478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի կենտրոնում բացվել է «ամենամոսկվացի բանաստեղծուհի» Մարինա Ցվետաևայի արձանը
10:33
27 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մարինա Ցվետաևայի արձանը բացվել է չորեքշաբթի՝ Մոսկվայի Բորիսոգլեբսկի նրբանցքում, բանաստեղծուհու տուն-թանգարանի դիմաց և նվիրված է նրա ծննդյան 115-ամյակին, հաղորդում է «ՌԻԱ-Նոովստին»։

Ցվետաևան ծնվել է Մոսկվայում, Տրյոխպրուդնի նրբանցքում է անցել նրա մանկությունը, իսկ Բորիսոգլեբսկիում՝ երիտասարդությունը, այստեղ նա կայացել է որպես բանաստեղծուհի, արձակագիր և դրամատուրգ։

«Թանկագին մոսկվացիներ, մայրաքաղաքի հյուրեր, շատ շնորհակալ եմ, որ հավաքվել եք այստեղ, դուք կտրվել եք ձեր գործերից և քաղաքային իրարանցումից, որպեսզի այստեղ՝ հին մոսկովյան նրբանցքում, բացենք ամենա-ամենա մոսկվացի բանաստեղծուհու արձանը»,-բացման արարողության ժամանակ ասել է Մոսկվայի փոխքաղաքապետ Լյուդմիլա Շվեցովան։

«Մոսկվացիները Ցվետաևայից սովորել և սովորում են սիրել Մոսկվան, որը  նա իրենն էր համարում, և «իմ Մոսկվա» բառերը նրա բանաստեղծություններում հնչում են տարբեր մեկնաբանոթյուններով»,-նշել է Շվեցովան՝ հավելելով, որ Տրյոխպրուդնին բանաստեղծուհին անվանում էր «իմ հոգու հոգի»։

«Թող ձեր Մոսկվայում Ձեզ, Մարինա Իվանովնա, հարմար լինի»,-ասել է Շվեցովան։ Նրա խոսքերով, ոչ մի կիրթ մարդ չի կարող ապրել՝ չկարդալով Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունները մի քանի անգամ։

Շվեցովան և բանաստեղծուհու ստեղծագործության երկրպագուները ծաղիկներ են դրել արձանին։ Բացի այդ, բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել մոտենալ բարձրախոսին և կարդալ Ցվետաևայի բանաստեղծությունները։

Արձանն իրականացրել է ստեղծագործական խումբը, որի անդամներն են՝ քանդակագործ Նինա Մատվեևան և Ռուսասատնի վաստակավոր ճարտարապետներ Սերգեյ Բուրիցկին և Ալեքսանդր Դուբովսկին։ Հենց նրանց նախագիծն է ընտրվել մրցույթում, որն անցկացրել է ՌԴ մշակույթի նախարարությունը 1990թ.-ին։ Ցվետաևայի բրոնզաձույլ արձանը ստեղծվել է մայրաքաղաքի Մշակույթի դեպարտամենտի և հովանավորների ֆինանսավորմամբ։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:52
23 Հուլիսի 2017
19-ամյա կրտսեր սերժանտի դի է հայտնաբերվել` կախված վիճակում
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
22:03
22 Հուլիսի 2017
9–ամյա երեխային վրաերթի ենթարկած 26–ամյա վարորդը ձերբակավել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ, 26–ամյա վարորդը ձերբակալվել է։
21:31
22 Հուլիսի 2017
Ադրբեջանը հայկական գյուղ է գնդակոծել. ԱԳՆ
Ադրբեջանի Զինված ուժերը հայկական գյուղ են գնդակոծել:
10:30
22 Հուլիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:38
21 Հուլիսի 2017
Պարզվել է Երևանում երիտասարդի թալանած կանացի հագուստով տղամարդկանց ինքնությունը
Երիտասարդը սոցցանցով ծանոթացել է ոմն Միլենայի հետ և պայմանավորվել գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
19:48
21 Հուլիսի 2017
Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ` Երևանում
Երևանում կկազմակերպվեն Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ։
18:44
21 Հուլիսի 2017
Հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է:
14:34
21 Հուլիսի 2017
«Ռոստելեկոմը» մրցույթ է անցկացնում 50+ տարիքի մարդկանց համար
«Ռոստելեկոմը» հայտարարում է «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթ:
13:00
21 Հուլիսի 2017
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է Հայաստանում երկարացված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցը
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը անդրադարձել է ՀՀ–ում երկարացված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին:
12:53
21 Հուլիսի 2017
Լրացուցիչ վճարի դիմաց անձնագիրը կարելի է ստանալ 3–րդ աշխատանքային օրը` չհասնելով Երևան
Մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել միայն Երևան քաղաքի անձնագրային ծառայություններ:
12:40
21 Հուլիսի 2017
Հետախուզվում է «ԱՅԳ»–ի ղեկավարի մահվան համար մեղադրվողը
Նախօրեին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանն է մահացել հիվանդանոցում։
11:56
21 Հուլիսի 2017
40 աստիճան շոգ և բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթում է դիտվելու Երևանում
Ջերմաստիճանային բարձր ֆոն և հրդեհավտանգ վիճակ է սպասվում Հայաստանում հուլիսի 21–25–ը։