնի միջազգային հարթակներում KPMG-ի օգնությամբ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «KPMG» բաժնետիրական ընկերության միջև Պայմանավորվածությունների մասին հուշագիր է ստորագրվել։

16:36
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանի դուստրը թատերական ներկայացում է անվանել հոր ձերբակալությունը
Սամվել Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանը, Facebook-ի իր էջում հոր ձերբակալության վերաբերյալ գրառում է կատարել։
14:15
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանը չի ընդունում իր մեղքը. փաստաբան
Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
13:35
23 Մարտի 2017
Քննիչը կեղծել է սպանության փորձի վերաբերյալ քրեական գործի ապացույցը
Ըստ տուժողի, արձանագրության երկրորդ և երրորդ էջերում առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել։
13:07
23 Մարտի 2017
Ռուս սահմանապահները Իրանից Հայաստան թմրանյութերի ներկրման փորձ են կանխել
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Մեղրիի սահմանային ջոկատի զինծառայողները «Մեղրի» մաքսակետի աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել են Իրանի քաղաքացու:
11:52
23 Մարտի 2017
ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան
ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
11:40
23 Մարտի 2017
Կարեն Կարապետյանը շատ կոշտ հայհոյել է Ծառուկյանին ու Աբրահամյանին
Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արտաշատում կազմակերպված ընդունելությունը նման չէր մյուս մարզերում կազմակերպված ընդունելություններին։
10:41
23 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին նույնպես կարող են ձերբակալել
Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ են հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն։
20:26
22 Մարտի 2017
ՕՐՕ–ի հայտարարությունը` Սամվել Բաբայանի գործով. Բաբայանի հետ կապված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի
ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ։