482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան կրկին հաստատել է օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկարժեք քաղաքի տիտղոսը. Mercer
10:55
25 Հուլիսի 2008

Mercer գործակալության տարբերակով Մոսկվան կրկին գլխավորում է օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկարժեք մայրաքաղաքների ցանկը։ Հինգշաբթի գործակալությունը հրապարակել է իր ամենամյա վարկանիշը։

Արդեն երրորդ տարին շարունակ Մոսկվան պահպանում է այդ տիտղոսը, ընդ որում, Մոսկվայում օտարերկրյա մասնագետի բնակության ցուցանիշը մեկ տարվա ընթացքում աճել է 6 տոկոսով։

Mercer's Cost of Living վարկանիշը նախատեսված է ընկերությունների և կազմակերպությունների համար, որոնք պատրաստվում են իրենց աշխատակիցներին ուղարկել արտասահման։

Բնակության արժեքի գնահատումն իրականացվում է 200 չափանիշներով, ինչպիսին են վարձավճարը, տրանսպորտը, սնունդը, հագուստը, զվարճանքները։ Ռուսաստանի մայրաքաղաքում կյանքի թանկացման գլխավոր գործոնը Mercer-ի փորձագետներն անվանել են վարձավճարի աճն ու ռուբլու կայունացումը։ Ամենաթանկարժեք մայրաքաղաքների ցանկում Մոսկվային հետևում է  Տոկիոն, Լոնդոնը, Օսլոն և Սեուլը։

Մոսկվայի ցուցանիշը կազմել է 142,4 կետ՝ միջինը 25 կետով առաջ անցնելով երկրորդ և երրորդ տեղերից։ Հատկանշական է, որ այս վարկանիշում 100 տոկոսին համարժեք կամ «գների էտալոն» է համարվում կենսամակարդակը Նյու-Յորքում։

Ինչպես պարզվել է, օտարերկրացիների համար այստեղ ապրելն ավելի շահավետ է, քան Սանկտ-Պետերբուրգում, Պեկինում կամ Թել-Ավիվում։ Իսկ Լոս-Անջելեսում բնակվելու բյուջեն շատ ավելի քիչ է, քան Նիգերիայի մայրաքաղաք Լագոսում, Ալմա Աթայում կամ Զագրեբում։

Mercer's-ի փորձագետները այս փոփոխությունը բացատրում են համաշխարհային շատ արժույթների համեմատ դոլարի թուլացմամբ։

Forbes ամսագիրը, մեկնաբանելով հայտնի վարկանիշի արդյունքները, հիշեցրել է, որ Մոսկվան «միլիարդատերերի քաղաք է», որոնք թեժացնում են պահանջարկը պերճաշուք իրերի, անշարժ գույքի և բարձր որակի ծառայությունների շուկայում։

«Ռուսաստանի մայրաքաղաքում գների իջեցման մասին ակնարկ անգամ չի արվում։ Մոսկվան 74 միլիարդատերերի բնակավայր է, որոնցից 13-ը մինչև 40 տարեկան են, ինչը ավելին է, քանի աշխարհի որևէ այլ քաղաքում», - նշել է հրատարակությունն իր վեբ-կայքում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:31
24 Մայիսի 2017
Հայաստանը մտադիր է հրաժարվել թղթադրամներից
Հայաստանի կենտրոնական բանկը քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը:
19:02
24 Մայիսի 2017
Ստեփանակերտ-Շուշի. գլխապտույտ ճանապարհորդություն օդային էքստրիմի սիրահարների համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park» նախագիծը երկտեղանի ինքնաթիռներով սկսում են Արցախի տարածքում զբոսաշրջային թռիչքների իրականացումը:  
17:24
24 Մայիսի 2017
Սկանդալային Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել:
17:08
24 Մայիսի 2017
Պայթյուն է որոտացել Վարդենիսում. հարուցվել է քրեական գործ
Չորեքշաբթի` մայիսի 24–ին, Վարդենիսում պայթյուն է որոտացել։

12:06
24 Մայիսի 2017
4 վրաստանցիներ դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար։
11:30
24 Մայիսի 2017
ՀՀ–ում պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել:
08:00
24 Մայիսի 2017
Երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:22
23 Մայիսի 2017
Մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում
Փոքրիկը ծնվել է տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու։
18:00
23 Մայիսի 2017
Գորիսում աղջիկ են «փախցրել» ամուսնության նպատակով
Գորիսում ապրիլին գրանցվել է երիտասարդ աղջկա առևանգման դեպք։
16:58
23 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։
13:46
23 Մայիսի 2017
«Վերջին զանգը» չի հնչի Հայաստանի տասնյակ դպրոցներում
Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» չի հնչի:
11:06
23 Մայիսի 2017
«Նաիրիտ»–ը ծվեն-ծվեն է արվում. գույքն աճուրդի է դրվել
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի գույքը հանվել է վաճառքի։