483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Մոլդովան Էրմիտաժին կվերադարձնի երկու գողացված նկար
14:33
06 Հունիսի 2008

Մոլդովան Ռուսաստանին կվերադարձնի իր տարածքում հայտնաբերված նկարները, որոնց կորուստը Էրմիտաժում հայտնաբերել են 2006 թվականին, հայտնեց Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը։

«Լավ նորություն կա։ Մեր մարմինները մեկուկես տարի օպերատիվ հետաքննություն էին վարում, և երեք օր առաջ հայտնաբերվել են երկու կտավներ, որոնք Էրմիտաժից գողացվել էին մի քանի տարի առաջ»,- ասաց Վորոնինը։ Նրա խոսքերով, առաջիկայում կտավները կվերադարձվեն Պետերբուրգի թանգարան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հետաքննչական գործողություններից հետո մենք կվերադարձնենք կտավները Էրմիտաժ»,- ավելացրեց նախագահը։

Մեդվեդևն իր կողմից նշեց, որ դա լավ նորություն է։ «Հատկապես, որ ասվում է այս պատերի մեջ՝ Պետերբուրգում։ Շնորհակալություն»,- ավելացրեց նա։

2006 թվականի ամռանը ներթանգարանային ստուգման ընթացքում Էրմիտաժի ռուսական բաժնում հայտնաբերվել է 221 ցուցանմուշի կորուստ։ Հետաքննությունը բացահայտել էր, որ արվեստի գործերը թանգարանից դուրս են բերել բաժնի հսկիչ Լարիսա Զավադսկայան, ով մահացել է  ստուգումների ժամանակ, և նրա ամուսին Նիկոլայը։

Դատարանը պարզել է, որ տվյալ հանցագործային խմբում Լարիսա Զավադսկայային բաժին է ընկել հետևյալ դերը՝ թանգարանային ցուցանմուշների հետ տարվող աշխատանքների պատրվակով նա դրանք բերել էր իր սենյակ, իսկ հետո բացեիբաց դուրս բերել թանգարանից։ Զավադսկին մենակ կամ կնոջ հետ իրացրել է գողոնը անտիկվարի խանութներում և գրավատներում։ Մի քանի տասնյակ ցուցանմուշ գտնվել է և վերադարձվել թանգարան։

Նիկոլայ Զավադսկին մեղավոր է ճանաչվել թանգարանից գողություն անելու գործով և դատապարտվել հինգ տարի ազատազրկման։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:26
22 Մարտի 2017
ՕՐՕ–ի հայտարարությունը` Սամվել Բաբայանի գործով. Բաբայանի հետ կապված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի
ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ։
20:08
22 Մարտի 2017
Ի՞նչ կարելի է ոչնչացնել «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրով. պարզաբանում է փորձագետը
Փորձագետը ներկայացրել է, թե ինչ թիրախներ կարելի է խոցել այս համալիրի միջոցով։
17:37
22 Մարտի 2017
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի երթևեկությունը
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի տրանսպորտային երթևեկությունը։
17:15
22 Մարտի 2017
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
16:26
22 Մարտի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր՝ տրամադրված վարկի գումարի մինչև 20%-ի չափով վերադարձի հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար։
15:44
22 Մարտի 2017
ԱԱԾ. ՀՀ քաղաքացիները փորձել են Վրաստանից ներկրել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։
15:17
22 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ
ՀՀ նախագահը չորեքշաբթի մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին:
14:21
22 Մարտի 2017
ՀՀ դատախազությունը ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 176 հաղորդում
Ուսումնասիրված 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:
12:18
22 Մարտի 2017
Վեց երկրներից խաղացողներ կմասնակցեն «Դիլիջանյան խաղեր» ինտելեկտուալ փառատոնին
Դիլիջանում մարտի 24-26-ը տեղի կունենա «Դիլիջանյան խաղեր 2017» հինգերորդ ինտելեկտուալ փառատոնը:
11:29
22 Մարտի 2017
Բուքը արգելափակել է Հայաստանի ավտոճանապարհներից մեկը
Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
10:58
22 Մարտի 2017
Արծվիկը երբեք Ղրիմում չի եղել. երգչուհու քույր
Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկ Հարությունյանը, ում ՈՒԱԾ-ը ցանկանում է ստուգել` պարզելու համար, արդյոք նա եղել է Ղրիմում, երբեք այդտեղ չի եղել: