478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԵվրԱզԷս-ը և ՀԱՊԿ-ն կհամագործակցեն միգրացիայի և սահմանների պահպանության բնագավառում
14:57
21 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրասիական տնտեսական համագործակցությունը (ԵվրԱզԷս) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ակտիվորեն համագործակցել միգրացիայի և արտաքին սահմանների պահպանության բնագավառում, տեղեկացրել է ԵվրԱզԷս-ի գլխավոր քարտուղար Թայիր Մանսուրովը։

«Աշխատանքային միգրացիայի խնդիրը մեր կազմակերպության խնդիրն է։ Մենք պետք է ապահովենք նորմալ աշխատանքային միգրացիայի ռեժիմ, որը բնական է, քանի որ շատ երկրներ աշխատուժի կարիք ունեն։ Սակայն առկա է անօրինական միգրացիայի խնդիրը։ Դրանով զբաղվում է ՀԱՊԿ-ն, որն ունի այս հարցում ազդեցության լծակներ։ Այդ պատճառով մենք պետք է միասին լուծենք այս խնդիրները՝ իրավիճակը քաղաքակիրթ տեսքի բերելու նպատակով», - ասել է նա լրագրողներին երկուշաբթի Մոսկվայում՝ ԵվրԱզԷս-ի և ՀԱՊԿ-ի Ինտեգրացիոն հանձնաժողովի քարտուղարությունների համատեղ խորհրդակցությունից հետո։

Մանսուրովի խոսքերով, երկու կազմակերպություններն էլ նման համատեղ խնդիրներ շատ ունեն։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին նշել է, որ երկու կազմակերպությունները մտադիր են համագործակցել ԵվրԱզԷս-ի և ՀԱՊԿ-ի մասնակից-պետությունների արտաքին սահմանների պահպանության  բնագավառում։ Բացի այդ, կողմերը մտադիր են տեղեկատվություն փոխանակել և համագործակցել երկու կազմակերպությունների կողմից մշակվող նորմատիվային փաստաթղթերի փորձաքննության բնագավառում։

ԵվրԱզԷս-ի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
19 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանը մտադիր է նռան այգիներ տնկել Արցախում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը մտադիր է 200 հեկտար նռան այգինիներ տնկել Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում:
21:00
18 Օգոստոսի 2017
Ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը
Սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
18:29
18 Օգոստոսի 2017
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
18:04
18 Օգոստոսի 2017
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
17:54
18 Օգոստոսի 2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Հարությունյանը  նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
17:02
18 Օգոստոսի 2017
Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
Խոսրովի  արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
16:02
18 Օգոստոսի 2017
Գարեջրի սիրահարները կհավաքվեն փառատոնի
Գարեջրի չորրորդ երևանյան փառատոնը կկանցկացվի Երևանում օգոստոսի 19–ին։
15:37
18 Օգոստոսի 2017
Սերժ Սարգսյան․ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել պայքարը ահաբեկչության չարիքի դեմ
ՀՀ նախագահն այսօր ցավակցական հեռագիր է հղել  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
15:19
18 Օգոստոսի 2017
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը:
13:47
18 Օգոստոսի 2017
Կատարվում է Խոսրովի արգելոցի օդային հետախուզում
Հետախուզությունն օդից փնտրում է Խոսրովի արգելոցում բռնկումների մնացորդային օջախներ։
12:28
18 Օգոստոսի 2017
ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը
Հայաստանի ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում նախօրեի երեկոյան ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը։
10:44
18 Օգոստոսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին կբարձրանա 4-5 աստիճանով: