482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների մտավորականության համաժողովը կանցկացվի Տաջիկստանում
12:33
17 Սեպտեմբերի 2008

ԱՊՀ մասնակից-երկրների գիտական և ստեղծագործական մտավորականության երրորդ համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 17-19-ը Տաջիկստանում, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։

Ինչպես տեղեկացրել է ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Դավլաթ Նազրիևը, «Մշակույթների և հանդուրժողականության երկխոսության միջոցով դեպի Համագործակցության ժողովուրդների փոխհարստացում և առաջընթաց» նշանաբանի ներքո անցկացվող համաժողովին ծրագրվում է քննարկել կրթությանն ու գիտությանը, Համագործակցության երկրների երիտասարդ սերնդին աջակցելու, մշակութային ժառանգությանը, կերպարվեստին, ճարտարապետությանն ու դիզայնին նվիրված հարցեր։

Նազրիևի խոսքերով, համաժողովին, ընդհանուր առմամբ, կմասնակցեն ԱՊՀ երկրների 350 պատվիրակներ, բացի Ուզբեկստանից և Վրաստանից։

Հանդիսավոր բացումից հետո, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին երկրի կառավարության քաղաքից դուրս գտնվող «Պուգուս» նստավայրում, երկօրյա համաժողովի աշխատանքը կշարունակվի գիտության և կրթության, ԱՊՀ-ի կազմի մեջ մտնող երկրների երիտասարդ սերնդին աջակցելու, մշակութային ժառանգության, գրականության և գրահատարակչության, թատրոնի և կինոյի, երաժշտության, եկեղեցական արվեստի, կերպարվեստի և զանգվածային լրատվամիջոցների ոլորտների համապատասխան պալատներում։

Համաժողովի աշխատանքի երկրորդ օրը մասնակիցների առջև ելույթ կունենա Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, ինչից հետո նրան կհանձնվի «Բարեկամության ծառ» ոսկե մեդալը, որի հիմնադիրներն են ԱՊՀ Միջխորհրդարանական Ասամբլեան և «Միր» հեռուստառադիոկայանը։

Դուշանբեում կայանալիք III Համաժողովի շրջանակներում Ռուս-տաջիկական սլավոնական համալսարանում (ՌՏՍՀ) կբացվի «Ռուսկի Միր» հիմնադրամի Ռուսական երկրորդ կենտրոնը։

Ինչպես ակնկալվում է, բացման արարողությանը կմասնակցեն ՌԴ նախագահի՝ ԱՊՀ մասնակից-պետությունների հետ հումանիտար համագործակցության հարցերի հատուկ ներկայացուցիչ Ջախան Պոլիևան, Տաջիկստանում ՌԴ դեսպան Ռամազան Աբդուլատիպովը, ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ինչպես նաև ՌՏՍՀ-ի ղեկավարությունը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։