483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական տնտեսության վերելքի զգալի գործոն են դառնում նաև ռուսական ներդրումները. Պուտին
20:06
05 Դեկտեմբերի 2008

ՄՈՍԿՎԱ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական տնտեսության վերելքի զգալի գործոն են դառնում նաև ռուսական ներդրումները, որոնց կուտակային ծավալn արդեն 1,6 մլրդ. ԱՄՆ դոլար է կազմում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։

«Այսօր մենք անդրադարձանք բոլոր ուղղություններով մեր համագործակցության բոլոր թեմաներին։ Իհարկե, գլխավոր ուղղությունը տնտեսական ոլորտի փոխգործակցության հարցերն էին»,- ասաց Պուտինը։

Նա նշեց, որ ընթացիկ տարում փորձագետներն արձանագրում են երկկողմ առևտրատնտեսական կապերի բավականին լավ դինամիկա, կայուն կերպով աճում է առևտրաշրջանառությունը, 2007 թ.-ին այն ավելացել է գրեթե 17 տոկոսով։

Պուտինը բավականին օգտակար է համարում Հայաստանում ռուսական խոշոր ընկերությունների գործունեության ընդլայնումը, այնպիսի, ինչպիսիք են Գազպրոմը, ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵէՍ-ը, ՌԵՈՒ-ն, ինչպես նաև որոշ ռուսական բանկեր, մասնավորապես, ՎՏԲ-ն։

«Համատեղ նախագծերի լավ հեռանկարներ են բացվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ՎԷՀ-ը, գունավոր մետալուրգիան, տրանսպորտը, շինարարությունը, բանկային ոլորտը և տեղեկատավական տեխնոլոգիաները»,- ասաց նա։  

ՌԴ վարչապետի խոսքերով, երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման հարցերը գտնվում են ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ «Ավելացնեմ, որ բանակցությունների ընթացքում մենք դրական գնահատական ենք տվել դրա գործունեությանը»,- ասաց Պուտինը։

«Միևնույն ժամանակ մենք շատ լավ հասկանում ենք, որ ձեռք բերված արդյունքները բոլորովին էլ սահման չեն մեր երկրների համար, և մենք մտադիր ենք զարգացնել մեր փոխգործակցությունը»,- ավելացրեց նա։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշեց, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտի հետագա համատեղ քայլերի հարցը։  

«Իհարկե, խոսեցինք նաև գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ կապված խնդիրների մասին, որն այսպես թե այնպես անդրադառնում է մեր երկրների վրա»,- ասաց Պուտինը։

Նա ընդգծեց, որ ռուսական կողմն այսօրվա բանակցությունների ընթացքով բավարարված է։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2008 թ.-ի հունվար-հոկտեմբերին աճել է 19,2 տոկոսով՝ կազմելով 866,2 մլն. դոլար։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
09 Դեկտեմբերի 2016
Ջրի սակագինը կբարձրանա
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հինգշաբթի կայացած նիստում ջրի նոր սակագին է սահմանել։
15:26
09 Դեկտեմբերի 2016
Կանխվել է առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը հանրապետություն
Պետական եկամուտների կոմիտեն կանխել է առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը հանրապետություն։
12:42
09 Դեկտեմբերի 2016
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ
11:57
09 Դեկտեմբերի 2016
Բուհական համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն ընտրություններից հետո
Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում:
20:16
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետը կրթության և գիտության նոր փոխնախարար է նշանակել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Սահակյանին կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակել։
15:41
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում 83 «կողմ», 24 «դեմ» և մեկ ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թվականի պետբյուջեն։
15:39
08 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները:
15:29
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել։
14:13
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարար. երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  խոսել է բիզնես կրթության մասին։
11:56
08 Դեկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:
08:00
08 Դեկտեմբերի 2016
Չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։