478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Արտաշես Թերզյանը դուրս է գալիս «Տրաստ» հոլդինգի բաժնետերերի կազմից
14:17
04 Փետրվարի 2008

«Տրաստ» բանկային հոլդինգի բաժնետեր («Տրաստ» ներդրումային բանկի և «Տրաստ» ազգային բանկի բաժնետոմսերի փաթեթի տերը) Արտաշես Թերզյանը վաճառում է իր փաթեթն այս կառույցի երեք հիմնական տերերին՝ Իլյա Յուրովին, Նիկոլայ Ֆետիսովին և Սերգեյ Բելյաևին, ասվում է հոլդինգի մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

««Տրաստ» բանկային հոլդինգի հիմնական սեփականատերերը հայտարարում են «Տրաստի» նախկին բաժնետեր Արտաշես Թերզյանի բաժնետոմսերը գնելու նպատակով տարվող բանակցությունների ավարտի մասին։ Թերզյանի բաժնետոմսերի ողջ փաթեթը կգնեն հոլդինգի հիմնական ռուս բաժնետերերը՝ Իլյա Յուրովը, Նիկոլայ Ֆետիսովը և Սերգեյ Բելյաևը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Վաճառված բաժնետոմսերի փաթեթի ծավալը և գործարքի գինը չեն հրապարակվում։ Նշվում է միայն, որ երեք բաժնետերերը այժմ ղեկավարում են ողջ հոլդինգի բաժնետոմսերի ավելի քան 85 տոկոսը։

Վերջին կես տարվա ընթացքում սա «Տրաստի» կառույցում արդեն երկրորդ լուրջ փոփոխությունն է՝ 2007 թ.-ի նոյեմբերին Merrill Lynch բանկը գնեց բաժնետոմսերի մոտ 10 տոկոսը։

Մամուլի հաղորդագրության մեջ մեջբերվում են Յուրովի խոսքերը, որը կարծում է, որ բաժնետերերի այժմյա կառույցը օպտիմալ է և դժվար թե փոփոխության ենթարկվի մոտակա երկու-երեք տարիների ընթացքում։

 2008 թ.-ի կեսին կավարտվի  Ազգային բանկի (ԱԲ) և «Տրաստ» ԱԲ-ի միավորումը մեկ միասնական բանկի։

«Տրաստ» ԱԲ-ն մտնում է ՌԴ ԿԲ-ի կողմից հրապարկվող եռեսուն խոշորագույն ռուսական բանկերի ցանկ մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։
08:00
21 Սեպտեմբերի 2017
Չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:57
20 Սեպտեմբերի 2017
Գյումրին Մոսկվայից օտարերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում է
Հայտնի են հոկտոմբերին ամենաէժան ավիաուղղությունները։
17:47
20 Սեպտեմբերի 2017
Վոլինկին. մամուլում պատվերներ են կատարում նրանք, ում դուր չի գալիս ՀՀ–ի ու ՌԴ–ի հարաբերություների զարգացումը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը պարզաբանում է տվել հայկական ԶԼՄ–ներից մեկում օրերս հրապարակված նյութի վերաբերյալ։

14:24
20 Սեպտեմբերի 2017
Հայաստանում տագնապալի իրավիճակ չկա` կապված սուր–շնչառական վարակների հետ. փորձագետ
Հայաստանում  այս պահին չունենք անհանգստացնող վիճակ` կապված սուր–շնչառական վարակների հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը։
11:04
20 Սեպտեմբերի 2017
Գորիսում անվճար տրանսպորտ է գործում
Գորիսում սեպտեմբերի 19–ից անվճար անվճար հասարակական տրանսպորտ է գործում։
08:00
20 Սեպտեմբերի 2017
Երեքշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:41
19 Սեպտեմբերի 2017
Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղ (ՖՈՏՈ)
Թուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը երեքշաբթի հանդիպել է ԵՊՀ–ի ուսանողների հետ։
16:43
19 Սեպտեմբերի 2017
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր։