486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Կգլխավորի՞ Պուտինը «Յեդինայա Ռոսիան», թե ոչ՝ պարզ կլինի կուսակցության նիստի ժամանակ
11:27
14 Ապրիլի 2008

Պետդումայի խոսնակ, «Յեդինայա Ռոսիա» կուսակցության ներկայիս նախագահ Բորիս Գրիզլովի փոխարեն կգլխավորի արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի նույնանուն խմբակցությունը, պարզ կլինի կուսակցության իններորդ նիստի ժամանակ, որը տեղի կունենա Մոսկվայի Գոստինոյ դվորում՝ ապրիլի 14-15-ը։ Գրիզլովը ղեկավարում է կուսակցությունը 2002 թ.-ի նոյեմբերից։

Մայիսի սկզբին կավարտվի Պուտինի՝ ութ տարի տևած նախագահության ժամկետը։ Մարտի 2-ին ընտրված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դեռևս ընտրություններից առաջ առաջարկել է Պուտինին կառավարության ղեկավարի պաշտոնը՝ նրա հաղթանակի դեպքում։ Ընտրությունների ժամանակ Մեդվեդևը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը։ Մայիսի 6-ին Պետդումայի պատգամավորները կհաստատեն Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեկ այլ առաջարկ՝ «Յեդինայա Ռոսիայի» շարքերն անցնելը Պուտինը ստացել է բազմաթիվ անգամ։ Այդ թվում նաև Պետդումայի ընտրություններից առաջ։ Այն ժամանակ նախագահն այդ առաջարկը չէր ընդունել, սակայն համաձայնվել էր գլխավորել ընտրություններին ներկայացված կուսակցության թեկնածուների դաշնային ցանկը։ Արդյունքում իշխանական կուսակցության օգտին քվեարկել է ռուսների 64,3 տոկոսը։ Այժմ կուսակցության անդամները կրկին ետ են կանչում Պուտինին և նիստի ժամանակ մտադիր են պաշտոնապես առաջարկել նախագահին ղեկավարել կուսակցությունը։

«Եթե Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը գլխավորի «Յեդինայա Ռոսիան»՝ դա կլինի ամենալավ տարբերակը։ Եվ մենք դրա մասին ասում ենք վերջին չորս տարվա ընթացքում», - ասել է «Յեդինայա Ռոսիայի» ներկա առաջնորդ Բորիս Գրիզլովը։ «Յեդինիայա Ռոսիա» մուտք գործելու հրավեր է ստացել նաև Մեդվեդևը։

«Մենք միշտ հրավիրել ենք և հրավիրելու ենք կուսակցություն Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին», - ասել է Գրիզլովը լրագրողներին անցած հինգշաբթի՝ պատասխանելով «Յեդինայա Ռոսիա»՝ Պուտինի և Մեդվեդևի մուտք գործելու մասին հարցին։

Պուտինը կարող է գլխավորել կուսակցությունը՝ մուտք չգործելով նրա շարքերը։ Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, դրա համար կուսակցության անդամները կանոնակարգում կարող են որոշ փոփոխություններ անել։

 Այժմ կուսակցության կանոնակարգում ասված է, որ գերագույն խորհուրդ ընտրվում են այն անձինք, որոնք կուսակցության շարքերում են մեկ տարուց ոչ պակաս՝ «բացառությամբ այն անձանց, որոնց համար քաղաքական կուսակցության անդամ լինելու հնարավորությունը սահմանափակված է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ»։

Մասնավորապես, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ղեկավար Սերգեյ Շոյգուն, լինելով «Յեդինայա Ռոսիայի» գերագույն խորհրդի համանախագահ, չունի կուսակցական տոմս։

Կուսակցության նիստը տեղի կունենա Գոստինոյ դվորում՝ ինչպես և նախորդը։ Ինչպես տեղեկացրել է կուսակցության մամուլի ծառայությունը, սպասվում է շուրջ 600 պատվիրակ և ավելի քան 1500 հյուր։ Նիստի աշխատանքների լուսաբանման համար՝ հավատարմագրված է ավելի քան 800 ռուս և օտարերկրյա լրագրող։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ: