478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանը կքննի բողոքը՝ կապված Ասլամազյանի նկատմամբ դաշնային հետախուզում հայտարարելու հետ
10:51
27 Դեկտեմբերի 2007

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը հինգշաբթի կքննի «Կրթված մեդիա» կազմակերպության («Ինտերնյուսի» իրավահաջորդ) ղեկավար Մանանա Ասլամազյանի պաշտպանի բողոքը՝ մաքսանենգության գործի հետաքննությունը դադարեցնելու մասին՝ կապված Ասլամազյանի նկատմամբ հետախուզություն հայտարարելու հետ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ասլամազյանի փաստաբան Վիկտոր Պարշուտկինը։

«Ես կարծում եմ, որ Ասլամազյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ քննիչի մայիսի 15-ի որոշումը անօրինական է և անհիմն», - ասել է նա։

Փաստաբանը պարզաբանել է, որ «Կրթված մեդիայի» ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, քանի որ, իբրև թե, անհայտ է նրա գտնվելու վայրը։

«Իրականում բոլորին քաջ հայտնի է, որ նա գտնվում է Փարիզում», - հայտարարել է Պարշուտկինը։

Նրա խոսքերով, Ասլամազյանը Ռուսաստան չի վերադառնա։

Այս տարեսկզբին «Կրթված մեդիա» հիմնադրամի ղեկավար Մանանա Ասլամազյանի նկատմամբ հարուցվել է գործ՝ մաքսանենգության փաստով։ Հետաքննության տվյալներով, հունվարին, վերադառնալով Փարիզ կատարած մասնավոր այցից, մաքսակետն անցնելիս նա սահմանված կարգով չի հայտարարագրել 9,55 հազ. եվրոն և 5,13 հազ. ռուբլին։

Ասլամազյանի փաստաբանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում գործում են օրենսդրության մեջ կատարած փոփոխությունները, ըստ որոնց, երկիր առանց հայտարարագրման կարելի է մտցնել 10 հազ. եվրո։ Այդ պատճառով, նրա խոսքերով, Ասլամազյանի դեպքում չկա ոչ միայն քրեական, այլև վարչական իրավախախտման հանցակազմ։

Այս տարվա ապրիլին մաքսանենգության գործով հետաքննության շրջանակներում փաստաթղթերի առգրավումից և հիմնադրամի սերվերների բռնագրավումից հետո իրավապահ մարմինները սկսել են իրականացնել առանձին ստուգում՝ հիմնադրամի ղեկավարության նկատամամբ այն կասկածով, որ նա զբաղվում է անօրինական ձեռնարկատիրությամբ և դրամական միջոցների օրինականացմամբ։ Կազմակերպությունը հայտարարել է աշխատանքի ժամանակավոր դադարեցման,  իսկ այնուհետև՝ լուծարման մասին։

Պարշուտկինի խոսքերով, հետաքննությունը կարծում է, որ հիմնադրամի ֆինանսավորումն իրականացվում էր ապօրինի, իսկ անօրինական ձեռնարկատիրության կասկածները կապված են այն բանի հետ, որ հիմնադրամն իբրև թե ուսուցանում էր լրագրողներին՝ չունենալով հավաստագիր։ Պաշտպանն այս վարկածն անվանել է «զառանցանք»՝ պնդելով, որ փողերը հիմնադրամ մուտք են գործել օրինական հիմունքներով՝ դրամաշնորհների տեսքով և որ հավաստագիրը երկարացվել է մինչև 2007 թ. սեպտեմբեր։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
18 Օգոստոսի 2017
Ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը
Սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
18:29
18 Օգոստոսի 2017
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
18:04
18 Օգոստոսի 2017
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
17:54
18 Օգոստոսի 2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Հարությունյանը  նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
17:02
18 Օգոստոսի 2017
Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
Խոսրովի  արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
16:02
18 Օգոստոսի 2017
Գարեջրի սիրահարները կհավաքվեն փառատոնի
Գարեջրի չորրորդ երևանյան փառատոնը կկանցկացվի Երևանում օգոստոսի 19–ին։
15:37
18 Օգոստոսի 2017
Սերժ Սարգսյան․ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել պայքարը ահաբեկչության չարիքի դեմ
ՀՀ նախագահն այսօր ցավակցական հեռագիր է հղել  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
15:19
18 Օգոստոսի 2017
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը:
13:47
18 Օգոստոսի 2017
Կատարվում է Խոսրովի արգելոցի օդային հետախուզում
Հետախուզությունն օդից փնտրում է Խոսրովի արգելոցում բռնկումների մնացորդային օջախներ։
12:28
18 Օգոստոսի 2017
ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը
Հայաստանի ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում նախօրեի երեկոյան ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը։
10:44
18 Օգոստոսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին կբարձրանա 4-5 աստիճանով:
08:00
18 Օգոստոսի 2017
Հինգշաբթի` օգոստոսի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 17-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը: