486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հումանիտար բաղկացուցիչը ազգային ԶԼՄ-ներում կծառայի ԱՊՀ-ում փոխըմբռնմանը. Շվիդկոյ
19:12
01 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հումանիտար բաղկացուցիչը ազգային ԶԼՄ-ներում պետք է ծառայի ԱՊՀ երկրների միջև փոխըմբռնմանը և ծագող խնդիրների լուծման մոտեցումների հանդուրժողականությանը, կարծում է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ Միխայիլ Շվիդկոյը։

«ԶԼՄ-ները շատ հարցերում ազդում մեր երկրներում  քաղաքական, տնտեսական, հումանիտար և ցանկացած այլ ոլորտում հասարակական կարծիքի ձևավորման վրա: Բնականաբար, ԶԼՄ-ներն իրենք երկրների միջև համագործակցության բոլոր հումանիտար գործընթացների համակարգ կազմող մասն են»,- ասաց Շվիդկոյը երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիում»՝  «ԶԼՄ-ները և Անկախ պետությունների համագործակցության հումանիտար ներուժը» թեմայով ֆորումի ժամանակ։   

«ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվական գործակալությունը Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի հետ համատեղ, ՌԴ նախագահի աշխատակազմի աջակցությամբ Մոսկվայում դեկտեմբերի 1-3-ն անցկացնում է «ԶԼՄ-ները և Անկախ պետությունների համագործակցության հումանիտար ներուժը» խորագրով ազգային ԶԼՄ-ների երրորդ ֆորումը։

«Հուսով եմ, որ ազգային ԶԼՄ-ների հումանիտար բաղկացուցիչը կծառայի մեր երկրների փոխըմբռնմանը, հատկապես երիտասարդների միջև փոխըմբռնմանը։ Հումանիտար բաղկացուցիչը կսահմանի այս կամ այն խնդիրների հանդեպ հանդուրժողանակությունը»,- ասաց նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Շվիդկոյի խսոքերով, «այսօրվա կյանքի նոր պայմաններում, երբ որոշակի խնդիրներ կան, ԶԼՄ-ներից շատ բան է կախված»։

«Մենք հրաշալի հասկանում ենք, որ քաոսն սկսվում է գլուխներում, հետո կյանքի է կոչվում, իսկ գլուխների վրա ազդում են ԶԼՄ-ները, այդ իսկ պատճառով գնահատականների և մոտեցումների հստակությունից և կշռադատվածությունից շատ բան է կախված»,- ընդգծեց ՀՀՄՀ համանախագահը։ 

2006 և 2007 թթ.-ին տեղի ունեցած ֆորումները ցույց տվեցին, որ հետխորհրդային  պետությունների ԶԼՄ-ները երկրների և ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակ ունեն։

«Ազգային ԶԼՄ-ներին համագործակցության կոչելով՝ մենք հստակ գիտակցում ենք, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք տեղեկատվական ինտեգրման հեռանկարային մոդել մշակել։ Դրա գլխավոր իմաստն այն է, որ հետխորհրդային ոչ մի տարածքում տեղական կամ տարածքային ճշմարտության մենաշնորհ չհաստատվի»,- ասվում է «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկի՝ ֆորումի մասնակիցներին հղած ուղերձում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
22 Հունվարի 2017
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արգործնախարարները ուղերձներ են փոխանակել
Էդվարդ Նալբանդյանը և Բորիս Ջոնսոնը, Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել:  
15:32
22 Հունվարի 2017
Իտալացիները կվերականգնեն Գյումրու պատմամշակութային արժեքները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:
15:28
22 Հունվարի 2017
Դիֆերենցիալ պաշտպանություն է աշխատել հայկական ԱԷԿ-ում բարձրավոլտ ԷՀԳ-ում վթարային անջատման հետևանքով
Նախօրեին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում (110 կՎ) նախօրեին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով Հայաստանի ԱԷԿ-ում աշխատել է դիֆերենցիալ պաշտպանության համակարգը:
23:49
21 Հունվարի 2017
Երևանում ջերմաստիճանը մոտեցել է զրոյի
Վերջին 40 օրվա մեջ Արարատյան դաշտում և Երևանում շաբաթ ցերեկը ջերմաստիճանը մոտեցավ 0-ին:
23:11
21 Հունվարի 2017
Հայաստանում խարդախության նոր տեսակ է տարածվել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանում նոր տեսակի խարդախության տարածման մասին:
20:50
21 Հունվարի 2017
ՀԱԿ–ը պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։
19:46
20 Հունվարի 2017
Բաքվի հայկական ջարդերը. հազարավոր ճակատագրեր խեղած ողբերգություն
1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

18:43
20 Հունվարի 2017
ՀՀ նախագահ. մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, այն կենսական անհրաժեշտություն է երկրի համար
ՀՀ նախագահը հանդիպել է վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ։
18:27
20 Հունվարի 2017
Լապշինի արտահանձնումը Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ. փորձագետ
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
14:29
20 Հունվարի 2017
Տատիկը մի ամբողջ զինանոց է ներկայացրել ոստիկանություն
80–ամյա Ռոզիկ Ա.–ն զենք–զինամթերք է հանձնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
14:18
20 Հունվարի 2017
Հրապարակվել է հայկական բանկերի 2016թ. մեդիավարկանիշը
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը:
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն: