484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
Դատախազությունը Պատարկացիշվիլիին մեղադրել է իշխանության դեմ դավադրության մեջ և կալանել նրա հաշվի համարը
16:05
10 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Վրաստանի գլխավոր դատախազությունը գործարար և Վրաստանի նախագահի թեկնածու Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլիին մեղադրանք է ներկայացրել Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Վերջինս հունվարի 5-ին տեղի ունեցած ընտրություններում վերջին տվյալներով ստացել էր ձայների 7%-ը։ Բանտարկվել է Պատարկացիշվիլու հաշվի համարը, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

Պատարկացիշվիլիին մեղադրանքներ են ներկայացվել Վրաստանի ՔՕ 315-րդ հոդվածի առաջին մասով (դավադրություն պետական իշխանությունը տապալելու նպատակով), 325-րդ հոդվածով (քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի դեմ մահափորձի նախապատրաստում) և 323-րդ հոդվածով (ահաբեկչության նախապատրաստում), նշվում է Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Պատարկացիշվիլիի Վրաստանի տարածքում բացակայելու պատճառով, Գլխավոր դատախազության ընդունած որոշման վերաբերյալ հավելյալ կհայտնվի նրա ընտանիքին, նշվում է հաղորդագրության մեջ։

«Ընտանիքին պարզաբանումներ կներկայացվեն այն մասին, որ Արկադի Պատարկացիշվիլին պետք է ներկայանա դատախազություն, որպեսզի նրան անձամբ ներկայացվի մեղադրանքը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննության շահերից ելնելով՝ դատարանի որոշմամբ բանտարկվել է Արկադի Պատարկացիշվիլիի «Ստանդարտբանկ» բաժնետիրական ընկերության անձնական հաշվեհամարը, նշում է Գլխավոր դատախազությունը։

Պատարկացիշվիլին, որին անվանում են «Վրաստանի ամենից հարուստ մարդը», վերջին անգամ Թբիլիսիում եղել է անցած տարվա նոյեմբերին և լքել է երկիրը խորհրդարանի առջև ընդդիմության հանրահավաքում ելույթ ունենալուց անմիջապես հետո։ Նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքի ցրելուց հետո Վրաստանի գլխավոր դատախազությունը գործարարին մեղադրել է նոյեմբերի 2-7-ը տեղի ունեցած պետական հեղաշրջման և «Իմեդի» տեղեկատվական հոլդինգը այդ նպատակներին ծառայեցնելու փորձի մեջ։

Ստանալով նախագահի թեկնածուի պաշտոնական գրանցումը՝ Պատարկացիշվիլին օգտվել է անձեռնմխելիությունից և չէր կարող բանտարկվել կամ ձերբակալվել մինչև նախագահական ընտրությունների ավարտը։

Պատարկացիշվիլիի ընտրական շտաբը հունվարի 5-ի ընտրությունների ավարտից հետո հավաստիացրել է, որ ոստիկանությունը սկսել է թեկնածուի  շտաբի ղեկավարների ձերբակալումը երկրի ողջ տարածքում։

Վրաստանի ՆԳՆ-ն հունվարի 5-ին հայտարարել էր, որ Պատարկացիշվիլիի ընտրական շտաբի համար Ռուսաստանից փորձել են խոշոր գումարներ ներմուծել։ Երեք հոգի ձերբակալվել է Ռուսաստանից վրաց-օսեթական հակամարտության տարածքով Պատարկացիշվիլու շտաբի համար Վրաստան 120 հազ. ԱՄՆ դոլար անցկացնելու կասկածանքով, հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Եկատեիրնա Զգուլաձեն։ Նրա խոսքերով, նման ճանապարհով երեկ Վրաստան է ներմուծվել 60 հազ. դոլար, ինչը փոխանցվել է գործարարի շտաբին։

Դեկտեմբերին Վրաստանի Գլխավոր դատախազությունը հրապարակել է Պատարկացիշվիլու կողմից, ընտրություններից հաջորդ օրը, այսինքն՝ հունվարի 6-ին զանգվածային  անկարգություններ հրահրելու վերաբերյալ նյութերը։ Տեսա և ձայնագրությունների համաձայն, Պատարկացիշվիլիլն Վրաստանի ՆԳՆ հատուկ օպերատիվ գերատեսչության տնօրեն Էրեկլե Կոդուային առաջարկել է 100 մլն. դոլար նախարարության ղեկավար Վանո Մերաբիշվիլուն վերացնելու և սադրանքների ճանապարհով ընտրությունները ձախողելու համար։

Պատարկացիշվիլին Գլխավոր դատախազության կողմից հրատարակված նյութին տվել է իր բացատրությունը։ Նա ասել է,որ ցանկացել է ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյային կաշառել այն նպատակով, որպեսզի վերջինս իր ղեկավարման տակ վերցնի գերատեսչության բոլոր ռազմական ստորաբաժանումների վերահսկումը, որպեսզի նրանք «չկրակեն ժողովրդի վրա», որը փողոց է դուրս գալու 2008թ. հունվարի 6-ին, եթե նախագահական ընտրություններում հաղթի Սահակաշվիլին։--0— 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:57
27 Ապրիլի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել տարեցների համար
Ալավերդի քաղաքում մեկնարկեցին «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագրով դասընթացները միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։
16:31
27 Ապրիլի 2017
#killzibil կամ դուրս արի համահայկական շաբաթօրյակի
Համահայկական շաբաթօրյակ կանցկացվի հանրապետությունում ապրիլի 29–ին:
16:07
27 Ապրիլի 2017
Ձերբակալվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը
Շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
15:25
27 Ապրիլի 2017
Առաջիկա օրերին փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Առաջիկա երկու օրերին ողջ գիշեր փակ կլինի մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությունը:
14:47
27 Ապրիլի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ջազի միջազգային օրվան նվիրված ասուլիս
Ապրիլի 28–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ջազի միջազգային օրվան և Հայաստանում դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիս։
14:26
27 Ապրիլի 2017
Հայաստանում ավիատոմսերի գներն առաջիկայում կնվազեն. ՔԱԳՎ
Առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ավիատոմսերի գնի նվազեցմանը:
12:54
27 Ապրիլի 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև լուրջ բախում է հասունանում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև առաջիկայում կարող է լուրջ բախում լինել:
12:18
27 Ապրիլի 2017
Հայաստանյան շուկա է մուտք գործում թուրքական Pegasus Airlines լոուքոստերը
Հայաստանյան շուկա թուրքական Pegasus Airlines լոուքոստերի մուտքը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը ավիափոխադրումների ոլորտում,  ասաց ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը:
11:30
27 Ապրիլի 2017
Հայտնի են դարձել միասնական քննությունների ամսաթվերը
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնի է դարձել, թե երբվանից կսկսվեն այս տարվա ավարտական միասնական քննությունները:
10:37
27 Ապրիլի 2017
Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ
Տամբովի բանտում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են Հայաստան, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ:
08:00
27 Ապրիլի 2017
Չորեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ  նորությունների սեփական տարբերակը։
20:25
26 Ապրիլի 2017
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանը վիզաների տրամադրման կարգի մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է օտարերկրացիներին աշխատանքային արտոնագրերի տրամադրման կարգի մասին տեղեկությունը։