486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Կիսլովոդսկում ջահերով երթ է անցկացվել՝ նվիրված Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
12:31
25 Ապրիլի 2008

 

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հազարավոր մարդիկ էին հավաքվել Կիսլովոդսկ քաղաքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու մոտ ապրիլի 23-ի երեկոյան՝ «Հիշողության գետ» խորհրդանշական անվանումով ջահերով երթին մասնակցելու համար։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունից, երթին մասնակցում էին, մասնավորապես, Ստավրոպոլի երկրամասի քաղաքների ու շրջանների և Կարաչևո-Չերկեսիայի հայկական երիտասարդական կազմակերպությունների, դաղստանյան, կարաչաևյան ազգային միությունների, «Երիտասարդ գվարդիա» համառուսաստանյան երիտասարդական կազմակերպության, «Ռոդնիկ» Ստավրոպոլի երկրամասային երիտասարդական կազմակերպության, «Ընդհանուր գործ» վետերանների կազմակերպության պատվիրակությունները։

«Նրանք հավաքվել են ասելու, որ չնայած վերապրած ցեղասպանությանը, հայ ժողովուրդն ապրում է, տարբեր ազգերի երիտասարդների հետ միասին «ոչ» ասելու ցեղասպանությանը, ֆաշիզմին, նացիզմին՝ բոլորին խաղաղության և ազգերի միջև բարեկամության կոչ անելով», - նշում է հրատարակությունը։

Հիշատակի պատարագից հետո սկսվել է երթը, որը գլխավորել են Կիսլովոդսկի՝ Հայկական ավան կոչվող շրջանի հոգևորականները։ Ջահերով երթն անցել է քաղաքի փողոցներով և ավարտվել եկեղեցու բակում։

Երթին մասնակցում էին ինչպես ցեղասպանության զոհերի հետնորդները, այնպես էլ տարբեր ազգությունների պատկող նրանց ընկերները։ Ավագ սերնդի ներկայացուցիչները վառել են ջահը եկեղեցու մոմի կրակից և փոխանցել այն երիտասարդությանը։ Եկեղեցու բակում, Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, տեղի է ունեցել հանրահավաք։

Հանրահավաքին ելույթ են ունեցել Կիսլովոդսկի վարչակազմի ղեկավարները, քաղաքի Դումայի, երկրամասի ազգային համայնքների պատգամավորները, «Յեդինայա Ռոսիա» կուսակցության, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները, հոգևորականներ, որոնց թվում էին ոչ միայն քրիստոնյա եկեղեցիների սպասավորները, այլև Կիսլովոդսկի մզկիթի իմամը։ 

Հանրահավաքի մասնակիցներն ընդունել են բանաձև, որում ասվում է. «Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, և եթե մենք ուզում ենք, որպեսզի XXI դարն ավելի մարդկային լինի, ապա չպետք է մոռացության մատնենք անմեղ զոհերի հիշատակը։ Ցեղասպանության էջը համաշխարհային պատմության էջն է, և այդ երևույթի մասին անհրաժեշտ է ոչ միայն խոսել, այլև ուսումնասիրել այն։ Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարաշրջանում, մեկ համաշխարհային միջավայրում, և մեր խնդիրները վերաբերվում են մեզ բոլորիս»։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Եվրոպայի ընդլայնումը, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացումն անհնար է՝ առանց անցյալի դասերի ուսումնասիրության։ Դա վերաբերում է ոչ միայն Օսմանյան Թուրքիայում 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստին, այլև պետությունների համար դրանից  բխող բոլոր հետևանքներին՝ իրավական, քաղաքական, բարոյական։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
18 Հունվարի 2017
Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև կքննարկի
Վաղը`հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
15:46
18 Հունվարի 2017
Հայտնի է դարձել հայկական «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» Ֆիլմի` մեծ էկրաններ բարձրանալու ամսաթիվը:
14:44
18 Հունվարի 2017
Հայաստանի նախկին գլխավոր դատախազը նշանակվել է երկրի նախագահի խորհրդական
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Գևորգ Կոստանյանին իր խորհրդական նշանակելու վերաբերյալ։
13:04
18 Հունվարի 2017
Դերասան Հայկ Մարությանը դիտորդ է լինելու ԱԺ ընտրություններում
Հայտնի դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ հանդես գալ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում:
11:56
18 Հունվարի 2017
Փրկությունը մոտ է. ցրտերը կսկսեն նահանջել Երևանում. Սուրենյան
Արարատյան դաշտավայրում, այդ թվում` Երևանում, ցրտերն աստիճանաբար կսկսեն նահանջել:
10:32
18 Հունվարի 2017
Սառնամանիքները չեն հեռանում Արարատյան դաշտավայրից
Առաջիկա մի քանի օրերին Արարատյան դաշտավայրում հաստատված ցուրտ եղանակը չի փոխվի։

08:00
18 Հունվարի 2017
Երեքշաբթի՝ հունվարի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:50
17 Հունվարի 2017
Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
20:31
17 Հունվարի 2017
Մեծածավալ բարեփոխումներ են սպասվում Հայաստանի ճանապարհային ոստիկանության համակարգում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեքշաբթի զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին:
18:46
17 Հունվարի 2017
Տրանսպորտային հանգույց կկառուցվի Արշակունյաց–Նժդեհ փողոցների խաչմերուկում
Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում  տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման նախագիծ է ներկայացվել քննարկման։
17:43
17 Հունվարի 2017
Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը: