480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ բյուրոն զեկույց է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետի մահվան հանգամանաքների վերաբերյալ
15:32
25 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ-ի «Եվրոպական դեմոկրատներ» քաղաքական խումբը առաջարկել է Վեհաժողովի գրասենյակին զեկույց պատրաստել 2005թ. տեղի ունեցած Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների մասին, հաղորդում է ԵԽԽՎ աշխատակազմում գտնվող «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը։

2005թ. փետրվարին Թբիլիսիում, իր ընկերոջ բնակարանում Վրաստանի նախկին վարչապետին գտել էին մահացած։ Պաշտոնական վարկածով մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը՝ գազից թունավորում։

Ինչպես պատմեց գործակալության զրուցակիցը «զեկույցը պատրաստելու հավանության տակ ստորագրել են ավելի քան տասը եվրոխորհրդարանականներ՝ Մեծ Բրիտանիայից, Սլովակիայից, Իսլանդիայից, Դանիայից, Ռուսաստանից և Շվեյցարիայից»։

Նա պարզաբանեց, որ «զեկույցը պատարստելու համար հիմք է ծառայել Իրակլի Օկրուաշվիլու հայտարարությունը՝ այդ հանգամանքների կասկածելի լինելու մասին»։

Վեհաժողով ներկայացված փաստաթղթի ետքստում ասվում է, որ «մեզ անհանգստացնում են Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի և ներկայիս ընդդիմադիր Միխայիլ Օկրուաշվիլու հնչեցրած մեղադրանքները, որը հայտարարել էր, որ Զուրաբ Ժվանիան մահացել էր ոչ թե այն բնակարանում, որտեղ նրան գտել էին, այլ ավելի շուտ, որից հետո նրա մարմինը տեղափոխել էին բոլորին հայտնի հասցեով...Մենք նաև ուշադրություն ենք դարձնում այն փաստին, որ Օկրուաշվիլին ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով»։

Պարոն Օկրուաշվիլու հնչեցրած մեղադրանքների լրջությունը հաշվի առնելով, մենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին կոչ ենք անում զեկույց պատրաստել Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների և Իրակլի Օկրուաշվիլու ներկայացրած մեղադրանքների վերաբերյալ»,- ամփոփվում է երաշխավորագրում։ Ուրբաթ ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնված երաշխավորագիրը քննարկվելու է Վեհաժողովի գրասենյակի ս.թ. փետրվարի նիստին։

«Եվրոպական դեմոկրատներ» խմբի առաջնորդ Միխայիլ Մարգելովը, որը նույնպես ստորագրել է երաշխավորագրի տակ, հայտարարեց «ՌԻԱ Նովոստիին», որ «այն որևէ քաղաքական դրդապատճառներ չի հետապնդում»։

«Խոսքը գնում է Վեհաժողովի անդամների միանգամայն հասկանալի հետաքրքրության մասին, որոնք անտարբեր չեն իրենց նախկին գործընկերոջ ճակատագրի նկատմամբ։ Առավել ևս, որ նրանցից շատերի հետ Զուրաբ Ժվանիան կապված էր բարի ընկերական հարաբերություններով»,- եզրափակեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:44
29 Հունիսի 2017
ՔԿ պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար խոշոր չափերի կաշառք է պահանջել
Պաշտոնյան մասնակցել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք։
08:00
29 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունների սեփական տարբերակը։
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։