480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱԶԲ խորհուրդը հավանության է արժանացրել Տաջիկստանի, Բելառուսի և Հայաստանի մուտքը բանկի մասնակիցների կազմ
17:36
12 Դեկտեմբերի 2008

Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը հավանության է արժանացրել Տաջիկստանի, Բելառուսի և Հայաստանի մուտքը բանկի մասնակիցների կազմ՝ դիտարկելով այս երկրների համապատասխան դիմումները, ասվում է ԵԱԶԲ հաղորդագրության մեջ։   

«Հիմնադրման փաստաթղթերի համապատասխան, ԵԱԶԲ-ն բաց է շահագրգիռ պետությունների և միջազգային կազմակերպությունների համար, որոնք ուզում են անդամագրվել և որոնք բանկի խորհրդի որոշման հիման վրա դառնում են դրա մասնակիցներ՝ ԵԱԶԲ հիմնադրման մասին համաձայնագրին միանալուց և բանկի՝ ձեռք բերած բաժնետոմսերի համա վճարելուց հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոր երկրներ ընդունելու ընթացակարգի համաձայն, խորհուրդը հավանություն է տվել բանկի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ԵԱԶԲ-ի կանոնադրային կապիտալի մեծացմանը, որը կբաշխվի նոր մասնակիցների միջև՝ նանց մուծումներին համապատասխան։

Ներկայումս ԵԱԶԲ-ի կանոնադրային կապիտալը՝ լիովին վճարված բանկի հիմնադիրներ ՌԴ-ի և Ղազախստանի Հանրապետության կողմից, 1,5 մլրդ դոլար է կազմում։ Լրացուցիչ դրամական թողարկումների գնման արդյունքում նա կավելանա 15,6 մլն դոլարով՝ երեք նոր մասնակիցների մուծումների հաշվին։   

ԵԱԶԲ-ի կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովն ընդգծեց, որ բանկի համար դրա մասնակիցների կազմի ընդլայնումը չափազանց կարևոր է, քանի որ «դա թույլ կտա ընդլայնել ԵԱԶԲ ներդրման նախագծերի աշխարհագրությունը, ինչը համապատասխանում է ԵԱԶԲ ռազմավարական խնդիրներին ու առաքելությանը»։--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
02 Դեկտեմբերի 2016
Հայ զինծառայողները երդվում են առաջնագիծ մեկնելուց առաջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռազմական լրագրողները երեքշաբթի դարձել են հանդիսավոր և հուզիչ մի իրադարձության ականատեսը Ադրբեջանի հետ սահմանագծի հյուսիս–արևմտյան հատվածում գտնվող զորամասերից մեկում։
19:04
02 Դեկտեմբերի 2016
Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը:
18:39
02 Դեկտեմբերի 2016
Հայտնի նկարչի որմնանկարը վերականգնվել է Գյումրիում ԱՄՆ դեսպանատան միջոցներով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին ուրբաթ այցելել է Գյումրի՝ նշանավորելու հայտնի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու պահպանման աշխատանքների ավարտը:
18:10
02 Դեկտեմբերի 2016
«Փոքր Մհեր» կրթահամալիրում կիրականացվեն արմատական փոփոխություններ
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր:
17:57
02 Դեկտեմբերի 2016
Վանաձորի երաժշտական դպրոցում անցկացվեցին վարպետության դասեր Beeline-ի աջակցությամբ
Beeline-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձոր քաղաքի №1 երաժշտական դպրոցի սաների համար ուրբաթ անցկացվել են վարպետության դասեր:
15:41
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է երկրի արտաքին հարաբերությունների արդյունավետ կառուցման համար. ՀՀ նախագահ
ՀՀ արտաքին գործերի նախարարը նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները:
14:48
02 Դեկտեմբերի 2016
Նախարարն առաջարկում է փոխել բուհերում ավարտական պետական քննությունների ոչ արդյունավետ համակարգը
Հայաստանի բուհերում պետական ավարտական քննությունների համակարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և արդյունավետ չէ:
13:33
02 Դեկտեմբերի 2016
Փոթորկային քամի է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին. ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվող քամու ուժգնացման մասին:
12:56
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ՍՇՎՎ դեպքերի աճի միտումներ չեն գրանցվել. ԱՆ
Ամենօրյա մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում ՍՇՎՎ դեպքերի աճի միտումներ չեն գրանցվել:
09:39
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին կցրտի. Հայհիդրոմետ
Օդի ջերմաստիճանը Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին կնվազի:
08:00
02 Դեկտեմբերի 2016
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 1-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ դեկտեմբերի 1-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:

22:54
01 Դեկտեմբերի 2016
Շարմազանով. ՀՀ վարչապետը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։