481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի կարգավիճակի հստակեցման մոդելը որպես նախագիծ ազդեցություն է ունենալու մյուս հակամարտությունների վրա. ՌԴ ԱԳՆ
17:19
10 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Կոսովոյի կարգավիճակի հստակեցման մոդելը ուղղակիորեն ազդելու է տարածաշրջանային մյուս հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար, ԱԳՆ  պետքարտուղար Գրիգորի Կարասինը՝ «Նեզավիսիմի օբոզրեվատել ստրան Սոդրուժեստվա» ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես չէի սափմանափակի կոսովյան նախադեպը միայն հետխորհրդային տարածության նախագծով։ Կոսովոյի կարգավիճակի հստակեցման մոդելը (միջազգային միջնորդությամբ և կողմերի համաձայնությամբ ձեռքբերված բանակցությունների ճանապարհով) և վերջնական արդյունքը (մեկ պետության կազմում ընդարձակ ինքնավարության իրավունքների պահպանում կամ մարզի անջատում) ամենաուղիղ կերպով ազդեցություն են թողնելու տարածաշրջանային մյուս հակամարտությունների ընթացքի վրա»,- նկատել է նա։

Նրա կարծիքով, կոսովյան հիմնախնդրի չմտածված լուծումը կարող է աշխարհի շատ անկյուններում խրախուսել անկառավարելի անջատողականության գաղափարը։

«Ներկայումս ամբողջ աշխարհում այս կամ այն չափով ինքնորոշման են ձգտում մոտավորապես 200 տարածքներ։ «Քաղաքական նպատակահարմարության» սուբյեկտիվ սկզբունքի կիրառումը մեկ ճգնաժամային իրավիճակում և ուրիշ հակամարտությունների կարգավորման ժամանակ այլ բաղադրատոմսեր օգտագործելու փորձը միայն խախտելու են միջազգային կայունությունը»,- նշել է փոխնախարարը։

Ինչպես նշել է Կարասինը, եթե ճնշենք այն սցենարները, որոնք երկու կողմերին էլ չեն բավարարում, ապա «դա անխուսափելիորեն բերելու է սրումների և լարվածության, հնարավոր է նաև՝ արյունահեղության»։

«Միջազգային փորձագիտական միությունում ավելի ու ավելի շոշափելի է դառնում այն հասկացությունը, որ Կոսովոյի հիմնախնդիրը՝ դա Պանդորայի արկղն է, որը սպառնում է անկանխատեսելի հետևանքներով, և այն պետք է լուծել միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է նա։

Ելնելով Ռուսաստանի շահերից՝ Կարասինը կարծում է, որ առաջնային նշանակություն ունի Կոսովոյի հարցի ներգործությունը ԱՊՀ տարածության վրա «սառեցված հակամարտությունների» վրա, և այստեղ չի կարելի նմանություններ չնկատել։

Նրա խոսքով, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը խոսում է պետության տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին։

«Իսկ եթե մենք գանք այն եզրակացության, որ ներկայիս միջազգային դրության պայմաններում ազգի ինքնորոշման իրավունքի սկզբունքն ավելի կարևոր է, քան պետության տարածքային ամբողջականության իրավունքը, ապա մենք պետք է այս սկզբունքով ղեկավարվենք աշխարհի բոլոր տարածաշրջաններում, այլ ոչ միայն այնտեղ, որտեղ դա դուր է գալիս մեր գործընկերներից որևէ մեկին»,- նշել է փոխնախարարը։

Այս դեպքում, ասել է Կարասինը, ազգի ինքնորոշման իրավունքից պետք է օգտվեն ինչպես հետհարավսլավական տարածության վրա ապրող ժողովուրդները, այնպես էլ փոքր ազգերը, այդ թվում՝ Կովկասի ազգությունները, որոնք ապրում են հետխորհրդային տարածությունում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել:
15:35
28 Մայիսի 2017
Երևանն ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատում Բարսելոնայի հետ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու դեպի Բարսելոնա։
14:13
28 Մայիսի 2017
Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:
11:00
28 Մայիսի 2017
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին:
22:37
27 Մայիսի 2017
Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շաբաթ երեկոյան ժամանեց Երևան։
22:24
27 Մայիսի 2017
Երևանի կենտրոնում նշվել է Եվրոպայի օրը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի կենտրոնում այսօր նշվել է Եվրոպայի օրը։
14:10
27 Մայիսի 2017
Օշականում ոստիկանները մահակներով և ոտքերով ծեծել են քաղաքացուն
Միջադեպի հետևանքով քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:
10:00
27 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում: