483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Թբիլիսիի կենտրոնում տեղի կունենա Միխայիլ Սահակաշվիլու երդման արարողության գլխավոր փորձը
12:33
18 Հունվարի 2008

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուրբաթ տեղի կունենա Վրաստանի ընտրված նախագահ Միխայիլ Սահակաշվիլու երդման արարողության գլխավոր փորձը, լրագրողներին տեղեկացրել են Թբիլիսիի քաղաքապետարանից։

Կեսօրին իրավապահ մարմինները կդադարեցնեն մայրաքաղաքի կենտրոնական պողոտաների տրանսպորտային հոսքը։ Այս պահին դեպի Ռուսթավելու պողոտա են շարժվում Վրաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք կմասնակցեն հունվարի 20-ի երդման արարողության օրը տեղի ունենալիք ռազմական շքերթին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փորձին մասնակցելու են 2500  հետևազորայիններ, տասը միավոր БТР-80, յոթ «Դանա» հրետանային համակարգեր, վեց «Գրադ» հրետանային համակարգեր, 23 միավոր ռազմական տեխնիկա, չորս «Իրոկեզ» ուղղաթիռ, նույնքան «МИ-4» ուղղաթիռ, երեք «Л-39» ռազմական ինքնաթիռ և վեց «СУ-25»։ Փորձը ղեկավարելու է Ցամաքային զորքերի շտաբի պետ, մայոր Մամուկա Բալախաձեն։ Երդման արարողության օրը շքերթը կղեկավարի Վրաստանի ՊՆ ԶՈՒ Միացյալ շտաբերի պետ, գնդապետ Զազա Գոգավան։

Թբիլիսիի կենտրոնում փորձը կսկսվի տեղական ժամանակով ժամը 15։00-ին և կավարտվի ժամը 19։00-ին։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են Վրաստանի նախագահի աշխատակազմից, Միխայիլ Սահակաշվիլու երդման արարողությանը մասնակցելու համար մեկօրյա այցով Թբիլիսի կժամանեն Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի նախագահները։ Վրաստան կժամանեն նաև Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի խորհրդարանների խոսնակները, ԱԳ նախարարներն ու վարչապետերը։ Թբիլիսի կժամանեն Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կառավարությունների անդամները։ Երդման արարողությանը կմասնակցեն նաև ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի պատվիրակությունները։ Մեծ Բրիտանիայից կժամանի Հարավային Կովկասի երկրներում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչը։

Հաստատված ծրագրի համաձայն, երդման արարողությունը կտևի երկու օր։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:45
28 Մարտի 2017
Մեկնարկ տրվեց անկախ Հայաստանում զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարի հիմնարկեքին
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը:
19:15
28 Մարտի 2017
ՕՐՕ դաշինքը սկսեց հանրահավաքը` լռության րոպեով հարգելով «հաց բերողի» հիշատակը
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» նախընտրական դաշինքի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով։

18:00
28 Մարտի 2017
Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ
Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը:
16:47
28 Մարտի 2017
Նախընտրական լեզվակռիվ. Աշոտյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Նախընտրական վիճաբանություն է ծավալվում Արմեն Աշոտյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
16:25
28 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն
«Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
15:22
28 Մարտի 2017
Երևանը և Աշխաբադը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը
Կարեն Կարապետյանը երեշքաբթի հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
14:00
28 Մարտի 2017
Հայաստանը կմշակի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն
Նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
12:47
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը
Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»:
11:49
28 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին կարող են որպես կասկածյալ ներգրավել ռեզոնանսային քրեական գործին
Իշխանությունները քննարկել են ՕՐՕ դաշինքից նաև Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը:
11:18
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
11:00
28 Մարտի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է` ձնահոսքի վտանգի պատճառով
Մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով: