478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկում Բիշքեկում
14:08
02 Հուլիսի 2008

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվում են Համագործակցության պաշտպանունակության, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, բացվել է Բիշքեկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Պաշտպանության նախարարները ծրագրում են քննարկել ավելի քան 20 հարց, այդ թվում նաև՝ ահաբեկիչների կողմից ինքնաթիռների զավթման դեպքում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի գործողությունների կարգի մասին դրույթների նախագիծը, ավիավթարների հետաքննության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև՝ պաշտպանության նախարարությունների ձեռնարկություններում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգումը կազմակերպելու մասին դրույթը։

Բացի այդ, նախարարները կքննարկեն նաև զինված ուժերի համատեղ մարզական միջոցառումների հեռանկարային ծրագիրն ու զինված ուժերի ազգային թանգարանների դիտում-մրցույթների անցկացումը։

Գագաթնաժողովից առաջ նախարարները հանդիպել են Ղրղզստանի նախագահի հետ։ Միջոցառմանը մասնակցում է նաև ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ ԱՊՀ պաշտպանության նախարաների խորհուրդը ստեղծվել է 1992 թ.-ին՝ որպես ռազմական քաղաքականության և ռազմական շինարարության հարցերով Համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային մարմին։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
20 Հուլիսի 2017
Օձերը շարունակում են «գրոհել»
Հինգշաբթի Հայաստանի տարբեր հատվածներից ահազանգեր են ստացվել օձերի հայտնաբերման վերաբերյալ։
20:45
20 Հուլիսի 2017
ՀՀ–ում խոշոր ներդրողները խաղատներ բացելու թույլտվություն կստանան
Հայաստանը խոշոր ներդրողներին խաղատներ բացելու համար արտոնագրեր ստանալու թույլտվություն կտա։
17:53
20 Հուլիսի 2017
Աղբը չնախատեսված վայրում նետողը կտուգանվի 16 հազար դրամով
Հայաստանը կխստացնի անօրինական աղբահանման տուգանքները, այդ թվում վարորդների նկատմամբ:
15:20
20 Հուլիսի 2017
Ամասիայում և Ալավերդիում համակարգչային դասընթացների` միջին տարիքի և տարեց մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր
Ամասիայում և Ալավերդիում ավարտվեցին միջին տարիքի և տարեց բնակիչների համար առաջին դասընթացները «Азбука Интернета» խորագրի ներքո։
13:59
20 Հուլիսի 2017
ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի. ոստիկանություն
ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի։
13:02
20 Հուլիսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ  Բանկի բոլոր բանկոմատների միջոցով:
08:00
20 Հուլիսի 2017
Չորեքշաբթի` հուլիսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:51
19 Հուլիսի 2017
Քաոս «Ֆիրդուսի» շուկայում. առևտուրը կաթվածահար է եղել (ՖՈՏՈ)
Վաղ առավոտից «Ֆիդուսի» շուկայի առևտրային տարածքներում լարված իրավիճակ է։
17:50
19 Հուլիսի 2017
Տաքսու վարորդը` Գերմանիայի դեսպանի հատուկ հյուր
Տաքսու վարորդն իր մեքենայում գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը։  
17:43
19 Հուլիսի 2017
Թափուր տեղեր` Հայաստանի բուհերում. նոր մրցույթ կհայտարարվի
Բուհերի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, ցուցակները` հրապարակված։
13:19
19 Հուլիսի 2017
Մատենադարանը, հնարավոր է, դառնա հիմնադրամ
«Մատենադարանը» հիմնադրամ կդառնա։
11:20
19 Հուլիսի 2017
«Ֆիրդուսի» աշխատակիցները թույլ չեն տալիս ապամոնտաժել առևտրային տարածքը (ՖՈՏՈ)
Չորեքշաբթի առավոտյան ժամը 6–ի սահմաններից «Ֆիրդուսի» շուկայի տարածքում կրքերը թեժացել են։