486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պուտին. Ռուսաստանը մշտապես պայքարելու է օտարատյացության արտահայտությունների դեմ
18:33
22 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստան ժամանող ԱՊՀ երկրների քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն օտարատյացությունից, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուրբաթ Մոսկվայում բացելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

«Մենք բոլորս հրաշալի հասկանում ենք, որ ազգայնամոլության և օտարատյացության արտահայտումներն ուղղակիորեն կապված են այն հանգամանքի հետ, թե ինչպես են իշխանությունները կարգավորում միգրացիայի հիմնախնդիրը։ Այդ իսկ պատճառով մենք տնտեսության, փոքր բիզնեսի բնագավառների վերաբերյալ որոշումներ կայացնելիս ղեկավարվել ենք այն մոտեցումներով, որ ԱՊՀ քաղաքացիները, որոնք ժամանում են Ռուսաստան, պաշտպանված լինեն»,- ասաց ՌԴ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Նրա խոսքերով, ԱՊՀ երկրների քաղաքացիները հաճախ են բախվում օտարատյացության արտահայտումներին, իրենց կյանքին  ոտնձգություններ կատարելու դեպքերի հետ։

«Մենք ցավում ենք դրա համար, և կանենք ամեն ինչ, որպեսզի հանցագործները գտնվեն և պատժվեն։ Մենք այս երևույթի դեմ պայքարելու ենք ամեն օր և մշտապես»,- վստահեցրեց ՌԴ նախագահը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
27 Փետրվարի 2017
«Կանաչ լույս» դեպի Ֆրանսիա` հայ ուսանողների և մասնագետների համար
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ միգրացիոն գործընկերության մասին` 2016 թվականի հոկտեմբերի 27–ին ստորագրած համաձայնագիրը։
19:47
27 Փետրվարի 2017
Կդադարեցվի միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը Երևանում
2017թ. մարտի 1-ից կդարարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը։
18:48
27 Փետրվարի 2017
Կարապետյան. միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձով դիմել է սփյուռքահայությանը:
16:59
27 Փետրվարի 2017
Պետական խորհրդանիշի օր է սահմանվել Հայաստանում
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի լրացումները։
14:39
27 Փետրվարի 2017
Արագածոտնում 20–ամյա տաքսիստի սպանության մեջ մեղադրվողը հրաժարվել է ցուցմունք տալ և ցանկացել է հանրային պաշտպան ունենալ
24–ամյա տղամարդը հրաժարվել է որպես կասկածյալ ցուցմունք տալ և ցանկություն է հայտնել հանրային պաշտպան ունենալ։
13:52
27 Փետրվարի 2017
ՀՀ նախագահը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի նոր թեկնածուին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի  նոր թեկնածուին:
16:15
26 Փետրվարի 2017
«Գիշերային թիթեռնիկը» Երևանում առևանգել է «կլիենտի» մեքենան, ով չի վճարել ինտիմ ծառայությունների համար
Կարեն Առաքելյանը ոստիկանությանն ահազանգել է, որ ժամեր առաջ Սայաթ –Նովա պողոտայից առևանգել են իր Toyota մակնիշի ավտոմեքենան:
15:35
26 Փետրվարի 2017
Սոցցանցերում ադրբեջանական ֆեյքերն ապատեղեկատվություն են տարածում Արցախում գիշերային հարձակման մասին. փորձագետ
Ադրբեջանը սոցցանցերում գործարկել է մեծ թվով կեղծ էջեր,  որոնք ապատեղեկատվություն են տարածում ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում գրանցված իրադարձությունների մասին:
14:00
26 Փետրվարի 2017
Սուրենյան. Բացառիկ երևույթ Հայաստանում՝ մառախուղը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը
Ըստ կատարված կանխատեսումների, նախօրեի ցերեկը մի շարք մարզերում գրանցվել է դրական ջերմաստիճան:
12:32
26 Փետրվարի 2017
Հայաստանում գործարկվում է «թեժ գիծ»՝ կապված ադրբեջանական հաքերների կողմից սպասվող DDoS հարձակումների հետ
ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկում է «թեժ գիծ»:
11:00
26 Փետրվարի 2017
Երևանի կենտրոնում ճանապարհային երթևեկության փոփոխություն է կատարվել
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է Երևանի կենտրոնի երկու խաչմերուկներում ճանապարհային երթևեկության փոփոխության մասին:
19:42
25 Փետրվարի 2017
Ադրբեջանի տեղեկությունն արցախյան անօդաչուի ոչնչացման վերաբերյալ չհաջողված քարոզչական հնարք է. ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել: