486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
1915 թ.-ին Թուրքիայում հենց Ցեղասպանություն է եղել. Վելլեր
11:21
25 Նոյեմբերի 2008

Ռադիո Ռոսիայի եթերով հեռարձակվող «Պոգովորիմ» («Խոսենք») ծրագրի հեղինակ Միխայիլ Վելլերը, պատասխանելով ռադիոլսողների հարցերին, նշել է, որ 1915 թ.-ին Թուրքիայում տեղի ունեցած հայերի ջարդը հենց Ցեղասպանություն է եղել, ի տարբերություն Ուկրաինայում տեղի ունեցած «սովամահության», հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։

«Ցեղասպանությունը մի հանցագործություն է, որն ուղղված է կոնկրետի ժողովրդի դեմ՝ ընդհուպ մինչև նրա ոչնչացումը։ Երբ 1915 թ.-ին Թուրքիայում տեղի ունեցան հայկական ջարդերը, ապա դա հենց Հայ ժողովրդի ցեղասպանություն էր, քանի որ սպանում էին բացառապես հայերի և սպանում էին ազգային պատկանելության համար։ Ուկրաինան տուժել է այնպես, ինչպես բազմազգ հսկա Խորհրդային Միության շատ շրջաններ և հանրապետություններ», - ասել է Վելլերը։ 

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:22
08 Նոյեմբերի 2017
Տարկետում ստացած ուսանողների միայն 15%–ն է շարունակում գիտական գործունեությունը. նախարար
Տարկետում ստացած ուսանողների միայն փոքր մասն է շարունակում գիտական գործունեությունը։
15:34
08 Նոյեմբերի 2017
Հայաստանում մասնավոր օդաչուների ուսուցման բացառիկ կենտրոն է բացվել (ՖՈՏՈ)
Հայաստանում բացվել է մասնավոր օդաչուների պատրաստման բացառիկ կենտրոնը, որը միակն է տարածաշրջանում։
13:18
08 Նոյեմբերի 2017
Տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքը նոր թափ է ստանում. ԿԳ նախարարը պատրաստ է ընդունել ուսանողներին (ՖՈՏՈ)
Երևանում ուսանողներն արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիաներ և դասադուլ են կազմակերպում տարկետման սահմանափակման դեմ։
12:50
08 Նոյեմբերի 2017
Վթարային ջրանջատում Արաբկիրում. 24 ժամ ջուր չի լինի
Վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
11:34
08 Նոյեմբերի 2017
Հայաստանն ակտիվ ցիկլոնի ազդեցության ներքո է. ցրտելու է
Հայաստանում սպասվում է անձրև, ջերմաստիճանի նվազում։
10:49
08 Նոյեմբերի 2017
Քննարկվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նոր պետի հնարավոր թեկնածուի հարցը
2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում, այդ թվում` ՀՀ ԶՈՒ–ում։
10:36
08 Նոյեմբերի 2017
Հայաստանից հեռացել է Վերնիսաժի կրակոցներից տուժած, ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը
Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը։
10:00
08 Նոյեմբերի 2017
Աշխատող մայրերն այլևս չեն ստանա 18 հազար դրամ նպաստ, փոխարենը պետությունը կվճարի դայակի աշխատավարձի 50%–ը
Աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստա­նում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ:
08:00
08 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` նոյեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ռրեքշաբթի` նոյեմբերի 7–ի առավել ու շագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:25
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարն Իսրայելում այցելել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն այցելել է Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղել Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում:
21:05
07 Նոյեմբերի 2017
Ռուբեն Վարդանյանը Երևանում պատմել է «տալանտիզմի» դարաշրջանի առանձնահատկության մասին
Ռուբեն Վարդանյանի խոսքով, «տալանտիզմի» դարաշրջանում ինտելեկտը գաղթում է այն շրջաններ, որտեղ ստեղծված են պայմաններ ինտելեկտի պահպանման և զարգացման համար։
19:04
07 Նոյեմբերի 2017
Հայաստանում գործարկվել է ամենամեծ արևային կայանը
Հայաստանում գործարկվել է ամենամեծ` 1ՄՎտ հզորությամբ արևային կայանը։