481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարող ռուսական «Պալադա» առագաստանավը ժամանել է Նոր Զելանդիա
13:06
27 Դեկտեմբերի 2007

Շուրջերկրյա ուսումնական ճանապարհորդություն կատարող ռուսական «Պալադա» առագաստանավ-ֆրեգատը ժամանել է Նոր Զելանդիայի Օկլենդ նավահանգիստ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Հեռավոր-արևելքի պետական տեխնիկական ձկնաբուծական համալսարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Օկլենդի բնակիչները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին առագաստանավի նկատմամբ։ Նոր Զելանդիայի տասնյակ բնակիչներ, ափին կանգնած, ծափահարություններով և խանդավառ ճիչերով ողջունում էին ֆրեգատի ժամանումը։ Շուրջերկրյա ճանապարհորդության մասնակիցները Օկլենդում կծանոթանան քաղաքին, կհանդիպեն երիտասարդության հետ», - նշել է գործակալության զրուցակիցը։

Առագաստանավը Նոր Զելանդիայում կմնա երկու օր, իսկ այնուհետև կուղևորվի դեպի Ֆիջի կղզիներ։ Նոր Տարին ֆրեգատը կդիմավորի Խաղաղ օվկիանոսում՝ Հարավային Խաչի համաստեղության տակ։

Հեռավոր-արևելքի պետական տեխնիկական ձկնաբուծական համալսարանին պատկանող «Պալադա» ֆրեգատը մեկնել է շուրջերկրյա ճանապարհորդության նոյեմբերի 2-ին՝ Վլադիվոստոկից։ Բացի անձնակազմից, նավի վրա են գտնվում Ռուսաստանի Հեռավոր Արևելքի նավագնացության ուսումնական հաստատությունների 116 կուրսանտներ և Կոստրոմայի Ծովային երիտասարդական լիգայի հինգ յունգա։

Ծովային արշավը նվիրված է Ֆադեյ Բելինսգհաուզենի և Միխայիլ Լազարևի հրամանատարությամբ ռուսական նավերի շուրջրերկրյա ճանապարհորդության 190 և Ռուսաստանի գիտնականների կողմից Անտարկտիդայի հետազոտությունների 50-ամյակներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
08:00
06 Դեկտեմբերի 2016
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:27
05 Դեկտեմբերի 2016
Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու
Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում:
17:16
05 Դեկտեմբերի 2016
Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները: