486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկում կքննարկի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստման հարցերը
10:52
13 Մայիսի 2008

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մայիսի 13-14-ը Մինսկ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծրագրում է բելառուս գործընկերներ հետ քննարկել պետությունների ղեկավարների մակարդակում Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հերթական նստաշրջանին առնչվող հարցերը, «ՌԻԱ Նովոստիին» են տեղեկացրել Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Բացի դրանից, հանդիպումների օրակարգում ներառված է ՀԱԽ-ում ավելի վաղ ընդունված որոշումների իրականացմանն առնչվող հարցերի քննարկումը, այդ թվում նաև ապօրինի միգրացիայի և արտակարգ իրավիճակների, ՀԱՊԿ-ում ստորագրված միջազգային պայմանագրերի վավերացման նպատակով ստեղծված համակարգող խորհուրդների շրջանակներում աշխատանքների կարգավորումը։

Բորդյուժայի այցի ընթացքում ծրագրված են նրա հանդիպումները Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի, Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի, արտգործանախարարի, պաշտպանության, ներքին գործերի, արտակարգ դրության նախարարների հետ։

Նաև մտքերի փոխանակում տեղի կունենա միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ, տեղեկացրել են Բելառուսի արտգործնախարարությունից։ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
22 Հունվարի 2017
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արգործնախարարները ուղերձներ են փոխանակել
Էդվարդ Նալբանդյանը և Բորիս Ջոնսոնը, Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել:  
15:32
22 Հունվարի 2017
Իտալացիները կվերականգնեն Գյումրու պատմամշակութային արժեքները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:
15:28
22 Հունվարի 2017
Դիֆերենցիալ պաշտպանություն է աշխատել հայկական ԱԷԿ-ում բարձրավոլտ ԷՀԳ-ում վթարային անջատման հետևանքով
Նախօրեին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում (110 կՎ) նախօրեին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով Հայաստանի ԱԷԿ-ում աշխատել է դիֆերենցիալ պաշտպանության համակարգը:
23:49
21 Հունվարի 2017
Երևանում ջերմաստիճանը մոտեցել է զրոյի
Վերջին 40 օրվա մեջ Արարատյան դաշտում և Երևանում շաբաթ ցերեկը ջերմաստիճանը մոտեցավ 0-ին:
23:11
21 Հունվարի 2017
Հայաստանում խարդախության նոր տեսակ է տարածվել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանում նոր տեսակի խարդախության տարածման մասին:
20:50
21 Հունվարի 2017
ՀԱԿ–ը պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։
19:46
20 Հունվարի 2017
Բաքվի հայկական ջարդերը. հազարավոր ճակատագրեր խեղած ողբերգություն
1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

18:43
20 Հունվարի 2017
ՀՀ նախագահ. մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, այն կենսական անհրաժեշտություն է երկրի համար
ՀՀ նախագահը հանդիպել է վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ։
18:27
20 Հունվարի 2017
Լապշինի արտահանձնումը Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ. փորձագետ
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
14:29
20 Հունվարի 2017
Տատիկը մի ամբողջ զինանոց է ներկայացրել ոստիկանություն
80–ամյա Ռոզիկ Ա.–ն զենք–զինամթերք է հանձնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
14:18
20 Հունվարի 2017
Հրապարակվել է հայկական բանկերի 2016թ. մեդիավարկանիշը
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը:
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն: