486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի ընդդիմությունը մտադիր է դուրս գալ փողոց՝ պահանջելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացում
11:19
11 Հունվարի 2008

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացում և այդ պահանջով հունվարի 13-ին խաղաղ բողոքի ցույց կկազմակերպի, հայտարարել է միասնական ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեն՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերի ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, ելույթի սկզբում Գաչեչիլաձեն նշել է, որ ստիպված է եղել հացադուլ սկսել, որպեսզի նրան ուղիղ եթեր տրամադրեն Վրաստանի հեռուստաընկերություններից մեկում։

«Մենք շարունակում ենք պայքարը և պահանջում ենք ընտրությունների երկրորդ փուլի անցկացում։ Սակայն մեր պայքարը կրում է բացառապես խաղաղ բնույթ և կարող է արտահայտվել այնպիսի ձևերով, ինչպիսիք են հանրահավաքը, ցույցը կամ հացադուլը։ Սակայն սա խաղաղ բողոք է», - ասել է Գաչեչիլաձեն։

Վրաստանի ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ 3 հազ. 511 ընտրատարածքներից 3 հազ. 482 ընտրատարածքների տվյալների մշակումից հետո, Միխայիլ Սահակաշվիլին հաղթանակ է տանում ընտրությունների արդեն իսկ առաջին փուլում՝ հավաքելով ձայների 52,91 տոկոսը։

Գաչեչիլաձեի օգտին քվեարկել է ընտրողների 25,26 տոկոսը։ Ընտրություններին հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքեր ձայների 50 գումարած մեկ տոկոսը։ Հակառակ դեպքում երկու շաբաթից տեղի կունենար երկրորդ փուլը։

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղի են ունեցել քվեարկության արդյունքների զանգվածային խախտումներ և կեղծիքներ և համոզմունք է հայտնել, որ ընտրությունների ժամանակ ժողովուրդը սատարել է ընդդիմությանը։ «Վրաստանում այսօր անարդարություն է տիրում՝ և ԿԸՀ-ում և Գերագույն դատարանում՝ ամենուրեք։ Եվ մենք դրա դեմ ենք պայքարում», - ընդգծել է Գաչեչիլաձեն։

Նա նաև տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպել է ընտրություններում իր հիմնական մրցակից Միխայիլ Սահակաշվիլուն և նրա հետ քննարկել է հետընտրական իրավիճակը։ Այլ մանրամասնություններ Գաչեչիլաձեն չի հայտնել։

Գաչեչիլաձեի ելույթին զուգահեռ անց է կացվել հեռուստադիտողների ինտերակտիվ հարցում։ Հեռուստադիտողների կեսից ավելին՝ 52 տոկոսը համոզմունք են հայտնել, որ քաղաքական դիմադրությունը մոտ ժամանակներս կուժեղանա, իսկ հարցվածների 41 տոկոսը հույս ունի, որ իրավիճակը խաղաղ լուծում կստանա։

Նոյեմբերի 2-7-ը տևած ընդդիմության նախորդ խոշոր ելույթն ավարտվել է ցուցարարների ցրմամբ և ոստիկանության հետ բախմամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:28
23 Հունվարի 2017
Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է հայկական ԱԷԿ–ում գրանցված վթարային անջատումը
Այս պահին ԱԷԿ–ն աշխատում է ամբողջական ծանրաբեռնվածության ռեժիմում։ Էլեկտրաէներգիան մատակարարվում է ամբողջական ծավալով։
13:00
23 Հունվարի 2017
Կրասնոդարում ՃՏՊ–ի տուժածներից չորսի վիճակը բավարար է
Նախօրեին ավտովթար էր գրանցվել ՌԴ Կրասնոդարի երկրամասում, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ էին տուժել։
11:49
23 Հունվարի 2017
Վիճակախաղի գումարի շուրջ առաջացած վեճն ավարտվել է սպանությամբ. նոր մանրամասներ տաքսու վարորդի կողմից 26–ամյա աղջկա սպանության մասին
Պարզվել է, որ տուժողը ճանաչել է տաքսու վարորդին և հաճախակի օգտվել նրա ծառայություններից։
11:21
23 Հունվարի 2017
Կոլումբիացի ապստամբներն ազատ են արձակել հայաստանցի Արսեն Ոսկանյանին
«Ազգային ազատագրման բանակ» կոլումբիական ապստամբական խմբավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ ազատ է արձակել հայաստանցի Արսեն Ոսկանյանին։
17:04
22 Հունվարի 2017
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արգործնախարարները ուղերձներ են փոխանակել
Էդվարդ Նալբանդյանը և Բորիս Ջոնսոնը, Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել:  
15:32
22 Հունվարի 2017
Իտալացիները կվերականգնեն Գյումրու պատմամշակութային արժեքները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:
15:28
22 Հունվարի 2017
Դիֆերենցիալ պաշտպանություն է աշխատել հայկական ԱԷԿ-ում բարձրավոլտ ԷՀԳ-ում վթարային անջատման հետևանքով
Նախօրեին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում (110 կՎ) տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով Հայաստանի ԱԷԿ-ում աշխատել է դիֆերենցիալ պաշտպանության համակարգը:
23:49
21 Հունվարի 2017
Երևանում ջերմաստիճանը մոտեցել է զրոյի
Վերջին 40 օրվա մեջ Արարատյան դաշտում և Երևանում շաբաթ ցերեկը ջերմաստիճանը մոտեցավ 0-ին:
23:11
21 Հունվարի 2017
Հայաստանում խարդախության նոր տեսակ է տարածվել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանում նոր տեսակի խարդախության տարածման մասին:
20:50
21 Հունվարի 2017
ՀԱԿ–ը պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։
19:46
20 Հունվարի 2017
Բաքվի հայկական ջարդերը. հազարավոր ճակատագրեր խեղած ողբերգություն
1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

18:43
20 Հունվարի 2017
ՀՀ նախագահ. մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, այն կենսական անհրաժեշտություն է երկրի համար
ՀՀ նախագահը հանդիպել է վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ։