481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Ալեքսի Երկրորդ պատրիարքն իրենից հետո ամրապնդված եկեղեցի թողեց. Միտրոպոլիտ Կիրիլ
14:23
09 Դեկտեմբերի 2008

Մոսկվայի և Համայն Ռուսիո Ալեքսի Երկրորդ Պատրիարքը, ում երեքշաբթի վերջին հրաժեշտն են տալիս, իրենից հետո Ռուս ուղղափառ ամրապնդված եկեղեցի թողեց և վերականգնեց երկխոսությունը նրա և հասարակության միջև՝ հնարավորինն անելով Ռուսաստանի հոգևոր կյանքի վերածննդի համար, հայտարարեց պատրիարքական աթոռի տեղապահ Սմոլենսկի և Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը։

«Այսօր Սրբազնագույնը, կանգնած Աստծո առջև, կարող է ասել, որ թողել է այլ եկեղեցի. դա այլևս թույլ եկեղեցի չէ։ Մեր ձեռքերն ու ոտքերը չեն դողում, որովհետև եկեղեցին իր ժողովրդի հետ է , որովհետև հոգևորը նյութականացել է, որովհետև միլիոնավոր մարդիկ գիտակցեցին, որ առանց Աստծո և Նրա ճշմարտության չի կարող լինել նաև մարդկային ճշմարտություն»,- ասաց նա Քրիստոս Փրկչի տաճարում Ալեքսի պատրիարքի հոգեհանգստյան արարողության ժամանակ, որին ներկա են նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սրբազնագույնը շատ ջանք է ներդրել, որպեսզի հիմնվեն հազարավոր տաճարներ, մենաստաններ, որպեսզի վերածնվի հագևոր կյանքը, որ հաստատվի եկեղեցու և հասարակության երկխոսությունը»,- ընդգծեց Կիրիլը։

Ըստ նրա, Ալեքսի Երկրորդը հասկանում էր, որ ՌՈՒԵ միակն է, որ պահպանում է Սուրբ Ռուսիո ավանդույթները, հիշատակն ու արժեքները։

«Սրբազնագույնը միշտ հարգանքով է վերաբերվել պատմական Ռուսաստանի տարածքում առաջացած պետության ինքնավարությանը, նա հասկանում էր, որ այդ բաժանումները չեն կարող բաժանել արժեքների միասնական համակարգը, որոնք առաջացել են ուղղափառության հիմքի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ լուսահոգի պատրիարքը գտնում էր, որ սուրբ Ռուսիո արժեքը «ժամանակակից մարդկային քաղաքակրթության հզոր հենասյուն է»։

«Եվ այդ պատճառով նա պաշտպանում էր սուրբ Ռուսիո Եկեղեցու միասնությունը՝ չնայած բոլոր մարտահրավերներին, փորձություններին և դժվարություններին»,- ընդգծեց մետրոպոլիտ Կիրիլը։

Ալեքսի Եկրորդը մահացավ դեկտեմբերի 5-ին իր՝ Պերեդելկինոյի նստավայրում կյանքի 80-րդ տարում և քահանայապետության ծառայության 19-րդ տարում։ Երեքշաբթի նրա մարմինը կամփոփվի Մոսկվայի Բոգոյավլենսկի (Ելոխովսկի) մայր տաճարի տարածքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
08:00
06 Դեկտեմբերի 2016
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:27
05 Դեկտեմբերի 2016
Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու
Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում:
17:16
05 Դեկտեմբերի 2016
Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները:
13:38
05 Դեկտեմբերի 2016
Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետը դարձել է էլ ավելի արագ, հարմարավետ և հասանելի
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին:
08:00
05 Դեկտեմբերի 2016
Հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
17:15
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի: