482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ նախագահի թեկնածուները կփորձեն հեռուստագովազդով զարմացնել ընտրողներին
11:03
31 Հունվարի 2008

ՌԴ նախագահի թեկնածուները կզարմացնեն ընտրողներին հեռուստագովազդով՝ կոմունիստները խոստանում են ներկայացնել ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովին նոր կերպարում, Ժողովրդավարական կուսակցությունը կցուցադրի իր առաջնորդ Անդրեյ Բոգդանովի «տնային տեսաերիզները», իսկ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզչության ընթացքում ոչ մի անգամ չի կրկնի իր գորվազդային հոլովակները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Շաբաթ՝ փետրվարի 2-ին Ռուսաստանում կսկսվի լրատվամիջոցներով նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ՝ փետրվարի 29-ին։ Այդ օրվանից սկսած օրենքով շաբաթվա աշխատանքային օրերին թեկնածուներին տրամադրվում է անվճար եթերաժամ հեռուստաալիքներում և այլ լրատվամիջոցներում, իսկ ազատ և տոնական օրերին քարոզչության համար թեկնածուները պետք է վճարեն։

Կոմունիստները, որոնք որպես նախագահի թեկնածու առաջադրել են իրենց առաջնորդ Զյուգանովին, պատրաստվում են շեշտը դնել հենց հեռուստագովազդի վրա։ Կուսակցությունը ծրագրում է օգտվել ոչ միայն անվճար հեռուստաեթերից, այլ նաև վճարել լրացուցիչ եթերի համար։ Իհարկե, ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ նշել է ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջին փոխնախագահ Իվան Մելնիկովը, հեռուստաեթերի լրացուցիչ րոպեներ կոմունիստները կգնեն միայն այն դեպքում, եթե դրա համար բավական գումար լինի նախընտրական հիմնադրամում։

Ռուսաստանի Ժողովրդավարական կուսակցության (ՌԺԿ) առաջնորդ և նախագահի թեկնածու Անդրեյ Բոգդանովի (որը նախօրեին լրագրողներին խոստովանել է, որ ՌԴ նախագահի թեկնածու ընտրվելու դեպքում չի պատրաստվում դուրս գալ այն մասոնական օթյակից, որում գտնվում է) բոլոր նախընտրական գովազդային հոլովակները նկարահանված են «տնային տեսահոլովակների» ոճում։

Նախագահի թեկնածու, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու (որին առաջադրել են լիբերալ-դեմոկրատները) յուրաքանչյուր գովազդային հոլովակ լինելու է անկրկնելի բառից բուն իմաստով՝ կուսակցությունը պատրաստել է 80 գովազդային հոլովակ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:16
25 Մայիսի 2017
Երկար սպասված լուր Պրահայի սիրահարների համար. ուղիղ չվերթերը վերականգնվել են
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան–Պրահա–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի:
18:03
25 Մայիսի 2017
Վերսկսվել են Երևան-Մինսկ ուղիղ չվերթերը
«Բելավիա» բելառուսական ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Մինսկ ուղիղ ավիահաղորդակցությունը:
17:35
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանը մասնակցել է Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը։
16:06
25 Մայիսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը՝ հաճախորդների հետ համագործակցության որակյալ և արդյունավետ միջոց
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինը 3000 մուտքային և ելքային զանգ։
08:00
25 Մայիսի 2017
Չորեքշաբթի՝ մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

20:33
24 Մայիսի 2017
Խոշոր բուքմեյքերական ընկերություն է մտնում հայկական շուկա
Adjarabet խոշոր բուքմեյքերական և խաղային առցանց հարթակն է մտել հայկական շուկա։
19:31
24 Մայիսի 2017
Հայաստանը մտադիր է հրաժարվել թղթադրամներից
Հայաստանի կենտրոնական բանկը քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը:
19:02
24 Մայիսի 2017
Ստեփանակերտ-Շուշի. գլխապտույտ ճանապարհորդություն օդային էքստրիմի սիրահարների համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park» նախագիծը երկտեղանի ինքնաթիռներով սկսում են Արցախի տարածքում զբոսաշրջային թռիչքների իրականացումը:  
17:24
24 Մայիսի 2017
Սկանդալային Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել:
17:08
24 Մայիսի 2017
Պայթյուն է որոտացել Վարդենիսում. հարուցվել է քրեական գործ
Չորեքշաբթի` մայիսի 24–ին, Վարդենիսում պայթյուն է որոտացել։

12:06
24 Մայիսի 2017
4 վրաստանցիներ դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար։
11:30
24 Մայիսի 2017
ՀՀ–ում պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել: