486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի ընդդիմությունը մտադիր է նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկել ԿԸՀ-ում
13:38
08 Հունվարի 2008

Միասնական ընդդիմության առաջնորդները պատրաստվում են նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»։

Գործակալության տեղեկատվության համաձայն, երեքշաբթի առավոտյան նախագահի թեկնածու Լևան Գաչեչիլաձեի նախընտրական շտաբի ներկայացուցիչները և նրա կողմնակիցները հավաքվել են ԿԸՀ շենքի մոտ։

ԿԸՀ շենքի մոտ հավաքված Միասնական ընդդիմության առաջնորդների թվում են Գեորգի Խաինդրավան, Ջոնդի Բագատուրիան, Կոբա Դավիթաշվիլին և այլոք։ Ինչպես լրագրողներին է հայտարարել Բագատուրիան, ընտրությունների նախնական արդյունքներն արհեստականորեն բարձրացված են՝ հօգուտ Միխայիլ Սահակաշվիլու։ Բագատուրիան պնդում է, որ իրենց տվյալներով, ընտրություններում հաղթանակ է տարել Լևան Գաչեչիլաձեն։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթի ավարտում է հունվարի 5-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների ձայների նախնական հաշվարկը։

ԿԸՀ տեղեկատվության համաձայն, 3,512 հազ. ընտրատածաքներից 3,070 հազարի (87,4%) տվյալների մշակումից հետո առաջատարը Միխայիլ Սահակաշվիլին է, որը ստանում է 52,1 տոկոս։ Այսպիսով, նա կարող է նախագահ դառնալ արդեն առաջին փուլից հետո։

Սահակաշվիլու հիմնական մրցակիցը՝ Միասնական ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեն, ԿԸՀ տվյալների համաձայն, դեռևս հավաքում է 24,98 տոկոս։

Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլին ստանում է 6,69 տոկոս, Շալվա Նաթելաշվիլին՝ 6,3 տոկոս, Դավիթ Գամկրելիձեն՝ 3, 91 տոկոս, Գեորգի Մայիսաշվիլին՝ 0,74 տոկոս, Իրինա Սարիշվիլի-Չանտուրիան՝ 0,19 տոկոս։

Ընտրություններին մասնակցել է շուրջ երկու միլիոն ընտրող։ Վրաստանի նախագահական ընտրություններին հաղթում է ընտրողների 50 տոկոս գումարած 1 ձայն հավաքած թեկնածուն։ Այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը, ԿԸՀ-ն նշանակում է ընտրությունների երկրորդ փուլ, որը պետք է անցկացվի առաջին փուլից երկու շաբաթ անց։

Երկրորդ փուլում քվեարկությունն անցկացվում է առաջին փուլում ձայների մեծամասնությունը հավաքած թեկնածուների միջև։ Հաղթում է այն թեկնածուն, որը ստացել է ընտրողների ընդհանուր թվի ձայների մեկ հինգերորդ մասից ոչ պակաս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
18 Հունվարի 2017
Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև կքննարկի
Վաղը`հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
15:46
18 Հունվարի 2017
Հայտնի է դարձել հայկական «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» Ֆիլմի` մեծ էկրաններ բարձրանալու ամսաթիվը:
14:44
18 Հունվարի 2017
Հայաստանի նախկին գլխավոր դատախազը նշանակվել է երկրի նախագահի խորհրդական
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Գևորգ Կոստանյանին իր խորհրդական նշանակելու վերաբերյալ։
13:04
18 Հունվարի 2017
Դերասան Հայկ Մարությանը դիտորդ է լինելու ԱԺ ընտրություններում
Հայտնի դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ հանդես գալ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում:
11:56
18 Հունվարի 2017
Փրկությունը մոտ է. ցրտերը կսկսեն նահանջել Երևանում. Սուրենյան
Արարատյան դաշտավայրում, այդ թվում` Երևանում, ցրտերն աստիճանաբար կսկսեն նահանջել:
10:32
18 Հունվարի 2017
Սառնամանիքները չեն հեռանում Արարատյան դաշտավայրից
Առաջիկա մի քանի օրերին Արարատյան դաշտավայրում հաստատված ցուրտ եղանակը չի փոխվի։

08:00
18 Հունվարի 2017
Երեքշաբթի՝ հունվարի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:50
17 Հունվարի 2017
Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
20:31
17 Հունվարի 2017
Մեծածավալ բարեփոխումներ են սպասվում Հայաստանի ճանապարհային ոստիկանության համակարգում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեքշաբթի զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին:
18:46
17 Հունվարի 2017
Տրանսպորտային հանգույց կկառուցվի Արշակունյաց–Նժդեհ փողոցների խաչմերուկում
Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում  տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման նախագիծ է ներկայացվել քննարկման։
17:43
17 Հունվարի 2017
Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը: