482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի 12 ամենաճանաչված պատմական անձանց անունները կհայտարարվեն չորեքշաբթի
11:23
24 Սեպտեմբերի 2008

«Անունը Ռուսաստան» նախագծի  12 ամենաազդեցիկ  պատմական անձանց ցուցակը կհրապարակվի չորեքշաբթի, ասվում է «Ռոսիա» հեռուստաալիքի մամուլի հաղորդագրությունում։

«Ռոսիա» հեռուստաալիքի «Անունը Ռուսաստան» նախագիծը մեկնարկեց այս տարվա մայիսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Այն սկսվեց ՌԳԱԱ Ռուսաստանի պատմության ինստիտուտի մասնագետների կողմից կազմած 500 առավել հայտնի ռուսների ցուցակի հրապարակումից։ Հավակնորդների թվում էին տարբեր ժամանակաշրջանների ներկայացուցիչներ՝ սկսած Օլեգ Մարգարեից և իշխանուհի Օլգայից մինչև մեր ժամանակակիցներ քաղաքագետ Անատոլի Սոբչակն ու Իգոր Մոիսեևը։

«Ցուցակ 500»-ի հրապարակումից հետո «Հասարակական կարծիք» հիմնադրամը (ՀԿՀ) ռուսների շրջանում նախապատվությունների սոցիոլոգիական հետազոտություն անցկացրեց։ Հարցմանը մասնակցեց 12 հազար մարդ ամբողջ Ռուսաստանից։ Միաժամանակ քվեարկությունն անցկացվում էր նաև «Անունը Ռուսաստան» ինտերնետային կայքում։ ՀԿՀ հետազոտության և ինտերնետ-քվեարկության հիման վրա առանձնացվեցին 50 պատմական դեմքեր, որոնք շարունակեցին պայքարը ազգի խորհրդանիշի կոչման համար։

Չորեքշաբթի կհրապարակվեն Ռուսաստանում առավել հանրաճանաչ և հայտնի 12 պատմական դեմքերի անունները, ինչից հետո «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում կհայտնվի եզրափակիչ դուրս եկածներից յուրաքանչյուրին նվիրված հեռուստաշոու։ Մրցույթի եզրափակիչ փուլում կհայտարարվի հեռախոսային և sms-քվեարկություն։

Տարբեր ժամանակներում որպես առաջատար հանդես էին գալիս Պյոտր Առաջինը, Իոսիֆ Ստալինը, Վլադիմիր Լենինը, Սերգեյ Ռադոնեժսկին։ Հուլիսի 15-ին «Անունը Ռուսաստան» նախագծի կայքը ենթարկվեց հակերների գրոհի, ինչպես նաև որոշ ինտերնետ-ռեսուրսների կողմից կազմակերպվեց զանգվածային քվեարկություն Ստալինի օգտին, ինչի պատճառով ձայների ընդունումը որոշ ժամանակով դադարեցվեց։

Ներկայում վարկանիշով առաջատարի դիրքում է Ալեքսանդր Նևսկին, երկրորդ տեղում է Իոսիֆ Ստալինը, երրորդ տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Երկրորդը։ Եզրափակիչ կարող են դուրս գալ նաև Պյոտր Առաջինը, Պյոտր Ստոլիպինը, Ալեքսանդր Սուվորովը, Ֆյոդր Դոստոևսկին, Ալեքսանդր Պուշկինը, Ելիզավետա Երկրորդը։

«Անունը Ռուսաստան» նախագծի հաղթողը՝ ազգը խորհրդանշող պատմական անձը, կհրապարակվի տարեվերջին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
25 Մայիսի 2017
Չորեքշաբթի՝ մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

20:33
24 Մայիսի 2017
Խոշոր բուքմեյքերական ընկերություն է մտնում հայկական շուկա
Adjarabet խոշոր բուքմեյքերական և խաղային առցանց հարթակն է մտել հայկական շուկա։
19:31
24 Մայիսի 2017
Հայաստանը մտադիր է հրաժարվել թղթադրամներից
Հայաստանի կենտրոնական բանկը քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը:
19:02
24 Մայիսի 2017
Ստեփանակերտ-Շուշի. գլխապտույտ ճանապարհորդություն օդային էքստրիմի սիրահարների համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park» նախագիծը երկտեղանի ինքնաթիռներով սկսում են Արցախի տարածքում զբոսաշրջային թռիչքների իրականացումը:  
17:24
24 Մայիսի 2017
Սկանդալային Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել:
17:08
24 Մայիսի 2017
Պայթյուն է որոտացել Վարդենիսում. հարուցվել է քրեական գործ
Չորեքշաբթի` մայիսի 24–ին, Վարդենիսում պայթյուն է որոտացել։

12:06
24 Մայիսի 2017
4 վրաստանցիներ դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար։
11:30
24 Մայիսի 2017
ՀՀ–ում պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել:
08:00
24 Մայիսի 2017
Երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:22
23 Մայիսի 2017
Մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում
Փոքրիկը ծնվել է տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու։
18:00
23 Մայիսի 2017
Գորիսում աղջիկ են «փախցրել» ամուսնության նպատակով
Գորիսում ապրիլին գրանցվել է երիտասարդ աղջկա առևանգման դեպք։
16:58
23 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։