486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մշակույթի «Բարի արագիլ» փառատոնը կբացվի Դոնի Ռոստովում
11:30
09 Սեպտեմբերի 2008

Հայկական մշակույթի «Բարի Արագիլ» առաջին միջազգային փառատոն-մրցույթը, որը կմիավորի երաժշտական կատարման, պարարվեստի և օրիգինալ ժանրի վիրտուոզներին, երեքշաբթի կբացվի Դոնի Ռոստովում, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է փառատոնի կազմակերպիչների  ներկայացուցիչը։

«Փառատոնը կբացվի երեքշաբթի երեկոյան գալա-համերգով, որին կմասնակցեն Հայաստանից ժամանած շատ հյուրեր, այդ թվում նաև հայտնի երգիչ Արամեն», - պատմել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ փառատոնի նպատակը Ռուսաստանում հայկական մշակույթի զարգացումն է և տարածումը, մշակութային ավանդույթների պահպանումն ու կատարելագործումը, ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու աջակցությունը, ինչպես նաև նոր տաղանդների հայտնաբերումը և ռուսական ու միջազգային փառատոններին ու մրցույթներին մասնակցելու համար տվյալների բազայի ձևավորումը։

Բացի վոկալ, պարային համարներից և գործիքային երաժշտությունից, ժյուրիի դատին կներկայացվեն օրիգինալ ժանրի համարներ՝ հումոր, նմանակումներ, մնջախաղ, կլոունադա, գեղարվեստական խոսք և նորաձևության թատրոն։ Վոկալ համարների պարտադիր պահանջներից մեկը երգերի հայերեն կատարումն է։

Մրցույթի ժյուրիի կազմում են Փարիզի, Երևանի, Մինսկի, Մոսկվայի, Տվերի, Տուլայի և Դոնի Ռոստովի մշակույթի և արվեստի առաջատար ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ռեժիսորներ, վոկալիստներ, պարուսույցներ։

Փառատոնի կազմակերպիչներն են Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքը, Մանկական և պատանեկան կազմակերպությունների Ռոստովի միությունն ու «Նոր Նախիջևան» երիտասարդական կազմակերպությունը։

Մրցույթն անցկացվում է Դաշնային Հարավային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի, Ռոստովի նահանգի ղեկավարության և Օրենսդիր ժողովի, Դոնի Ռոստովի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության աշխարհի մշակույթի «Ազգությունների մոսկվյան տուն» Մոսկվայի քաղաքային կենտրոնի, ինչպես նաև Մոսկվայի միջշրջանային կապերի և ազգային քաղաքականության կոմիտեի աջակցությամբ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
27 Փետրվարի 2017
«Կանաչ լույս» դեպի Ֆրանսիա` հայ ուսանողների և մասնագետների համար
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ միգրացիոն գործընկերության մասին` 2016 թվականի հոկտեմբերի 27–ին ստորագրած համաձայնագիրը։
19:47
27 Փետրվարի 2017
Կդադարեցվի միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը Երևանում
2017թ. մարտի 1-ից կդարարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը։
18:48
27 Փետրվարի 2017
Կարապետյան. միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձով դիմել է սփյուռքահայությանը:
16:59
27 Փետրվարի 2017
Պետական խորհրդանիշի օր է սահմանվել Հայաստանում
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի լրացումները։
14:39
27 Փետրվարի 2017
Արագածոտնում 20–ամյա տաքսիստի սպանության մեջ մեղադրվողը հրաժարվել է ցուցմունք տալ և ցանկացել է հանրային պաշտպան ունենալ
24–ամյա տղամարդը հրաժարվել է որպես կասկածյալ ցուցմունք տալ և ցանկություն է հայտնել հանրային պաշտպան ունենալ։
13:52
27 Փետրվարի 2017
ՀՀ նախագահը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի նոր թեկնածուին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի  նոր թեկնածուին:
16:15
26 Փետրվարի 2017
«Գիշերային թիթեռնիկը» Երևանում առևանգել է «կլիենտի» մեքենան, ով չի վճարել ինտիմ ծառայությունների համար
Կարեն Առաքելյանը ոստիկանությանն ահազանգել է, որ ժամեր առաջ Սայաթ –Նովա պողոտայից առևանգել են իր Toyota մակնիշի ավտոմեքենան:
15:35
26 Փետրվարի 2017
Սոցցանցերում ադրբեջանական ֆեյքերն ապատեղեկատվություն են տարածում Արցախում գիշերային հարձակման մասին. փորձագետ
Ադրբեջանը սոցցանցերում գործարկել է մեծ թվով կեղծ էջեր,  որոնք ապատեղեկատվություն են տարածում ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում գրանցված իրադարձությունների մասին:
14:00
26 Փետրվարի 2017
Սուրենյան. Բացառիկ երևույթ Հայաստանում՝ մառախուղը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը
Ըստ կատարված կանխատեսումների, նախօրեի ցերեկը մի շարք մարզերում գրանցվել է դրական ջերմաստիճան:
12:32
26 Փետրվարի 2017
Հայաստանում գործարկվում է «թեժ գիծ»՝ կապված ադրբեջանական հաքերների կողմից սպասվող DDoS հարձակումների հետ
ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկում է «թեժ գիծ»:
11:00
26 Փետրվարի 2017
Երևանի կենտրոնում ճանապարհային երթևեկության փոփոխություն է կատարվել
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է Երևանի կենտրոնի երկու խաչմերուկներում ճանապարհային երթևեկության փոփոխության մասին:
19:42
25 Փետրվարի 2017
Ադրբեջանի տեղեկությունն արցախյան անօդաչուի ոչնչացման վերաբերյալ չհաջողված քարոզչական հնարք է. ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել: