485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ առաջնորդները Պետերբուրգում կքննարկեն էներգետիկայի և տրանսպորտի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
11:08
06 Հունիսի 2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ուրբաթ Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի ժամանակ կքննարկվեն էներգետիկայի և տրանսպորտի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր։

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է նախագահի խորհրդական Սերգեյ Պրիխոդկոն, Պետերբուրգյան 12-րդ միջազգային տնտեսական համաժողովի «դաշտերում» անցկացվող հանդիպմանը կմասնակցեն Համագործակցության բոլոր առաջնորդները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առաջին անգամ ԱՊՀ գագաթնաժողովին որպես նախագահներ հանդես կգան Ռուսաստանի և Հայաստանի նոր ղեկավարներ Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը։ Վերջին անգամ Համագործակցության առաջնորդները հանդիպել են Մոսկվայում՝ փետրվարի 22-ին։ Այն ժամանակ Մեդվեդևը մասնակցում էր գագաթնաժողովին՝ որպես ՌԴ առաջին փոխվարչապետ։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր մինչև մարտի 2-ը, երբ ընտրվեց ՌԴ նախագահ։

«Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին ենթադրվում է հիմնական ուշադրությունը դարձնել տնտեսական թեմատիկային։ Այդ կապակցությամբ կքննարկվեն էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում համագործակցության հեռանկարները», - ասել է Պրիխոդկոն։

Նրա խոսքերով, հանդիպմանն ավանդաբար կարևոր տեղ կզբաղեցնի հումանիտար փոխգործունեության թեման։ «Մասնավորապես, կքննարկվեն այդ բնագավառում ձեռքբերված համագործակցության ներուժի օպտիմալ կիրառման հարցերը՝ Համագործակցության ընդհանուր հումանիտար տարածքի ամրապնդման նպատակով», -  պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

ԱՊՀ առաջնորդները նաև կքննարկեն այժմ ԱՊՀ-ում նախագահող Ղրղստանի մայրաքաղաք Բիշկեկում աշնանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր։

Պրիխոդկոն նշել է, որ ԱՊՀ պետութունների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ավանդական օրակարգը չի կրում հստակ, ֆիքսված բնույթ, ինչը թույլ է տալիս մասնակիցներին՝ ներկայացնել բազմաթիվ հարցեր և առաջ քաշել նոր գաղափարներ ու նախաձեռնություններ։

«Այս գագաթնաժողովը չունի առանձին պայմանավորված օրակարգ։ Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կզեկուցի առաջնորդների անցած հանդիպումից հետո իրականացված աշխատանքի մասին։ Բանավեճը կկենտրոնացվի համատնտեսական հարցերի շուրջ», - ասել է նա։

«Կայանալիք հանդիպումը լավ հնարավորություն կտա՝ Համագործակցության զարգացման բոլոր հրատապ հարցերի անկեղծ քննարկման, ինչպես նաև երկկողմ հարաբերություններ անցկացնելու համար։ Ընդ որում նման երկխոսությունը կշարունակվի պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ, որն ևս կրելու է աշխատանքային բնույթ», - ասել է նախագահի օգնականը։

ՌԴ նախագահի աջակցությամբ և մասնակցությամբ յուրաքանչյուր տարի անցկացվող Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը հավաքում է համաշխարհային առաջնորդներին՝ Ռուսաստանի և համաշխարհային հանրության առջև ծառացած առավել հրատապ հարցերի քննարկման նպատակով։ Համաժողովի ավանդական մասնակիցներն են մի շարք երկրների նախագահներ, կառավարության, խորհրդարանի ղեկավարներ, նախարարներ, ինչպես նաև միջազգային բիզնեսի վերնախավը, համաշխարհային խոշորագույն ԶԼՄ-ների գլխավոր խմբագրեր և հայտնի փորձագետներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
16 Հունվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր` վարչապետ նշանակվելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարվող լուրերը, որ նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել:
12:43
16 Հունվարի 2017
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի կազմումը:
11:02
16 Հունվարի 2017
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում էապես չի փոխվի:
17:12
15 Հունվարի 2017
Հայտնի է այսօր առավոտյան ավտոտնակում շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը
Հայտնի է այսօր առավոտյան Երևանի ծայրամասում  շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը։
15:37
15 Հունվարի 2017
Կառավարությունում քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
14:25
15 Հունվարի 2017
Հայ ժամկետային զինծառայողները կուսումնասիրեն ծրագրավորում և համակարգչային գրաֆիկա
ՀՀ պաշտպանության նախարարը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը նախօրեին ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
13:10
15 Հունվարի 2017
ՀՀԿ-ում ավարտել են ընտրությունների համար համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները
ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում:
11:00
15 Հունվարի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով կդառնա ՀՀ վարչապետ այս տարվա ապրիլին
Հայկական լրատվամիջոցները նշել են ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը, ով կղեկավարի կառավարությունը 2017 թ.-ի ապիրիլին:
21:35
14 Հունվարի 2017
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարարի կինը
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը:
15:35
14 Հունվարի 2017
«Հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակ կստեղծվի Հայաստանում
«Հալալ» մթերքը համարվում է մաքուր արտադրանք:
10:00
14 Հունվարի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:36
13 Հունվարի 2017
Երևանը ծիծաղելի է համարում Բաքվի տեղեկատվությունը հայկական անօդաչու սարքից իբր վայր գցված պայթուցիկ սարքի մասին
Ուրբաթ ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով այդ երկրի ՊՆ–ին, տեղեկացրել էին, որ Թովուզի շրջանում հայկական անօդաչու սարքի կողմից իբր պայթուցիկ սարք է վայր գցվել։