478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմը կպայքարի «Օսկարի» համար
16:45
23 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմը Ռուսաստանի կողմից կառաջադրվի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի, երեքշաբթի հայտնել են Կինեմատոգրաֆիական արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի մամուլի ծառայությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։  

Մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ ֆիլմն ընտրվել է 8 հավակնորդ ֆիլմերից՝ «Օսկար» մրցանակի համար ռուսական ֆիլմերի ընտրական հանձնաժողովի բաց քննարկման ու գաղտնի քվեարկության արդյունքում։   

Ամերիկյան կինոակադեմիայի կանոնների համաձայն, հանձնաժողովը, Վլադիմիր Մենշովի նախագահությամբ, դիտարկում էր 2007 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2008 թ.-ի սեպտեմբերի 30-ը կոմերցիոն վարձույթ մտած ֆիլմերը։  

«Ջրահարսից» բացի որպես թեկնածու ֆիլմեր հանձնաժողովը դիտարկում էր նաև Ալեքսանդր Սոկուրովի «Ալեքսանդրա», Վլադիմիր Նաումովի «Ջոկոնդան ասֆալտի վրա», Ալեքսանդր Պրոշկինի «Ապրիր և հիշիր», Կարեն Շախնազարովի «Անհետացած կայսրություն», Եկատերինա Շագալովայի «Մի անգամ գավառում», Ալեքսեյ Ուչիտելի «Գերին», Պավել Չուխրայի «Ռուսական խաղ» ժապավենները։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:40
26 Հուլիսի 2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի դին հայտնաբերվել է կապկպված. հարուցվել է քրեական գործ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Տան բակից Սիմոնյանին կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:

12:54
26 Հուլիսի 2017
Գևորգ Գևորգյանն ազատվել է Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Գևորգ Գևորգյանն ազատվել է Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից:
12:48
26 Հուլիսի 2017
«Նաիրիտում» շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ է հավաքվել. կուտակման վայրը` վարակազերծվել (ՖՈՏՈ)
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ է հավաքվել։
14:59
25 Հուլիսի 2017
Սյունիքում կալանավորվել է 9-ամյա աղջկա մահվան մեջ մեղադրվողը
9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին:
14:17
25 Հուլիսի 2017
Երևանի 3 խաչմերուկներում երթևեկության փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
11:15
25 Հուլիսի 2017
Երկրաշարժ է գրանցվել Վայքում
Նախօրեին տեղական ժամանակով ժամը 21:55-ին 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վայոց Ձորում։
08:00
25 Հուլիսի 2017
Երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
21:13
24 Հուլիսի 2017
Հակառակորդը գնդակոծել է Չինարի գյուղը և անչափահասին սպանելու փորձ է կատարել
Հուլիսի 20–ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը։
18:50
24 Հուլիսի 2017
Հայաստանում տղամարդիկ 3 անգամ ավելի են ինքնասպանություն կատարում, քան կանայք. ԱԻՆ
2017 թ–ի առաջին կիսմյանում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք:
17:52
24 Հուլիսի 2017
Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը
Երևանում բացահայտվել է 3 անձի դանակահարությունը,  մեղադրանք է առաջադրվել է 1 անձի:
17:01
24 Հուլիսի 2017
Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության հարցում որոշակի փոփոխություններ կան
Ապագա երեխայի սեռով պայմանավորված կանխակալ ընտրության  խնդիրը Հայաստանում դեռ արդիական է:
12:33
24 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը մեկնել է արձակուրդ, սակայն կընդհատի այն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: