486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+14
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում հայերի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել՝ կենցաղային հողի վրա. ՆԳԲ
15:35
03 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հարավ-արևելքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել նախօրեին երեկոյան, որի արդյունքում տուժել է հինգ մարդ։ Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է մայրաքաղաքի վարչական տարածքի ՆԳԲ ներկայացուցիչը, որի տարածքում արձանագրվել է պատահարը, ծեծկռտուքը կենցաղային հողի վրա է եղել։

Նրա խոսքով, նախօրեին, ժամը 22.11-ի սահմաններում, Ստավրոպոլի փողոցի թիվ 20 շենքին հարակից 919-րդ միջնակարգ դպրոցի ֆուտբոլի դաշտում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են 16-24 տարեկան սլավոնական և հայ ազգությունների երիտասարդներ։ Ծեծկռտուքի մասնակիցները կիրառել են բեյսբոլի մականներ և վնաս հասցնող զենքեր, ասաց գործակալության զրուցակիցը։

«Ինչպես պարզել են ոստիկանության աշխատակիցները, պատահարը կենցաղային հողի վրա է բռնկվել, որի պատճառ է հանդիսացել թիմերի երկրպագուների միջև վեճը, այլ ոչ թե միջէթնիկական հարաբերությունները։ Ամենայն հավանականությամբ, քրեական գործը հարուցվելու ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածով (խուլիգանություն)»,- ասաց ՆԳՎ ներկայացուցիչը։

Նա նաև նշեց, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության ԱԻ աշխատակիցները ձերբակալել են տասը մարդու, առգրավել են բեյսբոլի մականները և վնաս հասցնող զենքերը։ Ձերբակալվածների հետ ներկայումս աշխատում են «Լյուբլինո» ՆԳԲ քննիչները, ուր տարվել էին ձերբակալված երիտասարդները, ավելացրեց գործակալության զրուցակիցը։

Նա նաև հստակեցրեց, որ ականատեսների խոսքով, ծեծկռտուքին մասնակցել է մոտավորապես 25-30 մարդ։ Պատահարը տևել է երեք րոպե, իսկ ոստիկանության աշխատակիցների ժամանելուն պես մասնակիցները ցրվել են։

«Ծեծկռտուքից հետո բժշկական հաստատություններ է դիմել պատահարի հինգ մասնակից, նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել»,- ասաց գործակալության զրուցակիցը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:22
08 Նոյեմբերի 2017
Տարկետում ստացած ուսանողների միայն 15%–ն է շարունակում գիտական գործունեությունը. նախարար
Տարկետում ստացած ուսանողների միայն փոքր մասն է շարունակում գիտական գործունեությունը։
15:34
08 Նոյեմբերի 2017
Հայաստանում մասնավոր օդաչուների ուսուցման բացառիկ կենտրոն է բացվել (ՖՈՏՈ)
Հայաստանում բացվել է մասնավոր օդաչուների պատրաստման բացառիկ կենտրոնը, որը միակն է տարածաշրջանում։
13:18
08 Նոյեմբերի 2017
Տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքը նոր թափ է ստանում. ԿԳ նախարարը պատրաստ է ընդունել ուսանողներին (ՖՈՏՈ)
Երևանում ուսանողներն արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիաներ և դասադուլ են կազմակերպում տարկետման սահմանափակման դեմ։
12:50
08 Նոյեմբերի 2017
Վթարային ջրանջատում Արաբկիրում. 24 ժամ ջուր չի լինի
Վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
11:34
08 Նոյեմբերի 2017
Հայաստանն ակտիվ ցիկլոնի ազդեցության ներքո է. ցրտելու է
Հայաստանում սպասվում է անձրև, ջերմաստիճանի նվազում։
10:49
08 Նոյեմբերի 2017
Քննարկվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նոր պետի հնարավոր թեկնածուի հարցը
2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում, այդ թվում` ՀՀ ԶՈՒ–ում։
10:36
08 Նոյեմբերի 2017
Հայաստանից հեռացել է Վերնիսաժի կրակոցներից տուժած, ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը
Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը։
10:00
08 Նոյեմբերի 2017
Աշխատող մայրերն այլևս չեն ստանա 18 հազար դրամ նպաստ, փոխարենը պետությունը կվճարի դայակի աշխատավարձի 50%–ը
Աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստա­նում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ:
08:00
08 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` նոյեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ռրեքշաբթի` նոյեմբերի 7–ի առավել ու շագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:25
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարն Իսրայելում այցելել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն այցելել է Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղել Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում:
21:05
07 Նոյեմբերի 2017
Ռուբեն Վարդանյանը Երևանում պատմել է «տալանտիզմի» դարաշրջանի առանձնահատկության մասին
Ռուբեն Վարդանյանի խոսքով, «տալանտիզմի» դարաշրջանում ինտելեկտը գաղթում է այն շրջաններ, որտեղ ստեղծված են պայմաններ ինտելեկտի պահպանման և զարգացման համար։
19:04
07 Նոյեմբերի 2017
Հայաստանում գործարկվել է ամենամեծ արևային կայանը
Հայաստանում գործարկվել է ամենամեծ` 1ՄՎտ հզորությամբ արևային կայանը։