482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի միասնական ընդդիմությունը մտադիր է հունվարի 13-ին իրականացնել բողոքի զանգվածային գործողություններ
19:37
08 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Վրաստանի միասնական ընդդիմությունը հունվարի 13-ին կսկսի բողոքի զանգվածային գործողություններ, եթե Վրաստանի ԿԸՀ-ն չորոշի անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմությունից առաջադրված Վրաստանի նախագահի թեկնածու Լևան Գաչեչիլաձեն։

«Երկրում տեղի է ունեցել ընտրությունների զանգվածային կեղծում»,-մեջբերել է Գաչեչիլաձեի խոսքը «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Նրա խոսքերով, չորեքշաբթի 14.00-ին ընդդիմությունը կսկսի հացադուլ, իսկ մինչև հունվարի 13-ը մնացած ժամանակահատվածում ամեն օր մեկական նախազգուշական գործողություն է իրականացնելու։

Բողոքի գործողություններն ընդդիմությունը մտադիր է իրականացնել Հանրային հեռուստատեսության շենքի առջև։ Պահանջների թվում է ընտրությունների երկրորդ փուլի հայտարարումը, «մեդիա-ահաբեկչության» դադարեցումը, ընդդիմությանը ուղիղ եթեր տրամադրելը։

Ցուցարարներին կարող է խանգարել վերջին 70 տարիների ընթացքում Վրաստանում տիրող աննախադեպ  ցուրտը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ մոտակա օրերին ջերմաստիճանը դաշտային հատվածներում կընկնի մինչև -15, իսկ լեռնային շրջաններում՝ մինչև -25։

Անցած տարվա նոյեմբերին ընդդիմության կողմնակիցների զանգվածային ցույցերը հանգեցրին ոստիկանության հետ բախումների։ Երկրում արտակարգ իրավիճակ մտցվեց և հայտարարվեցին արտահերթ ընտրություններ։ ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով, քվեաթերթիկների 87,4%-ի մշակումից հետո 52,1%-ով առաջատարը Միխայիլ Սահակաշվիլին է։ Գաչեչիլաձեն հավաքել է ձայների 24,98%-ը։ Նման արդյունքի դեպքում Սահակաշվիլին ընտրություններում հաղթում է արդեն առաջին փուլում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:57
09 Դեկտեմբերի 2016
Բուհական համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն ընտրություններից հետո
Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում:
20:16
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետը կրթության և գիտության նոր փոխնախարար է նշանակել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Սահակյանին կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակել։
15:41
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում 83 «կողմ», 24 «դեմ» և մեկ ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թվականի պետբյուջեն։
15:39
08 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները:
15:29
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել։
14:13
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարար. երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  խոսել է բիզնես կրթության մասին։
11:56
08 Դեկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:
08:00
08 Դեկտեմբերի 2016
Չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են: