477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ կառավարությունը պատրաստում է օտարերկրա աշխատուժի քվոտավորման ազատականացումը
10:55
31 Հուլիսի 2008

ՌԴ կառավարությունը պատրաստում է աշխատուժի քվոտավորման ազատականացմանն ու ներգրավմանն ուղղված համալիր միջոցառումներ, եթե փոփոխությունները հավանության արժանան, ապա ԱՊՀ-ից օտարերկրացիների համար աշխատանքային քվոտաները չեղյալ կհամարվեն, հինգշաբթի գրում է «Վեդոմոստի» թերթը։ Քննարկվող գլխավոր փոփոխությունը վերաբերվում է առանց մուտքի արտոնագրի Ռուսաստան մուտք գործող քաղաքացիներին (հիմնականում ԱՊՀ-ից)։ Նրանց կարող են ազատել աշխատանքի ընդունման ժամանակ քվոտա ստանալու անհրաժեշտությունից։

Ըստ թերթի տեղեկատվության, որը հղում է անում համապատասխան գերատեսչության աղբյուրին, քվոտավորման փոխարեն ենթադրվում է անցկացնել աշխատաշուկայի մոնիտորինգ՝ զբաղվածության ծառայությունը պետք է որոշի՝ անհրաժեշտ է կոնկրետ մասնագետի մատուցած ծառայությունը, թե ոչ։ Եթե ծառայության թույլտվությունը կա, ապա գործատուն առանց որևէ խոչընդոտների կարող է ձևակերպել միգրանտին։ Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունը առաջարկում է վերացնել բարձր որակավորում ունեցող աշխատողների կողմից քվոտա ստանալու կարգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փորձագետների կարծիքով, առաջարկվող միջոցները աշխատուժն ամբոջապես ազատականացնելու տեսք ունեն։ Միգրացիայի դաշնային ծառայության (ՄԴԾ) գնահատմամբ, ռուսական աշխատաշուկայում մուտքի արտոնագիր պահանջող երկրներից աշխատողների բաժինը 20 տոկոս է, մյուս 80 տոկոսը՝ առանց մուտքի արտոնագրի երկրներից են։

Առաջարկությունը մշակվում է, տեղեկացրեց ՄԴԾ-ի աղբյուրը։ Ծառայության ներկայացուցիչ Կոնստանտին Պոլտորանինը, որին մեջբերում է «Վեդոմոստին», կարծում է, որ քվոտավորման կարգը հիմնովին փոխելը ճիշտ չէր լինի։ «Մենք տեսնում ենք քվոտավորման մեխանիզմի թերությունները, սակայն անհրաժեշտ է սովորել օգտվել դրանից»։

Երկրորդ միջոցը, որը կարող է ներդրվել, աշխատողի նկատմամբ քվոտայի համապատասխանեցում է, տեղեկացրել է թերթին Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության պաշտոնյան։ Եթե կազմակերպությունը մասնակցել է հայտարարագրման գործընթացին, ապա այն պետք է ազատվի քվոտայի հաստատման համար զբաղվածության ծառայություն կրկնակի անգամ դիմելու անհրաժեշտությունից։

Այս տարի շատ շրջաններում աշխատուժի ներգրավման համար հատկացված քվոտան սպառվել էր հինգ ամսում, նշում են ՄԴԾ-ից, և հաճախ քվոտան օգտագործում են ոչ այն կազմակերպությունները, որոնք մասնակցել են հայտարարագրման գործընթացին։

Փոփոխություններ են սպասվում են նաև այն քաղաքացիների համար, ովքեր սպասարկման բնագավառում աշխատանքի են վերցնում օտարերկրացիներին։ Բավական կլինի միայն տեղեկացնել ՄԴԾ-ին և վճարել պետտուրքը։ Այժմ օտարերկրացիներին ներգրավելը բավականին բարդ է, այս հատվածը գտնվում է ստվերում։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:22
25 Սեպտեմբերի 2017
Ռուսաց լեզուն Հայաստանում այսուհետ օտար լեզվի կարգավիճակ ունի
Այսուհետև ռուսաց լեզուն Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի:
12:25
25 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում։
14:53
24 Սեպտեմբերի 2017
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրևներ
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան։
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան: