-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ փորձագետները կքննարկեն կիբեռհանցագործության դեմ պայքարին առնչվող հարցեր
12:18
30 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ մասնակից-երկրների ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները չորեքշաբթի Մոսկվայում կանցկացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների դեմ պայքարի հարցերին առնչվող խորհրդակցություններ, «ՌԻԱ Նովոստիին» են տեղեկացրել կազմակերպութան քարտուղարությունից։

«Մենք կառաջարկենք փորձագետներին աշխատանքային փորձի և համագործակցության արդյունքների փոխանակում կատարել, նաև քննարկել պրակտիկ միջոցները, որոնք հնարավոր է և անհրաժեշտ է սկսել իրականացնել մեր կազմակերպության ձևաչափում», - քարտուղարությունից մեջբերել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Սերգեյ Բորդյուժայի խոսքերը։

Նրա խոսքերով, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների կանխարգելումն ու բացահայտումը սերտորն կապված է ահաբեկչության հակազդման և անվտանգության ապահովման այլ ուղղությունների հետ։

Խորհրդակցությունների շրջանակներում կքննարկվեն «Տեղեկատվական անվտանգության համակարգի ձևավորման նպակատով համատեղ գործողությունների ծրագրի» իրականացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կիբեռհանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանն ուղղված մի շարք այլ համատեղ միջոցներ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների դեմ պայքարին առնչվող հարցերի լուծումը «հնարավոր է միայն ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրների իրավապահ մարմինների և հատուկ ծառայություների համատեղ ջանքերի շնորհիվ»։

ՀԱՊԿ անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:43
17 Հունվարի 2017
Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը:
13:30
17 Հունվարի 2017
Հայաստանն ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը:
13:23
17 Հունվարի 2017
Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
13:06
17 Հունվարի 2017
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ:
11:31
17 Հունվարի 2017
Ովքեր են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդները
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։
11:17
17 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ-ում անկառավարելի իրավիճակ է
Արմեն Երիցյանի մահից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ է տիրում։
08:00
17 Հունվարի 2017
Երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
16 Հունվարի 2017
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
20:42
16 Հունվարի 2017
Նախորդ տարի հանրապետությունում Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ
2016 թվականին «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:
20:00
16 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շարունակում է մնալ ՀՀԿ–ի շարժիչ ուժը. քաղաքական տեխնոլոգ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իշխող ՀՀԿ–ի շարժիչ ուժը, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
15:05
16 Հունվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր` վարչապետ նշանակվելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարվող լուրերը, որ նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել:
12:43
16 Հունվարի 2017
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի կազմումը: