484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Սահակաշվիլին ընդդիմությանն առաջարկում է Վրաստանը միասին դուրս բերել աղքատությունից
17:02
12 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլին առաջարկում է բոլոր հայրենասիրական ուժերին, այդ թվում՝ ընդդիմությանը, միավորվել երկրի տնտեսական ր սոցիալական հիմնախնդրիների լուծման նպատակով։

«Մեր խնդիրն է բոլոր հայրենասիրական ուժերի հետ միասին Վրաստանը դարձնել միասանական և դուրս բերել աղքատությունից»,- շաբաթ օրը, երկրի արտահերթ նախագահական ընտրություններից հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Սահակաշվիլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով, հունվարի 5-ի նախագահական ընտրություններում Սահակաշվիլին  հավաքել է ձայների 53,41 տոկոսը։ Նրա գլխավոր մրցակից, միավորված ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեն հավաքել է 25,62 տոկոս ձայներ։ ԿԸՀ-ն ընտրությունների պաշտոնական արդյունքները հրապարակելու է հունվարի 13-ին։

Ինչպես նշել է Սահակաշվիլին, այսուհետև բոլոր քաղաքական գործընթացները Վրաստանում զարգանալու են ժողովրդավարության ճանապարհով։

«Առջևում խորհրդարանական ընտրություններն են, և մենք ընդդիմության հետ միասին պետք է հստակեցնենք ընտրությունների օրը»,- ավելացրել է նա։ Նախագահի ընտրություններին զուգահեռ անցկացված հանրաքվեի ժամանակ, նախնական տվյալներով, Վրաստանի քաղաքացիների մոտ 70 տոկոսը քվեարկել են խորհրդարանական ընտրությունները 2008թ. գարնանն անցկացնելու օգտին։

Երկրի ղեկավարության և անձամբ իր անունից Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ և ոչ մեկի հանդեպ թշնամություն չի պահում։

«Ես հիշաչար մարդ չեմ։ Մենք կենտրոնացած ենք ապագայի վրա և անցյալի մասին չենք ցանկանում խոսել։ Վրաստանի զարգացումը պահանջում է հանգիստ, ժողովրդավարական զարգացում, և, հանուն դրա, բոլոր կողմերը պետք է փորձեն համաձայնության գալ»,- ասել է Սահակաշվիլին։

Վրաստանի նախագահի պաշտոնակատարի հայտարարության համաձայն, Սահակաշվիլու երդման արարողությունը (պաշտոնի ստանձնման) տեղի կունենա մոտավորապես հունվարի 20-21-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:33
25 Ապրիլի 2017
Հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ:
14:26
25 Ապրիլի 2017
Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն Հայաստան, հայտնում են Երևանում
Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը,  ով 2013 թվականին բեռնատարով «Նոր Մոսկվայի» տարածքում ավտովթարի մեղավոր էր դարձել, կարտահանձնվի Հայաստան։
11:53
25 Ապրիլի 2017
ՍԱՍ–ի ժողովի ձայնագրության հերոսներից մեկը ՀՀԿ ցուցակի անդամ է
«ՍԱՍ գրուպ» ընկերության նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրության հերոսներից մեկն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում:
08:00
25 Ապրիլի 2017
Երկուշաբթի՝ ապրիլի 24-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ ապրիլի 24-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
21:00
24 Ապրիլի 2017
Մխիթարյան. մտքերս հայրենակիցներիս հետ են
Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել:
20:44
24 Ապրիլի 2017
Թրամփը դատապարտեց 1915թ. «Մեծ Եղեռնը», բայց ոչ «Ցեղասպանությունը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններին նվիրված իր ելույթում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրը:
18:31
24 Ապրիլի 2017
Կանադայի վարչապետը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը:
18:18
24 Ապրիլի 2017
Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փարիզի քաղաքպետ Անն Իդալգոն Twitter–ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին։

17:45
24 Ապրիլի 2017
Քլունիի այցը Հայաստան դեռ հարցական է
Օսկարակիր դերասան և ֆիլանտրոպ Ջորջ Քլունիի այցը Հայաստան հարցական է:
16:51
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. չեմ տեսնում ինձ հայկական քաղաքականությունում
Ռուբեն Վարդանյանին չեն հետաքրքրում պետական պաշտոնները, քանի որ նա անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում։
16:21
24 Ապրիլի 2017
Թրամփի` ապրիլի 24-ի ելույթի համար «ցեղասպանություն» բառի հոմանիշ են փնտրում
Սպիտակ տան speachwriter-ները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի ելույթի համար փորձում են գտնել «ցեղասպանություն» բառի հոմանիշը:
15:15
24 Ապրիլի 2017
Հայտնի են այս տարվա «Ավրորա» մրցանակի հավակնորդները
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը ներկայացրել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները: