483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն զբաղեցնում է ամենաուժեղ աշխարհաքաղաքական դիրքը «սառը պատերազմի» տարիներից. զեկույց
12:17
09 Հունվարի 2008

Ռուսաստանը 2008 թվական մուտք գործեց «սառը պատերազմի» տարիներից հետո ամենաուժեղ աշխարհաքաղաքական դիրքով. Մոսկվայի հիմնական բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվել են, կարծում են 2008 թ.-ի զեկույց-կանխատեսում՝ «Ստատֆոր» ամերիկյան հետազոտական կենտրոնի հեղինակները։

 «Ստրատֆորը» մասնավոր կազմակերպություն է, որը զբաղվում է աշխարհաքաղաքական գործընթացների կանխագուշակմամբ, ԱՄՆ-ում այն անվանում են «ստվերային ԿՀՎ»։

«Անզուսպ կերպով աճող բանակի անկումը հիմնականում դադարեցված է, գործածվում են սպառազինման նոր համակարգեր, երկիրը լի է նավթադոլարներով, արտաքին պարտքը մարված է, Չեչնիայի գրոհայինները զսպված են, կենտրոնական կառավարությունը գրեթե ճնշել է ընդդիմությունը, ռեժիմը ճանաչում ունի երկրի ներսում, իսկ ամերիկյան բանակը չափազանց սահմանափակված է իր գործողություններում՝ Ռուսաստանի առաջխաղացումը շրջափակելու համար սիմվոլիկ գործողություններից բացի ինչ-որ ավել բան անելու համար», - ասվում է զեկույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սակայն, ինչպես նշում են հեղինակները, դեռևս կան որոշ խնդիրներ։ Օրինակ, էներգետիկ հատվածում։ «Ղազախստանի և Թուքմենստանի ուղղությամբ 2008 թ.-ին կառուցվող չինական խողովակները սպառնում են տեղափոխել էներգետիկ հոսքերը, որոնք մինչ այժմ կարող էին հոսել միայն հյուսիսային ուղղությամբ և ծառայել Ռուսաստանի նպատակներին», - ասվում է զեկույցի «Նախկին Խորհրդային Միություն» գլխում, որում ներկայացված է քարտեզ, որտեղ նշված են Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղստանն ու Թուրքմենստանը։

Ռուսաստանը կարող է կորցնել Կենտրոնական Ասիան որպես տարածաշրջան այն դեպքում, եթե Ղազախստանը անցնի Պեկինի ազդեցության տակ, կարծում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։ «Այժմ Կրեմլը չի ցանկանում նույնիսկ ընդունել նման խնդրի գոյությունը։ Չինաստանը գողանում է Կենտրոնական Ասիան՝ կառուցելով ենթակառուցվածք, որն ավելի գրավիչ կդառնա Կենտրոնական Ասիայի երկրների համար Չինաստանի հետ ինտեգրվելու դեպքում, քան խորհրդային դարաշրջանի Ռուսաստանի կապերը», - ասվում է զեկույցում։

Էներգետիկ խնդիրներից բացի, մնում են նաև ռազմական բնույթի խնդիրները՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Ասիայում բանակի արդիականացումը ստիպում են Ռուսաստանին կողմնորոշվել երկու ճակատով, «ինչը Ռուսաստանը չի կարողանում հաղթահարել Խորհրդային Միության ժամանակներից ի վեր»։

Զեկույցի հեղինակների կարծիքով, զարգացող Չինաստանի և ընդլայնվող ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի լույսի ներքո Ռուսաստանի երկարաժամկետ բարեկեցության համար «2008 թ.-ը պետք է դառնա գործողությունների տարի»։

Փաստաթղթում նշվում է, որ 2008 թ.-ին հետխորհրդային տարածքում հիմնական ուղղություններից մեկը կդառնա Ռուսաստանի էներգետիկ հատվածի համախմբումը, որը սկսվել է 2003 թ.-ին և մոտ ժամանակներում կհասնի իր գագաթնակետին։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:03
30 Մարտի 2017
The Huffington post: ինչու յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիտի «Խոստումը» ֆիլմը
The Huffington Post հեղինակավոր պարբերականը գրել է «Խոստումը» ֆիլմի մասին։
19:50
30 Մարտի 2017
Հայաստանը երկրորդ հնարավորությունը կտա զինվորական ծառայություն չանցած անձանց
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու օրենքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ:
13:21
30 Մարտի 2017
ԶԼՄ-ները պարզել են, թե ով կպայքարի Երևանի քաղաքապետի պաշտոնի համար
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այս օրերին զուգահեռաբար զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների խնդրով:
13:10
30 Մարտի 2017
Կրասնոդարի երկրամասի օդանավակայաններն առաջին անգամ սկսում են սպասարկել Գյումրիից իրականացվող չվերթերը
Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները առաջին անգամ սկսում են Գյումրիից իրականացվող չվերթեր սպասարկել:
12:49
30 Մարտի 2017
Սերժ Թանկյանը ժամանել է Երևան իր առաքելությունն իրականացնելու համար
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը եկել է Երևան խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
12:05
30 Մարտի 2017
Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին:
20:42
29 Մարտի 2017
Սարգսյան. ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին
Առաջիկա ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովրդավարացման ճանապարհին:
17:53
29 Մարտի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մարտի 30-ից Երևանի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
16:55
29 Մարտի 2017
Beeline-ը և ԵՊՀ–ն կգործակցեն կարիերայի զարգացման գործում
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Երևանի պետական համալսարանը չորեքշաբթի գործակցության հուշագիր են ստորագրել:
16:33
29 Մարտի 2017
Քաղաքական ո՞ր կուսակցություններն են ամենից շատ երևացել հայկական հեռուստատեսությունում
Երևանի մամուլի ակումբը նախընտրական դիտարկում է անցկացրել։
15:11
29 Մարտի 2017
Բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2017 թ.-ին կարող են ավելի վտանգավոր լինել
2017 թ.-ը կարող է ավելի վտանգավոր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ սրման տեսանկյունից, քան 2016 թ.-ը, կարծում է Թոմաս դը Վաալը:
12:41
29 Մարտի 2017
ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Մալթա
Այցի նպատակն է մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: