482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը կանի ամեն ինչ` Վրաստանի մուտքը ՆԱՏՕ թույլ չտալու համար. քաղաքագետ
18:05
28 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ թույլ չտալու համար, կարծում է ռուս քաղաքագետ, «Ռուսսկի միր» հիմնադրամի ղեկավար Վյաչեսլավ Նիկոնովը։

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը «Վաշինգտոնում արդեն գրեթե լուծված է համարվում, բայց ծայրահեղ բացասաբար է ընդունվում Ռուսաստանի կողմից», Նիկոնովն ուրբաթ ասել է Բաքվի համալսարանի կոլեկտիվի առջև իր ելույթի ժամանակ։

«Բացի այդ, այս հարցն ընդունվում է որպես էքզիստենցիոնալ մարտահրավեր, մարտահրավեր գոյատևմանը՝ այդ թվում և մեր երկրում, և ոչ միայն այնտեղ»,- ավելացրեց քաղաքագետը։

Նրա կարծիքով, եթե Վրաստանն արդեն լիներ ՆԱՏՕ-ի անդամ, ապա օգոստոսյան դեպքերի ժամանակ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի պատերազմ կլիներ, այդ թվում միջուկային զենքի կիրառմամբ։

«Ի՞նչ կմնար մարդկությունից այդ ժամանակ, էլ չենք խոսում Կովկասի մասին։ Ոչինչ չէր մնար։ Այսինքն, սա խաղ չէ, սրանք պարզապես զորավարժություններ չեն, սա քաղաքականություն է, որի ետևում պետական շահեր են կանգնած։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը ոչ թե երբեք չի աջակցի Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, այլև կանի հնարավոր ամեն բան՝ դա թույլ չտալու համար»,- ասել է Նիկոնովը։ 

Նա նաև ընդգծել է, որ «օգոստոսին տեղի ունեցածն ընդամենը արձագանք էր վրացական կողմի գործողություններին, որոնք ուղղակի ռազմական հարձակում էին ռուս խաղաղարարների, Ցխինվալ քաղաքի և Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մարդկանց վրա»։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:01
22 Մայիսի 2017
Հայկական դպրոցները կպատժվեն դասարաններում տեսահսկման համար. կարգավորիչ
Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար:
15:07
22 Մայիսի 2017
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում
Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
14:44
22 Մայիսի 2017
Երևանում քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է
Երիտասարդին սպառնալիքով ստեցրել են ավտոմեքենա, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և տեղափոխել գերեզմանատուն:
12:22
22 Մայիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում
Հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
16:38
20 Մայիսի 2017
Հայաստանի վարչապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արամ Արարատյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար։
16:33
20 Մայիսի 2017
Ամուսինը մեղադրվում է կնոջն ինքնսպանության հասցնելու համար
Պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները:
12:14
20 Մայիսի 2017
Քրեական գործ է հարուցել Արցախում ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցել Արցախում 21–ամյա ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
12:00
20 Մայիսի 2017
«Ավրորա»–ի I դափնեկիր Մարգարիտ Բարանկիցե. անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան:
09:00
20 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 15–19) առավել ուշագրավ նորությունների հնգյակը։
21:00
19 Մայիսի 2017
ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Տեխասը դարձավ ԱՄՆ–ի 46–րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
16:18
19 Մայիսի 2017
Գյումրիում դաժանորեն սպանված երիտասարդի մայրը տոկոսով գումար է տրամադրում քաղաքացիներին. հարևաններ
Հարևանների խոսքով, տարիներ առաջ դաժանորեն սպանվել է նաև երիտասարդի հորեղբայրը՝ կնոջ և երեխայի հետ:
15:58
19 Մայիսի 2017
Գյումրու որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինելու
Պլանային ջրանջատում է նախատեսված Գյումրու որոշ շրջաններում։