481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ՆԳՆ-ն հերքում է տեղեկատվությունն այն մասին, թե Ասլամազյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված
13:23
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ՆԳՆ-ն հերքում է տեղեկատվությունն այն մասին, թե «Կրթված մեդիա» հիմնադրամի ղեկավար  Մանանա Ասլամազյանի նկատմամբ, որը մեղադրվում է դրամական միջոցների մաքսանենգության մեջ, հայտարարված է միջազգային հետախուզում, ինչի մասին նախօրեին հայտարարել էին որոշ ԶԼՄ-ներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ներկա պահին Ասլամազյանի նկատմամբ հայտարարված է դաշնային հետախուզում, իսկ միջազգային հետախուզում նրա նկատմամբ որևէ մեկը չի հայտարարել», - «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի ՆԳՆ-ին առընթեր քննչական կոմիտեի ներկայացուցիչը։

«Կրթված մեդիա»-ի («Ինտենյուսի» իրավահաջորդ) ղեկավար Մանանա Ասլամազյանի պաշտպանը հինգշաբթի բողոքարկել է նրա նկատմամբ դաշնային հետախուզման  հայտարարումը, «ՌԻԱ Նովոստիին»  տեղեկացրել է Ասլամազյանի փաստաբան Վիկտոր Պարշուտկինը։

Նրա խոսքերով, նա բողոք է ներկայացրել Տվերսկոյ դատարան՝ Ասլամազյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ քննիչի մայիսի 15-ի որոշման դեմ, քանի որ համարում է, որ այն անօրինական է և անհիմն։ Փաստաբանը պարզաբանել է, որ «Կրթված մեդիա»-ի ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, քանի որ, իբրև թե, անհայտ է նրա գտնվելու վայրը, մինչդեռ «բոլորին քաջ հայտնի է, որ նա գտնվում է Փարիզում»։

Այս տարեսկզբին «Կրթված մեդիա» հիմնադրամի ղեկավար Մանանա Ասլամազյանի նկատմամբ հարուցվել է գործ՝ մաքսանենգության փաստով։ Հետաքննության տվյալներով, հունվարին, վերադառնալով Փարիզ կատարած մասնավոր այցից, մաքսակետն անցնելիս նա սահմանված կարգով չի հայտարարագրել 9,55 հազ. եվրոն և 5,13 հազ. ռուբլին։

Ասլամազյանի փաստաբանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում գործում են օրենսդրության մեջ կատարած փոփոխությունները, ըստ որոնց, երկիր առանց հայտարարագրման կարելի է մտցնել 10 հազ. եվրո։ Այդ պատճառով, նրա խոսքերով, Ասլամազյանի դեպքում չկա ոչ միայն քրեական, այլև վարչական իրավախախտման հանցակազմ։

Այս տարվա ապրիլին մաքսանենգության գործով հետաքննության շրջանակներում փաստաթղթերի առգրավումից և հիմնադրամի սերվերների բռնագրավումից հետո իրավապահ մարմինները սկսել են իրականացնել առանձին ստուգում՝ հիմնադրամի ղեկավարության նկատամամբ այն կասկածով, որ նա զբաղվում է անօրինական ձեռնարկատիրությամբ և դրամական միջոցների օրինականացմամբ։ Կազմակերպությունը հայտարարել է աշխատանքի ժամանակավոր դադարեցման,  իսկ այնուհետև՝ լուծարման մասին։

Պարշուտկինի խոսքերով, հետաքննությունը կարծում է, որ հիմնադրամի ֆինանսավորումն իրականացվում էր ապօրինի, իսկ անօրինական ձեռնարկատիրության կասկածները կապված են այն բանի հետ, որ հիմնադրամն իբրև թե ուսուցանում էր լրագրողներին՝ չունենալով հավաստագիր։ Պաշտպանն այս վարկածն անվանել է «զառանցանք»՝ պնդելով, որ փողերը հիմնադրամ մուտք են գործել օրինական հիմունքներով՝ դրամաշնորհների տեսքով և որ հավաստագիրը երկարացվել է մինչև 2007 թ. սեպտեմբեր։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:10
27 Մայիսի 2017
Օշականում ոստիկանները մահակներով և ոտքերով ծեծել են քաղաքացուն
Միջադեպի հետևանքով քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:
10:00
27 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: