482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պատարկացիշվիլին կարող է նախընտրական արշավը շարունակել սահմանադրական մեթոդներով. վարչապետ
13:53
27 Դեկտեմբերի 2007

Բադրի Պատարկացիշվիլին` որպես հունվարի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու, կարող է շարունակել իր նախընտրական արշավը սահմանադրական մեթոդներով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն։

«Ինչպես բոլորին հայտնի է, այսօրվա դրությամբ Բադրի Պատարկացիշվիլին մնում է նախագահի թեկնածու», - ասել է վարչապետը լրագրողներին։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը, Գուրգենիձեն նշել է, որ Վրաստանի սահմանադրական կարգի ուժային տապալման նպատակով դավադրության փաստի վերաբերյալ Գլխավոր դատախազության սկսած հետաքննությունը դեռևս չի արտացոլվել Պատարկացիշվիլու վրա, այդ պատճառով նա կարող է շարունակել իր նախընտրական արշավը։

«Այն իրավական գործողությունները, որոնք սկսվել են և որոնց մասին գլխավոր դատախազի տեղակալը պատմել է մեզ և կշարունակի տեղեկացնել հասարակությանը՝ համապատասխան մակարդակով, դեռևս չեն արտացոլվել նրա՝  որպես թեկնածուի կարգավիճակի վրա։ Այդ պատճառով հաջորդ տասը կամ ութ օրերի ընթացքում նա կարող է շարունակել քաղաքական պայքարը սահմանադրական մեթոդներով», - ասել է Գուրգենիձեն։

Վրաստանի գլխավոր դատախազությունը օրերս հրապարակել է գաղտնի ձայնա-տեսագրություններ, որոնցից հետևում է, որ նախագահի թեկնածու Պատարկացիշվին, իբրև թե, արտահերթ ընտրությունների երկրորդ օրը՝ հունվարի 6-ին, նախապատրաստում էր մասսայական անկարգություններ։ Հետաքննության հավաստմամբ, այս ծրագրի իրականացման նպատակով ՆԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյային՝ աջակցության համար Պատարկացիշվիլին պատրաստ էր վճարել 100 միլիոն դոլար։   

Այս ամենի առնչությամբ «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակիցներին հղված ուղերձում Պատարկացիշվիլին հաստատել է ՆԳՆ ներկայացուցիչի հետ զրույցի փաստը և նշված գումարը վճարելու պատրաստակամությունը, որպեսզի ուստիկանները չկրակեն հանրահավաքի մասնակիցների վրա։ Պատարկացիշվիլու խոսքերով, ինքը «կարող է փոխել այս իշխանությունը» և կպարտադրի այժմյան ղեկավարությանը՝ հեռանալ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար: