478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
«ՌԻԱ Նովոստին» դարձել է «Ռունետի 100 ամենահիշատակված ապրանքանիշերի» վարկանիշային աղյուսակի առաջատարը
20:06
17 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը կրկին գլխավորել է «Ռունետի 100 ամենահիշատակված ապրանքանիշերի» ամենամյա վարկանիշը՝ հրապարակված համակարգային մոնիտորինգի առաջատար մատակարար Webscan Technologies ինտերնետային ընկերության կողմից։

«Վարկանիշ-2007-ը կազմվել է Webscan N&P օպերատիվ մոնիտորինգի համակարգից՝ 2007թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ստացված տվյալների հիման վրա։ Ավելի քան 3200 առաջատար ապրանքանիշերի մասին հիշատակումներն ուսումնասիրվում էին ընդհանուր տեղեկատվական ուղղվածության ավելի քան 1700 ինտերնետ-ռեսուրսներում»,- ասվում է Webscan Technologies ընկերության պաշտոնական կայքում։

Ուշագրավ է այն, որ առաջատարների եռյակում փոփոխություններ չեն գրանցվել, միաժամանակ պահպանվել է ոչ միայն դրա մասնակիցների կազմը, այլև տեղաբաշխումը։ Ինչպես և անցյալ տարի, առաջատարը «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն է, երկրորդ տեղում «Ինտերֆաքս» գործակալությունն է, և առաջին եռյակը եզրափակում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ»։ Նրանց հաջորդում են Regnum, Reuters և РБК գործակալությունները՝ չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերում՝ համապատասխանաբար։ Բացի այդ, առաջին տասնյակի իններորդ տեղում ԶԼՄ-ների ևս մեկ ներկայացուցիչ է՝ «Պրայմ-ՏԱՍՍ» մեդիա-խումբը։

ԶԼՄ-ների շարքում վարկանիշի առաջատարներից են ոչ միայն տեղեկատվական գործակալությունները։ 12-րդ տեղը զբաղեցնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, նրան հետևում է НТВ հեռուստաալիքը և «Վեդոմոստի» թերթը (13 և 14-րդ տեղերը, համապատասխանաբար), իսկ 16 և 18-րդ տեղերը զբաղեցնում են ևս երկու պարբերականներ՝ «Կոմերսանտ» և «Իզվեստիա»։ Հարկ է նշել, որ «Կոմսոմոլսկայա պրավդան» և «ՄԿ»-ն թեև չեն մտել առաջին քսանյակի մեջ, այնուամենայնիվ, անցյալ տարվա համեմատ, ավելի բարձր տեղեր են զբաղեցրել. «ՄԿ»-ն 78-րդ տեղից բարձրացել է 37-րդ տեղը, իսկ «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ 92-ից 58-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։  
14:32
16 Օգոստոսի 2017
Աշխատանքային երկուշաբթիներից մեկի փոխարեն Հայաստանում կաշխատեն շաբաթ օրը
Սեպտեմբերի 17-ին նշվող Խաչվերացի տոնին հաջորդող երկուշաբթի` ննջեցյալների հիշատակի օրը ոչ աշխատանքային կլինի:
13:27
16 Օգոստոսի 2017
Երևանն ու Մոսկվան սկսել են վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը
Մինչև  2017 թ–ի օգոստոսի 20-ը խորհրդակցություններ կանցկացվեն  երկու երկրներում ազգային կամ միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին:
12:04
16 Օգոստոսի 2017
Արտավանի հրդեհը մարվել է
Օգոստոսի 16-ին, ժամը 09:24-ին Արտավան գյուղի հրդեհը մարվել է:
11:33
16 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառի արգելոցում բռնկված 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է թռիչքները:
10:34
16 Օգոստոսի 2017
Սպիտակ քաղաքի հարևանությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ :
20:57
15 Օգոստոսի 2017
Երևանում 17-ամյա տղան ծեծել է երեք դեռահասի ու ստիպել զբաղվել մուրացկանությամբ
Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո երեխաները մոտեցել են 17-ամյա տղային, հանձնել նրան մուրացկանությամբ հավաքված ողջ գումարը:
20:38
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման 6 թռիչք՝ «ԻԼ-76»-ով
Նախնական տվյալներով՝ հրդեհաշիջող օդանավի հաջորդ թռիչքը կկայանա վաղն առավոտյան: