480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+30
Եղանակը Երևանում
Հայ
Բուրջանաձեն խոստանում է թույլ չտալ Վրաստանում պետական հեղաշրջում
19:50
24 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Վրաստաի իշխանությունները որևէ  մեկին թույլ չեն տա օգտագործել ժողովրդին՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, հայտարարել է Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն՝ Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլու շտաբի կողմից 2008թ. հունվարի 6-ին մասսայական անկարգություններ նախապատրաստելու վերաբերյալ նյութերի հրապարակման կապակցությամբ։

Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է նախագահի թեկնածու Պատարկացիշվիլու ընտրական շտաբի կողմից 2008թ. հունվարի 6-ին՝ արտահերթ ընտրությունների երկրորդ օրը, մասսայական անկարգությունների պատրաստման վերաբերյալ նյութերը։

«Միանշանակորեն հայտարարում եմ, որ Վրաստանի ղեկավարությունը թույլ չի տա, որպեսզի վրացի ժողովրդից խլեն ընտրության իրավունքը։ Վրաստանում այսուհետև ոչ ոք թույլ չի տա օգտագործել վրացի ժողովրդին որպես ֆոն՝ վրացական պետության դեմ ուղղված իրենց նպատակներին հասնելու համար։ Ցանկացած քաղաքական ուժ, որը կփորձի անել դա, կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,-ասել է Բուրջանաձեն։

Նրա խոսքերով, վերջին օրերին Վրաստանում առանձին քաղաքական ուժեր շատ են խոսել այն մասին, որ ընտրությունները կեղծվելու են։

«Ես բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին կոչ եմ անում՝ անել ամեն ինչ՝  թույլ չտալու համար սովորական մարդկանց օգտագործել անկարգությունների և, հնարավոր է, արյունահեղության համար։ Ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս գործել կանոնների դեմ, այլապես կձեռնարկվեն պատասխան քայլեր»,-ընգծել է Բուրջանաձեն։

Նա հայտնել է, որ մտադիր է նպաստել պետության դեմ դավադրության և անկարգությունների նախապատրաստման փաստի օբյեկտիվ հետաքննությանը։

Բուրջանաձեն ընգծել է, որ «բարձր մասնագիտական հետաքննության» նյութերը կհրապարակվեն, և միջազգային հանրությունը տեղեկացված կլինի դրանց մասին։

«Վրաստանի ղեկավարությունը կանի ամեն բան՝ առանց կեղծումների ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար և դրա երաշխավորը  պետությունն է, ժողովրդի կամքը և միջազգային դիտորդների մեծ թիվը»,-ասել է Բուրջանաձեն։

Վրաստանի արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008թ. հունվարի 5-ին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։
16:42
26 Հունիսի 2017
Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը ՊՆ հիմնադրամին է փոխանցել հուղարկավորության համար կառավարության հատկացրած գումարը
Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը ՊՆ հիմնադրամին է փոխանցել հուղարկավորության համար կառավարության հատկացրած գումարը:

16:20
26 Հունիսի 2017
Երևանում անհետ կորած 14–ամյա աղջիկը հայտնաբերվել է Կապանում
Հունիսի 19–ին Երևանում անհետ կորած 14–ամյա Թամարա Աթանեսյանը հայտնաբերվել է Կապանում։
15:58
26 Հունիսի 2017
«Հայ բույս» փառատոնը սիրով սպասում է իր այցելուներին
«Հայ բույս» ամենամյա փառատոնն է մեկնարկում հուլիսի 1–ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում։
15:56
26 Հունիսի 2017
ՀՀ ՊՆ–ն նոր տեղեկություններ է ներկայացրել ավտովթարից տուժած զինծառայողների մասին
ՀՀ ՊՆ–ն թարմ տեղեկություն է տրամադրել ավտովթարից տուժած զինծառայողների մասին։
14:23
26 Հունիսի 2017
Նոր քրեական գործ «Սասնա ծռերից» մեկի` Վարուժան Ավետիսյանի նկատմամբ
«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հաուցվել:

12:51
26 Հունիսի 2017
Վարչապետը նախանշել է պետբյուջեի գերակայությունները
Հայաստանի պետբյուջեի շեշտադրումները հենվելու են արդյունքների, ոչ թե ֆինանսական ծախսերի վրա։
10:50
26 Հունիսի 2017
Ուշադրություն. անոմալ շոգ է սպասվում Երևանում
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–ում։

15:56
25 Հունիսի 2017
Վրաստանում վթարված ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
17:52
24 Հունիսի 2017
Տուժած զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին գրառում է կատարել Facebook-ում:

15:28
24 Հունիսի 2017
Նոր տեղեկություններ տուժած զինծառայողների մասին. նրանցից մեկը կոտրվածքներ ունի
Գեղարքունիքում այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 14 զինծառայողներից 8-ը տեղափոխվել են Երևան:
12:17
24 Հունիսի 2017
Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր է. ՊՆ
Գեղարքունիքում առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է: