483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանում պահուստային ուժերի համընդհանուր կենտրոնացում է հայտարարվել. Սահակաշվիլի
23:00
08 Օգոստոսի 2008

Վրաստանում, օգոստոսի 8-ի առավոտյան հայտարարվել է պահուստային ուժերի համընդհանուր կենտրոնացում։ Այս մասին առավոտյան վրացական հեռուստաընկերության եթերի հատուկ ուղերձում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վրաստանում հայտարարվել է և շարունակվում է պահուստային ուժերի համընդհանուր կենտրոնացում», - ասել է Սահակաշվիլին։

Պահուստային ուժերի նախապատրաստման ընթացքում վերջին տարիներին ուսուցանվել է և պահուստում է գրանցվել ավելի քան 100 հազ. մարդ։ Նախապատրաստում են անցել 25-45 տարեկան անձինք։

Վրաստանի ՆԳՆ-ի վերլուծական վարչության պետ Շոթա Ուտիաշվիլին «Նովոստի-Գրուզիա» գործակալության հետ զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վրաստանում համընդհանուր մոբիլիզացում չի հայտարարվել։

«Կան ցանկացողներ, կամավորներ, նրանք Վրաստանի ողջ տարածքից ինքնակամ գալիս են զինկոմիսարիատներ և խնդրում անհրաժեշտության դեպքում իրենց ներառել գործողությունների մեջ», - տեղեկացրել է Ուտիաշվիլին։

Նրա խոսքերով, «իրավիճակը Ցխինվալիի տարածքում մնում է լարված»։

«Զոհերի և տուժածների մասին հստակ տեղեկատվություն չկա, այն ճշտվում է », - ասել է Ուտիաշվիլին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
02 Նոյեմբերի 2017
The Spectator պարբերականը պատմել է Հայաստանի գինեգործության վերածնման մասին
Անգլիացի գրող Հենրի Ջեֆրիսը The Spectator պարբերականում ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան կատարած այցի վերաբերյալ:
19:03
02 Նոյեմբերի 2017
Հայաստանում տղամարդը գողացել է ոսկյա զարդեր, հարվածելով տանտիրուհուն
Տուն ապօրինի մուտք գործած անձը փայտով հարվածել է կնոջը և դիմել փախուստի:
16:51
02 Նոյեմբերի 2017
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում սերտ համագործակցությամբ. Սերժ Սարգսյան
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը:
15:42
02 Նոյեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացնում է Energy նոր առաջարկը
«Ռոստելեկոմը» հանդես է գալիս նոր՝ Energy առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին ստանալու հավելյալ ծառայություններ։
15:03
02 Նոյեմբերի 2017
ՀՀ վարչապետը մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ՀՀ վարչապետը խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։
13:18
02 Նոյեմբերի 2017
Հայաստանը 2018 թ.–ին կպահպանի ջրի գործող սակագները. վարչապետ
Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը մինչև 194,3 դրամի։
11:30
02 Նոյեմբերի 2017
Երկրում իսկական հայաստանյան աշուն է, վայելե՜ք
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
04:52
02 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 8 ժամ ջուր չի լինի
8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն համայնքում։
20:54
01 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70%–ով
Կախված պետության ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումից` ՀՀ նախագահի ծախսերը 2018 թվականին կկարճատվեն 35–70%–ով։
18:25
01 Նոյեմբերի 2017
Արևը վերադառնում է Հայաստան
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
16:00
01 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։